Վրաստանի երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրաստանի երաժշտություն, վրացիների երաժշտությունը։

Փանդուրի

Վրաստանը հնագույն և բարձր զարգացած երաժշտական մշակույթի երկիր է, որի մասին է վկայում ինքնատիպ երաժշտական բանահյուսությունը։ Վրացական երգերը հիշատակում է մ․ թ․ ա․ IV դ․ հույն պատմաբան Քսենոֆոնը։ Վրացական ժողովրդական երաժշտությունը իր հիմքում բազմաձայն է։ Այն հարուստ է լադային, ռիթմա–ինտոնացիոն, հարմոնիկ և պոլիֆոնիկ կառուցվածքով։ Վրաստանի երաժշտական բանահյուսությանը բնորոշ է ձևերի, ժանրերի (աշխատանքային, ծիսական, պարային, օրորոցային, քնարական, կատակային և այլն), ոճերի մեծ բազմազանությունը։ Միևնույն ժամանակ գոյություն ունեն յուրաքանչյուր ազգագրական ճյուղավորմանը բնորոշ հիմնական հատկանիշներ։ Ժողովրդական պարերից տարածված են քարթուլի, փերխուլի, ցերուլի, խորումի և այլն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագույն ժամանակներից տարածված են ժողովրդական երաժշտական գործիքները՝ չոնգուրի, փանդուրի, չանգի (լարային կսմիթավոր), չունիրի (լարային աղեղնավոր), գուդաստվիրի (պարկապզուկ), սալամուրի (շվի), սոինարի կամ լարչեմի (բազմափող ֆլեյտա), քնարի (քնար), բուկի (փող), սաղվիրի (ազդանշանային փող), դհոլի (երկկողմանի թմբուկ), դայրա (դափ) և այլն։ Վրացական երաժշտական բանահյուսության մեջ գործածվում են տարբեր դիատոնիկ լադեր։ Խմբերգերին բնորոշ է ձայների շարժումը եռահնչյուններով, զուգահեռ կվինտաներով և կվարտաներով։

IV դարում ծագել է վրացական եկեղեցական երաժշտությունը, որը կրել է ժողովրդական բազմաձայնության ազդեցությունը։ X դարում ստեղծվել է Մ․ Մոդրեկիլիի հոգևոր հիմների ժողովածուն։ Մոտավորապես XVII դարում ձևավորվել է քաղաքային երաժշտական մշակույթը։ XIX դարում Վրաստանի՝ Ռուսաստանին միանալու հետևանքով հաստատվել են մշտական կապեր վրացական և ռուսական, ինչպես նաև եվրոպական երաժշտական մշակույթների միջև։ 1851 թվականին Թիֆլիսում բացվել է օպերային թատրոն, 1871 թվականին՝ Կովկասյան երաժշտական ընկերության երաժշտական դպրոց (1886 թվականից՝ ուսումնարան, 1917 թվականից՝ կոնսերվատորիա, 1947 թվականից՝ Վ․ Սարաջիշվիլու անվան), 1883 թվականին՝ Ռուսական երաժշտական ընկերության Թիֆլիսի բաժանմունքը, 1905 թվականին՝ Վրացական ֆիլհարմոնիկ ընկերությունը։

Վրացական նոր պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներն էին Մելիտոն Բալանչիվաձեն, Դ․ Ի․ Արաղիշվիլին և ազգային կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ Զ․ Պ․ Փալիաշվիլին։ Մինչսովետական շրջանի լավագույն ստեղծագործությունները Մ․ Րալանչիվաձեի և Դ․ Արաղիշվիլու ռոմանսներն էին, Մ․ Рալանչիվաձեի «Նենգ Դարեջան» (հատվածներ, 1897), Դ․ Արաղիշվիլու «Ասք Շոթա Ռուսթավելու մասին» (1919), Զ․ Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի» (1919), Վիկտոր Դոլիձեի «Քեթո և Կոտե» (1919) օպերաները, Ն․ Մուլխանիշվիլու խմբերգերը։ Ազգային երաժշտական մշակույթի հսկայական վերելք է սկսվել Վրատանում սովետական իշխանության հաստատումից հետո (1921)։ 1922 թվականին բացվել է Թիֆլիսի երկրորդ կոնսերվատորիան (1924 թվականին միավորվել է առաջինի հետ)։ Վրացական երաժշտության ժանրային, թեմատիկ և ոճական հարստացման մեջ նշանակալից ավանդ ունի սովետական կոմպոզիտորների առաջին սերունդը՝ Գ․ Կիլաձե, Ի․ Տուսկիա, Շ․ Թաքթաքիշվիլի, Ի․ Գոկիելի, Շ․ Մ․ Մշվելիձե, Անդրեյ Բալանչիվաձե։ 1920-ական թվականներին զարգացել է ազգային օպերան։ Ստեղծվել են Զ․ Փալիաշվիլու «Դաիսի» («Մթնշաղ», 1923), «Լատավրա» (1927), Դ․ Արաղիշվիլու «Կյանքը՝ խնդություն» («Դինարա», 1926), Վ․ Դոլիձեի «Լեյլա» (1922), «Ցիսանա» (1929), Շ․ Թաքթաքիշվիլու մանկական օպերաները։ 1922 թվականին ստեղծվել է «Վրացի երիտասարդ երաժիշտների ընկերությունը», որին կից 1924 թվականին կազմակերպվել են սիմֆոնիկ նվագախումբ և լարային կվարտետ։

