Վլադիմիր Արիստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Արիստով
Ծնվել էհուլիսի 6, 1950(1950-07-06) (73 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, մաթեմատիկոս և ֆիզիկոս
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՖՏԻ-ի կառավարման և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրՌԴ ԳԱ Ա․ Դորոդնիցինի անվան հաշվողական կենտրոն
Պարգևներ
Կայքchronos.msu.ru/lab-kaf/Aristov/ar-person.html
 Vladimir Aristov Վիքիպահեստում

Վլադիմիր Արիստով (ռուս.՝ Владимир Владимирович Аристов, հուլիսի 6, 1950(1950-07-06), Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս բանաստեղծ, արձակագիր, էսսեիստ, մաթեմատիկոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, դոկտորի կոչում ստացել այդ ասպարեզում։ Բանաստեղծական հինգ ժողովածուների, մեկ վեպի, պոեզիայի փիլիսոփայության վերաբերյալ տասնյակ Էսսեների հեղինակ է։ Ուսումնասիրություններ ունի տարբեր բանաստեղծների, մասնավորապես, Բորիս Պաստեռնակի, Կոնստանտինոս Կավաֆիսի մասին։ Ապրում է Մոսկվայում[2]։

Վլադիմիր Արիստովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մետրոյի ննջավագոնը; Չինական հայելու մակերևույթը; «Խարույկի լույսն անճիշտ...»; «Դու խաղող ես սիրել, սալոր ու բալ...»; «Գուցե հյուսիսի խաղաղ երկրներում...»; Թղթախաղի վարպետը; «Հայելային մի ժայռապատ...»; Ուռենու և բարդու տերևներ՝ Մանդելշտամի ձեռամբ դրված Դու Ֆուի գրքում; Մարդու նույնականացումը; Կոնֆուցիոսի այգին; Համակարգչային խաղեր; Դիվային կրկնություն; «Ես ուշ աշունը վերհիշեցի հանկարծ...»; «Դու պառկել էիր դպրոցի քարե հին մասնաշենքում...»; «Թիթղոն...»; «Մենք բաժանվում ենք եռուն Սորբոնում...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 45-61։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1042075190 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 14։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արիստով» հոդվածին։