Վուդստոք (փառատոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վուդստոքի փառատոն ('The Woodstock Festival') կամ պարզապես Վուդստոք, երաժշտական փառատոն, որը, սկսվելով 1969 թ.-ի օգոստոսի 15-ին, տևել է 4 օր՝ մինչև օգոստոսի 18-ը։ Փառատոնն անցկացվել է ԱՄՆ-ի Նյու-Յորք նահանգի Բետել տեղանքում՝ Վուդստոքից 40 մղոն հարավ-արևմուտք՝ Ուոլլկիլ փոքրիկ քաղաքում։

Վուդստոքի փառատոնը համարվում է մինչև օրս անցկացված փառատոններից մեծագույնը։ Փառատոնին մասնակցած երաժշտասերների թիվը հասնում էր 500 հազարի, որից շուրջ 1500-ը լրագրողներ էին։

Փառատոնը խորհրդանշում է հիպիների ժամանակաշրջանի ավարտը և սեքսուալ հեղափոխության սկիզբը։

Փառատոնի անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնը նախապես ծրագրվել էր անցկացնել Նյու-Յորք նահանգի Օլստեր տեղանքի Վուդստոք քաղաքում, սակայն այնտեղ փառատոնը անցկացնելու հարմար տարածք չգտնվեց, ուստի ստիպված եղան այն անցկացնել Ուոլլկիլում։

Միջոցառումը գրեթե ձախողվում էր, երբ ոմն Սեմ Յասգուր համոզեց հորը՝ Մաքսին՝ փառատոնը կազմակերպի Սալլիվան կոմսությունում գտնվող դաշտում, որը պատկանում էր ինչ-որ ֆերմերի։ Չնայած տեղանքը Վուդստոքից 40 մղոն հարավ-արևմուտք էր, ի սկզբանե որոշված վայրի հանկարծակի փոփոխությունը չխանգարեց միջոցառումն անվանել հենց 《Վուդստոք》։

Ազդեցություն երաժշտության ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վուդստոքը ոչ միայն ամենամեծ և ամենահայտնի փառատոներից է, այլև հանդիսանում է մի ամբողջ սերունդի երազանքների ավարտի խորհրդանիշ։ Փառատոնին ներկա հանդիսականների թիվը գերազանցում էր 500 հազարը։

Փառատոնին մասնակցած հանդիսատեսի կեսը առանց տոմսի էր։ Փառատոնի ժամանակ 3 մարդ է մահանում. մեկը՝ հերոինի չարաշահումից, մյուսը ընկնում է տրակտորի տակ, իսկ երրորդը՝ բարձր շինությունից։ Վուդստոքում հանդես եկած երաժիշտները հետագայում վերածվեցին լեգենդների, իսկ փառատոնում նրանց կատարումները համարվում են ռոք երաժշտության գոհարներ, որոնք մինչ օրս շողշողում են կուրացուցիչ փայլով։

1970 թ.-ին թողարկվում է փաստավավերագրական ֆիլմ՝ նվիրված փառատոնին, որը կոչվում է «Վուդստոք։ Խաղաղության և երաժշտության երեք օր» (անգ.` "3 Days of Peace & Music")։ Այն 1971 թ.-ին արժանանում է «Oսկար» մրցանակի։ Հետագայում կազմակերպվում են Վուդստոք 79, Վուդստոք 89, Վուդստոք 94 (25 - ամյակի կապակցությամբ) և Վուդստոք 99 փառատոնները։ 2009 թ.-ին պետք է տեղի ունենար հերթական փառատոնը, սակայն ֆինանսական որոշ դժվարություների հետևանքով այդպես էլ չկայացավ

Փառատոնին մասնակից երաժիշտների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահա այն երաժիշտների ցանկը, ովքեր հանդես են եկել Վուդստոքի պատմական փառատոնում։

  1. Joan Baez
  2. Arlo Guthrie
  3. Tim Hardin
  4. Incredible String Band
  5. Ravi Shankar
  6. Richie Havens
  7. Sly and the Family Stone
  8. Bert Sommer
  9. Sweetwater
  10. Quill
  11. Canned Heat
  12. Creedence Clearwater Revival
  13. Jefferson Airplane
  14. The Who
  15. Grateful Dead
  16. Keef Hartley Band
  17. Blood, Sweat and Tears
  18. Crosby, Stills & Nash (&Young)
  19. Santana
  20. The Band
  21. Ten Years After
  22. Johnny Winter
  23. Jimi Hendrix
  24. Janis Joplin
  25. Joe Cocker
  26. Mountain
  27. Melanie
  28. Sha-Na-Na
  29. John Sebastian
  30. Country Joe and the Fish
  31. Paul Butterfield Blues Band