1930-ական թվականների վերջից առաջատար տեղ է գրավել սիմֆոնիկ ժանրը։ Գ․ Կիլաձեի «Գանդեգիլի» («Ճգնավորը», 1937), Շ․ Մշվելիձեի «Զվիադուրի» սիմֆոնիկ պոեմը (1940), Ա․ Բալանչիվաձեի 1-ին սիմֆոնիան (1944) ևն։ 1940–50-ական թվականներին ստեղծվել են Օթար Թաքթաքիշվիլու 1-ին սիմֆոնիան (1949) և դաշնամուրի կոնցերտը (1951, նա նաև Վրացական ԽՍՀ հիմնի հեղինակն է, 1946), Ա․ Մաճավարիանիի ջութակի կոնցերտը (1950)։ Սիմֆոնիաների, սիմֆոնիկ պոեմների, գործիքային կոնցերտների, սյուիտների հեղինակներ են Դ․ Արաղիշվիլին, Վ. Դոլիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ա․ Շավերզաշվիլին, Դ․ Թորաձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Բ․ Կվերնաձեն, Ս․ Նասիձեն, Ֆ․ Ղլոնտին, Ն․ Մամիսաշվիլին, Ն․ Գաբունիան, Գ․ Ղանչելին, Վ․ Շ․ Ազարաշվիլին և ուրիշներ։ Զարգացել է կամերագործիքային երաժշտությունը, որի հիմնադիրներն էին Շ․ Թաքթաքիշվիլին (վրացական առաջին լարային կվարտետների և թավջութակի պիեսների հեղինակ), Ի․ Տուսկիան (ջութակի երկեր, լարային կվարտետ), Ա․ Բալանչիվաձեն (դաշնամուրային պիեսներ)։ Այս ժանրում աչքի ընկնող տեղ է գրավում Ս․ Ցինցաձեն (լարային 9 կվարտետ և այլն)։ 1940-ական թվականներին ստեղծվել են ժամանակակից թեմայով առաջին օպերաները՝ Շ․ Թաքթաքիշվիլու «Դեպուտատ» (բեմ․ 1940), Ի․ Տուսկիայի «Հայրենիք» (բեմ․ 1940)։ Նշանակալից ստեղծագործություններ էին՝ Շ․ Մշվելիձեի «Ասք Տարիելի մասին» մոնումենտալ–էպիկական (ըստ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի, բեմ․ 1946) և «Մեծ վարպետի աջը» (ըստ Կ․ Ս․ Գամսախուրդիայի համանուն վեպի, բեմ․ 1961) օպերաները, Օ․ Թաքթաքիշվիլու «Մինդիա» օպերա–պոեմը (ըստ Վաժա Փշավելայի ստեղծագործության մոտիվների, բեմ․ 1961)։ Ստեղծվել են հերոսական–ռոմանտիկ (Ա․ Բալանչիվաձե), հերոսական–հայրենասիրական (Դ․ Թորաձե), առասպելաֆանաասաիկ (Դ․ Կիլաձե), պատմահեղափոխական (Ֆ․ Ղլոնտի), համաշխարհային դասական գրականության թեմաներով (Ա․ Մաճավարիանի, Ս․ Ցինցաձե, Ա․ Բալանչիվաձե, Ռ․ Դաբիչվաձե) բալետներ։ Կանտատ–օրատորիայի ժանրում աշխատել են կոմպոզիտորներ Մ․ Բալանչիվաձեն, Զ․ Փալիաշվիլին, Ն․ Գուդիաշվիլին, Շ․ Մշվելիձեն, Ա․ Չիմաղաձեն, Ա․ Մաճավարիանին, Ա․ Շավերզաշվիլին, Ս․ Նասիձեն, Օ․ Թաքթաքիշվիլին, օպերետի ժանրում՝ Շ․ Միլորավան, Գ․ Ցաբաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Լաղիձեն, Ս․ Ցինցաձեն, Դ․ Թորաձեն, Ն․ Գաբունիան և ուրիշներ։ Վրաց․ ռոմանսի զարգացման նոր Փուլը սկսվել է 1940-ական թթ․ վերջից (Ա․ Սաճավարիանի, Ա․ Չիմաղաձե, Ռ․ Լաղիձե, Ռ․ Գաբիչվաձե և այլք)։ Վոկալ–սիմֆոնիկ ցիկլեր են ստեղծել Օ․ Թաքթաքիշվիլին, Ա․ Մաճավարիանին, մասսայական երգեր՝ ի․ Տուսկիան, Գ․ Կիլաձեն, Շ․ Մշվելիձեն, Ա․ Բալանչիվաձեն, Գ․ Կոկելաձեն, Ա․ Կերեսելիձեն, Ռ․ Գաբիչվաձեն, Ռ․ Լաղիձեն, կինո, էստրադային և դրամատիկ ներկայացումների երաժշտություն՝ Գ․ Ցաբաձեն, Ս․ Ցինցաձեն, Ա․ Չիմաղաձեն, Դ․ Թորաձեն, Ա․ Միրիանաշվիլին և ուրիշներ։

