Վրաստանի գյուղատնտեսական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաստանի գյուղատնտեսական համալսարան
ռուս.՝ Грузинский сельскохозяйственный институт, ռուս.՝ Грузинский зоотехническо-ветеринарный институт, ռուս.՝ Грузинская государственная зоотехническо-ветеринарная академия, ռուս.՝ Грузинский государственный зоотехническо-ветеринарный университет և ադրբ.՝ Gürcüstan Kənd Təsərrüfatı İnstitutu
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1929
Անվանված էԼավրենտի Բերիա
Երկիր Վրաստան
ՏեղագրությունԹբիլիսի
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքagruni.edu.ge(վրաց.)(անգլ.)
Վրաստանի գյուղատնտեսական համալսարան (Վրաստան)##
Վրաստանի գյուղատնտեսական համալսարան (Վրաստան)
Վրաստանի գյուղատնտեսական համալսարան, Վրաստան

Վրաստանի գյուղատնտեսական համալսարան (վրաց.՝ საქართველოს აგრარული უნივერსიტეტი), վրացական մասնավոր բուհ, որը հիմնադրվել է 1929 թվականին, Վրաստանի միակ գյուղատնտեսական բուհն է։

Համարվում է Վրաստանի արագ զարգացող բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը։ 2018 թվականին ընդունվածների միջին բալերով համալսարանն զբաղեցրել է երկրորդ տեղը Վրաստանի մոտ 60 համալսարանների մեջ։ Գյուղատնտեսական համալսարանի գործընկերն են հանդիսանում Եվրոպայի, Ամերիկայի և Ասիայի շուրջ 13 համալսարաններ, ինչը թույլ է տալիս ուսանողներին մասնակցել միջբուհական փոխանակման ծրագրերին[1]։ Համալսարանում կրթությունն իրականցվում է բակալավրական, մագիստրոսական և դոկտորական ծրագրերով։

2015 թվականի դրությամբ Վրաստանի ամենահայտնի տասը բուհերի ցանկում չորրորդն է[2]։

Համալսարանի կազմում կա երեք ֆակուլտետ՝

  • ագրարային և բնական գիտությունների ֆակուլտետ,
  • ինժեներա-տեխնոլոգիական ֆակուլտետ,
  • բիզնես-կառավարչական ֆակուլտետ։

Հասցեն՝ Վրաստան, 0131, Թբիլիսի, Դավիթ Աղմաշենեբելու ծառուղի, 240[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին Պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական բաժանմունքում աշխատել է երկու ֆակուլտետ՝ գյուղատնտեսական և անտառնտեսային։ 1919 թվականին Պետական համալսարանում բացվել է գյուղատնտեսական ֆակուլտետ, որի հիման վրա 1921 թվականին ձևավորվել է գյուղատնտեսագիտության ֆակուլտետը։

1929 թվականին Թբիլիսիի պետական համալսարանի գյուղատնտեսագիտության ֆակուլտետի հիմքի վրա ստեղծվել է Վրաստանի գյուղատնտեսական համալսարանը։

1932 թվականին Գյուղատնտեսական համալսարանում առանձնացվել է կենդանաբանական ֆակուլտետը և դրա բազայի վրա ստեղծվել է Անասնաբուժական կենդանաբուծական ինստիտուտը, որը 1959 թվականին հանձնվել է Վրաստանի անասնաբուժական հետազոտությունների ինստիտուտին և ստացել է Կենդանաբուծական-անասնաբուժական ուսումնահետազոտական ինստիտուտ անվանումը։

1970 թվականի դրությամբ Գյուղատնտեսական համալսարանում գործել են հետևյալ ֆակուլտետները՝ գյուղատնտեսագիտական, պտղաբուծության, խաղողագործության և գյուղատնտեսական մթերքների տեխնոլոգիաների, շերամապահության, տնտեսագիտական, անտառտնտեսության, գյուղատնտեսության մեխանիզացիայի և էլեկտրիֆիկացիայի, հեռակա և գյուղատնտեսության մասնագետների որակավորման բարձրացման ֆակուլտետ։

1999 թվականին բուհն ստացել է Վրաստանի պետական կենդանաբանական և անասնաբուժական ակադեմիա անվանումը։ 2003 թվականին կոչվել է Վրաստանի պետական կենդանբանական-անասնաբուժական համալսարան։ Հետագայում այնտեղ է ներառվել Բաթումի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետի մի մասը, ինչպես նաև տեղական հիմնարկություններ և ինքնուրույն բաժանմունքներ, որից հետո 2011 թվականից սկսել է կոչվել Վրաստանի գյուղատնտեսական համալսարան։

1946 թվականին Վրաստանի գյուղատնտեսական համալսարանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ինչին արժանացել են ԽՍՀՄ որոշ բուհեր։

2016 թվականի օգոստոսից բուհի ռեկտորն է Վախթանգ (Վաթո) Լեժավան[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Studio, Omedia. «საქართველოს აგრარული უნივერსიტეტი» [Georgian Agricultural University]. თავისუფალი უნივერსიტეტი (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 12-ին.
  2. «Топ-10 самых популярных университетов Грузии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  3. Аграрный университет (Тбилиси)
  4. «Экономист Вато Лежава стал ректором Свободного и Аграрного университетов Грузии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Грузинскому зоотехническо-ветеринарному учебно-исследовательскому институту 50 лет. Тбилиси : Сабчота Сакартвело, 1983.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]