Վուսթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վուսթեր
անգլ.՝ Worcester
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Մակերես33 կմ²
Բնակչություն93353 մարդ
Խտություն2805 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01905
Պաշտոնական կայքworcester.gov.uk
Վուսթեր (Միացյալ Թագավորություն)##
Վուսթեր (Միացյալ Թագավորություն)

Վուսթեր (անգլ.՝ Worcester, ՄՀԱ։ [ˈwʊstə]. (/ˈwʊstər/ ( ) WUUST-ər)), քաղաք Մեծ Բրիտանիայի կենտրոնական մասում՝ Սևերն գետի ափերին, Բիրմինգհեմից մոտավորապես 30 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Գլոսթերից՝ 27 կիլոմետր դեպի հյուսիս։ Վուսթերշիր կոմսության վարչական կենտրոնն է։ Զբաղեցնում է 33 քառ.կմ տարածք։ 2021 թվականին անցկացված մարդահամարի տվյալնեով բնակչության թվաքանակը եղել է 103 872[1][2]։ Բնակչության միջին խտությունը կազմում է 2805 մարդ/կմ²[3]։

Վուսթերը ղեկավարում է քաղաքային խորհորւդը՝ իր 35 պատգամավորներով։ Քաղաքի պաշտամունքային ամենամեծ կառույցը Վուսթերի տաճարն է (13-14-րդ դարեր)։

1651 թվականին Վուսթերի մոտ տեղի է ունեցել Անգլիայի քաղաքացիական պատերազմի վերջին՝ վճռորոշ ճակատամարտը, որի ընթացքում Օլիվեր Կրոմվելի նորովի կազմավորված բանակը ջախջախիչ պարտության է մատնել Չարլզ 2-րդ արքայի ռոյալիստական զորքին։

18-րդ դարի կեսերից ի վեր Վուսթերում է իր գործունեությունը ծավալում շքեղ հախճապակու արտադրությամբ հռչակված Royal Worcester Porcelain ընկերությունը։ Այստեղ է 1690 թվականին լույս տեսել աշխարհի ամենահին լրագիրը համարվող Berrow's Worcester Journal-ի առաջին համարը։

Վուսթերն ունի համալսարան, որը հիմնադրվել է 1946 թվականին, 1997 թվականին գիտական կոչումներ շնորհելու իրավունք ստացել, 2005 թվականին էլ ձեռք է բերել համալսարանական ամբողջական կարգավիճակ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուսթերին բնորոշ է մեղմ կլիման՝ հիմնականում տաք ամառներով և ոչ շատ ցուրտ ձմեռներով։ Երբեմն առատ անձրևների հետևանքով Սևերնը դուրս է հորդում ափերից և հեղեղում քաղաքի փողոցները[4][5]։

2009–2010 և 2010–2011 թվականների ձմեռներն աչքի են ընկել ձյան արտակարգ առատ տեղումներով և օդի ցածր ջերմաստիճանի տևական պահպանմամբ։ 2010 թվականի դեկտեմբերին արձանագրվել է -19.5 °C: Իսկ օդի ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1990 թվականի օգոստոսի 2-ին՝ 36.6 °C[6]:

Վուսթերի եղանակային տվյալները 2003 թվականից հետո արձանագրվել են քաղաքի մոտ գտնվող Փերշորի օդերևութաբանական կայանում[7]։

Վուսթերի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 17.1
(62.8)
19.6
(67.3)
23.2
(73.8)
26.6
(79.9)
28.2
(82.8)
33.1
(91.6)
37.1
(98.8)
36.6
(97.9)
30.3
(86.5)
28.4
(83.1)
18.6
(65.5)
17.6
(63.7)
37.1
(98.8)
Միջին բարձր °C (°F) 7
(45)
8
(46)
11
(52)
14
(57)
17
(63)
20
(68)
22
(72)
22
(72)
19
(66)
15
(59)
10
(50)
8
(46)
14.4
(58)
Միջին ցածր °C (°F) 2
(36)
1
(34)
3
(37)
4
(39)
7
(45)
10
(50)
12
(54)
12
(54)
10
(50)
7
(45)
4
(39)
2
(36)
6.2
(43.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −14.1
(6.6)
−12.7
(9.1)
−9.4
(15.1)
−7.3
(18.9)
−2.3
(27.9)
−1.0
(30.2)
2.7
(36.9)
3.6
(38.5)
−0.6
(30.9)
−5.1
(22.8)
−10.5
(13.1)
−19.5
(−3.1)
−19.5
(−3.1)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 53
(2.09)
31
(1.22)
31
(1.22)
42
(1.65)
47
(1.85)
48
(1.89)
50
(1.97)
53
(2.09)
48
(1.89)
56
(2.2)
54
(2.13)
50
(1.97)
563
(22.17)
Աղբյուր #1: [8]
Աղբյուր #2: Barbourne and Pershore extremes (nearest stations)[7]
Քաղաքի համայնապատկերը՝ դիտված Վուսթերի տաճարից

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Worcester Local Authority». NOMIS. Office for National Statistics. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. «Worcester». City population. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
  3. «neighbourhood.statistics.gov.uk». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 31-ին.
  4. «Great Floods». Webbaviation.co.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  5. «Flooding». BBC News. 2014 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 12-ին.
  6. «TORRO – British Weather Extremes: Daily Maximum Temperatures». Torro.org.uk. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 «Climate United Kingdom – Climate data». Tutiempo.net. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.
  8. «Records and Averages». Msn.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուսթեր» հոդվածին։