Վուլվերհեմփտոն Ուոնդերերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վուլվս
Ամբողջական անուն Wolverhampton Wanderers F.C.
Վուլվերհեմպտոն Ուոնդերերս Ֆուտբոլային Ակումբ
Գույներ Դեղին-սև
Հիմնադրում 1877 թ.
Երկիր  Միացյալ Թագավորություն
Մարզադաշտ Մոլինեքս մարզադաշտ, Վուլվերհամպտոն
Տարողունակություն 28 525
Նախագահ Անգլիա Ստիվ Մորգան
Մարզիչ Իռլանդիա Միկ ՄակՔարտի
Կայք
Լիգա Անգլիայի Պրեմիեր Լիգա
2019-20 7
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Վուլվերհեմփտոն Ուոնդերերս (լրիվ անվանումը՝ «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» ֆուտբոլային ակումբ, անգլ.՝ Wolverhampton Wanderers Football Club, wʊlvərˈhæmptən 'wɔndərəz 'futbɔ:l klʌb), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Անգլիայի Արևմտյան Միդլենդ կոմսության Վուլվերհեմփտոն քաղաքից։ Հիմնադրվել է 1877 թվականին, «Սենթ Լաք՛ս» (անգլ.՝ St. Luke’s) անվանումով (հիմնադիրները եղել են այդ անունը կրող դրպոցի սաներ[1]): Կոչվում է նաև «Վուլվզ» («Գայլեր»)։ 1889 թվականից ի վեր՝ թիմի, այսպես կոչված՝ «տնային» մրցասպարեզը «Մոլինյու» մարզադաշտն է, որն ունի 32 հազարից ավելի նստատեղ[2]։

«Վուլվերհեմփտոն»ի մասնակցությամբ է 1888 թվականին հիմնադրվել Անգլիայի ֆուտբոլային լիգան։ Ակումբը երեք անգամ նվաճել է Անգլիայի չեմպիոնի տիտղոսը (1953/54, 1957/58, 1958/59), չորս անգամ՝ Անգլիայի գավաթը (1892/93, 1907/08, 1948/49, 1959/60), երկու անգամ՝ ֆուտբոլային լիգայի գավաթը (1973/74, 1979/80): Առնվազն 60 մրցաշրջան հանդես է եկել և ներկայումս էլ հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլային լիգաների բարձրագույն դիվիզիոնում՝ Պրեմիեր լիգայում։ Բազմիցս իրավունք է նվաճել մասնակցելու եվրոպական ակումբային գավաթների խաղարկություններին, գավաթակիրների գավաթի խաղարկությունում 1960-1961 մրցաշրջանում հասել մինչև կիսաեզրափակիչ, ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում՝ եզրափակիչ (1970 թ.):

Թիմի սկզբունքային մրցակիցը համարվում է «Վեսթ Բրոմվիչ Ալբիոն»-ը, որի հետ անցկացվող մրցախաղերը կրում են «Սև երկրի դերբի» անվանումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Вулверхэмптон: досье» (російською). sports.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Архівована копія» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 27 липня 2020-ին. Վերցված է 30 липня 2020-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վուլվերհեմփտոն Ուոնդերերս» հոդվածին։