Վլադիմիր Շչերբիցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Շչերբիցկի
 
Կուսակցություն՝ ԽՄԿԿ
Կրթություն՝ Ուկրաինայի պետական քիմիա-տեխնոլոգիական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 17, 1918(1918-02-17)[1]
Ծննդավայր Վերխնեդնեպրովսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինայի սովետների ժողովրդական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան[1]
Վախճանի օր փետրվարի 16, 1990(1990-02-16)[2] (71 տարեկան)
Վախճանի վայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Թաղված Բայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
Ամուսին Արիադնա Շչերբիցկի
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
Լենինյան մրցանակ
Հաղթական Փետրվարի շքանշան և Գեորգի Դիմիտրովի շքանշան

Վլադիմիր Վասիլևիչ Շչերբիցկի (ռուս.՝ Владимир Васильевич Щербицкий, ռուս.՝ Володимир Васильович Щербицький, փետրվարի 17, 1918(1918-02-17)[1], Վերխնեդնեպրովսկ, Եկատերինոսլավի նահանգ, Ուկրաինայի սովետների ժողովրդական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան[1] - փետրվարի 16, 1990(1990-02-16)[2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի խորհրդային կուսակցական գործիչ, ԽՄԿԿ անդամ (1941), ՈւԽՍՀ ԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1972-1989)։

1941 թվականին ավարտել է Դնեպրոպետրովսկի քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտը։ 1934-1935 թվականներին կատարել է կոմերիտական աշխատանքներ։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Գերմանա-խորհրդային պատերազմին։ 1946 թվականից ինժեներատեխնիկական պաշտոններ է վարել, իսկ 1948-1952 թվականներին՝ կուսակցական աշխատանքներ է կատարել Դնեպրոձերժինսկում, 1952-1954 թվականներին՝ ՈւԿԿ Դնեպրոձերժինսկի քաղկոմի առաջին քարտուղար։ 1954-1955 թվականներին եղել է Դնեպրոպետրովսկի մարզկոմի երկրորդ, 1955-1957 թվականներին և 1963-1965 թվականներին՝ առաջին քարտուղար, 1957-1961 թվականներ֊ին՝ ՈւԿԿ ԿԿ-ի քարտուղար, 1961-1963 թվականներին և 1965-1972 թվականներին՝ ՈւԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ։ 1972-1989 թթ․ եղել է ՈւԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարը։ 1956-1961 թվականներին հանդիսացել է ԽՄԿԿ ԿՎՀ, 1961-1989 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ անդամ։ 1961-1963 և 1965-1966 թվականներին՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամության թեկնածու, 1971-1989 թվականներին՝ քաղբյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Լենինի 6 և «Հոկտեմբերյան հեղափոխության» շքանշաններով։

Շչերբիցկիի կառավարման տարիները բնութագրվել են վերակենտրոնացման և այլակարծության ճնշման ընդլայնված քաղաքականությամբ, որոնք ուղեկցվում էին ուկրաինական մշակույթի վրա ռուսականցման քաղաքականության ուժեղացումով[3]։ Շչերբիցկիի գլխավորությամբ Ուկրաինական ԽՍՀ-ում իրականացվել են մտավորականության զանգվածային ձերբակալություններ և ճնշումներ[4]։ Ըստ որոշ դիտարկումների, Շչերբիցկիի իշխանությունը եղել է ամենից կոռումպացվածը միութենական հանրապետությունների մեջ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Щербицкий Владимир Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Find A Grave — 1996.
  3. Christopher A. Hartwell (2016 թ․ սեպտեմբերի 26). Two Roads Diverge: The Transition Experience of Poland and Ukraine. Cambridge University Press. էջ 263. ISBN 978-1107530980.
  4. Ukraine under Shcherbytsky, Encyclopædia Britannica (accessed on 6 February 2021)
  5. Democratic Changes and Authoritarian Reactions in Russia, Ukraine, Belarus and Moldova By Karen Dawisha, Bruce Parrott. Cambridge University Press, 1997 0-521-59732-3, 978-0-521-59732-6. p. 337
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Շչերբիցկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 551