1970-ական թվականներին հանդես եկած երիտասարդ կոմպոզիտորներից են Ի․ Բարդանաշվիլին, Մ․ Գագնիձեն, Գ․ Ջափարիձեն, Ռ․ Կաժիլոտին, է․ Լոմդարիձեն, Գ․ Սիխարուլիձեն, Գ․ Չլաիձեն, Վ․ Չուլուխաձեն, Տ․ Շավլոխաշվիլին, Շ․ Շիլակաձեն։ Ազգային վոկալ արվեստի հիմնադիրներն են Վ․ Սաոաշիշվիլին, Օ․ Բախուտաշվիլի–Շուլգինան և Ա․ Ինաշվիլին, նշանավոր երգիչներից են Ն․ Կումսիաշվիլին, Դ․ Գամրեկելին, Դ․ Բադրիձեն, Р․ Կրավեիշվիլին, Դ․ Մճեդլիձեն, Ն․ Իոսրաձեն, Մ․ Նաղաշիձեն, Ե․ Մոխաձեն, Ն․ Ցոմաիյան, Պ․ և Մ․ Ամիրանաշվիլիները, Դ․ և Ն․ Անդղուլաձեները, Զ․ Անջափարիձեն, Զ․ Մոտկիլավան, Լ․ Ճյլոնիան, Ց․ Տատիշվիլին, Մ․ Քասրաշվիլին, դիրիժորներ Ի․ Փալիաշվիլին, Ե․ Միքելաձեն, 0․ Դիմիտրիադին, Գ․ և Լ․ Կիլաձեները, Դ․ Միրցխուլավան, Վ․ Փալիաշվիլին, Շ․ և Գ․ Ազմաիփարաշվիլիները, Դ․ Կախիձեն, դաշնակահարներ Ա․ Վիրսալաձեն, Ա․ Տուլաշվիլին, է․ Վիրսալաձեն, Գ․ Քավթարաձեն, Ա․ Նիժարաձեն, Տ․ Ամիրեջիբին, Մ․ Մդիվանին, Լ․ Թորաձեն/Է․ Անջափարիձեն, ջութակահարներ Մ․ և Ն․ Իաշվիլիները, Լ․ Իսակաձեն, թավջութակահարներ Բ․ Բարնաբիշվիլին, Ա․ Չիջավաձեն, է․ Իսակաձեն, Թ․ Գաբարաշվիլին և ուրիշներ։ Վրաստանում գործում են (1983)՝ Զ․ Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնը (մասնաճյուղը՝ Քութայիսում), Վ․ Աբաշիձեի անվան Թբիլիսիի երաժշտական կոմեդիայի թատրոնը (հիմնական 1934), Պետական սիմֆոնիկ նվագախումբը (1933), Ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախումբը, Վրացական ԽՍՀ լարային կվարտետը (1930), կամերային նվագախումբ, Վրաց․ ֆիլհարմոնիան, Վ․ Սարաջիշվիլու անվան կոնսերվատորիան, երաժշտական 3 ուսումնարան, 20 երաժշտ․ դպրոց, երաժշտ․ ուսումնարաններ կան Քութայիսում, Սուխումում, Բաթումում, Ցխինվալում, Թելավում, Գորիում և այլ քաղաքներում ու շրջկենտրոններում։ Վրացական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը հիմնադրվել է 1932 թվականին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։