Վրաստանի զինված ուժեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի զինված ուժեր

Դրոշ
Տեսակզինված ուժեր
Երկիր Վրաստան
Հիմնադրված էդեկտեմբերի 20, 1990
ԿառուցվածքՎրաստանի ցամաքային զորքեր, National Guard of Georgia?, Georgian Navy?, Special Forces Brigade?, Aviation and Air Defence Command of the Defence Forces of Georgia? և Georgian Navy?
Գլխավոր շտաբԹբիլիսի, Վրաստան
Կայքmod.gov.ge
 Military of Georgia Վիքիպահեստում

Վրաստանի զինված ուժեր, Վրաստանի բանակը, որը կազմված է ցամաքային զորքերից, ռազմաօդային և ռազմածովային զինված ուժերից (ընդհանուր թվաքանակը՝ 30 հազար)։ Բացի այդ, կան ներքին զորքեր, սահմանապահ զորքեր, ազգային գվարդիա։ Ցամաքային զորքերում կա 6 բրիգադ։ Առավել նշանակալից իրադարձություն է ամերիկյան ռազմական հրահանգիչների մասնակցությունը վրացական հատուկ ստորաբաժանումների պատրաստման գործում (պաշտոնապես ահաբեկչության դեմ պայքարելու համար)։

Երկու տարվա ընթացքում նրանք պատրաստել են 4 «կոմադոս» գումարտակ, ընդհանուր առմամբ 2500 զինծառայողներով (յուրաքանչյուր գումարտակում մոտ 560 զինծառայող և 180 զինվոր` մեքենայացված մեկ վաշտում)։ Վրաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են պատրաստել ևս 2000 վրացական զինծառայողների։ Վրացական զինծառայողները պատրաստվում են Թուրքիայում և իրենց երկրում։ Վրաստանի ռազմական բյուջեն տարեցտարի ավելանում է, վերջին 3 տարում աճել է մոտ 4 անգամ։

Վրացական բանակի ցամաքային զորքերում կա 100-ից ավելի տանկ, 80 ՀՍՄ և 110 ԶՓ, 21 համազարկային կրակի հրթիռային համակարգ «Գրադ», մոտ 110 դաշտային հրետանու հրանոթ։ Ռազմաօդային ուժերում կա 10 գրոհային «ՍՈՒ-25», 10 ուսումնական ինքնաթիռ` «Լ-39», 42 ուղղաթիռ։ Հակաօդային պաշտպանությունում՝ 7 զենիթահրթիռային կայանք «Ս-125», ամերիկյան արտադրության շարժական զենիթահրթիռային համակարգ՝ «Ստինգեր», ռուսական «Իգլա-1», «Սարերս -2», «Ստրելա-3»։ Ռազմածովային ուժերում կա մոտ 30 հրթիռային, պահակային և դեսանտային կատեր։

Վրաստանի ազգային գվարդիայի առջև խնդիր է դրված՝ արտակարգ իրավիճակների ժամանակ օգնել ժողովրդին անցկացնելու զորահավաք, ստորաբաժանումները համալրել անձնակազմով։

2008 թվականի օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմում վրացական զինված ուժերը կրեցին զգալի կորուստներ, զորքերի բարոյահոգեբանական վիճակը ցածր է։