Վիքիպեդիա:Հարցեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հարցեր և օգնություն

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի «Հարցեր և օգնություն» բաժին։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիայում Ձեզ հուզող հարցերը քննարկելու և օգնություն ստանալու համար:

Որոնել «Հարցեր և օգնություն» բաժնի պահոցում

↓ Նոր հարց տալ

Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Խորհրդարան Խորհրդարան
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Կարգավիճակից զրկում 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

Արխիվ
Արխիվ

↓ Նոր հարց տալ

Օգնության էջեր
Վիքիպեդիա Օգնություն

Տե՛ս նաև Կանոնակարգեր և ուղեցույցներ


Բարև Ձեզ; Իմ էջը , որը Դուք հեռացրել եք իրականում վստահելի աղբյուրներ էր տեղադրված ուղղակի երևի ճիշտ չեմ տեղադրել, կօգնեք ինձ MeriHKB (քննարկում) 12:24, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]

@23artashes Բարև Ձեզ; Իմ էջը , որը Դուք հեռացրել եք իրականում վստահելի աղբյուրներ էր տեղադրված ուղղակի երևի ճիշտ չեմ տեղադրել, կօգնեք ինձ MeriHKB (քննարկում) 12:25, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի @MeriHKB, բարև Ձեզ։ Իրականում այդ հոդվածը չունի ոչ մի աղբյուր, որովհետև․
  1. Վիքիպեդիայում հոդվածի առարկայի (տվյալ դեպքում՝ Հասմիկ Կարապետյանի) կայքը, գիրքը աղբյուր չեն
  2. սոցիալական ցանցերը, յություբյան հղումները աղբյուր չեն
  3. աղբյուրներ են համարվում միայն ծանոթագրությունների տեսքով պարբերություններից հետո տեղադրված հղումները, հոդվածում դրանք կան, բայց միայն 1 և 2 կետերում նշված տեսքով են
Մնացած հղումները որպես աղբյուր դիտվել չեն կարող, քանի որ տեքստային մասը դրանցով ստուգել հնարավոր չէ։ Մի խոսքով, հոդվածում ինչ գրված է, պետք է հնարավոր լինի ստուգել աղբյուրով։ Եթե կարողանաք պարբերություններից հետո ավելացնել ծանոթագրությունների տեսքով վստահելի աղբյուրներ, կարող եք հրապարակել հոդվածը։ -- 23artashes (քննարկում) 12:34, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Բացի այս ամենից, Հայերեն Վիքիպեդիայում ընդունված չէ բառերի, բառակապակցությունների վրա դնել արտաքին հղումներ։ Հոդվածն ունի նաև վիքիֆիկացման կարիք՝ չակերտները հայերեն չեն, այլ ինչ-որ անհասկանալի նշաններ են, կան անտեղի ընդգծումներ, գծեր, բացակայում են որոշ ենթավերնագրեր։ Սա ևս պետք է հաշվի առնեք։ --23artashes (քննարկում) 12:37, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]

@23artashes եղավ կփորձեմ ուղղել, դուք կարող եք իմ տեքստը ինձ հետ ուղարկել, որ վրան աշխատեմ նորից նույնը չհավաքեմ՞՞՞ MeriHKB (քննարկում) 12:55, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes կարող եք ինձ օգնել՞՞՞՞ MeriHKB (քննարկում) 12:57, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Վերականգնեցի Ձեր սևագրում։ -- 23artashes (քննարկում) 18:58, 15 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes շնորհակալ եմ, հենց ուղղեմ կգրեմ ձեզ: Եթե հարցեր առաջանա կարող եմ գրել: Մեկ էլ մի բան դուք ՖԲ ունեք , եթե ՝ այո , կուղարկեք ինձ Ձեր ՖԲ-ն MeriHKB (քննարկում) 10:51, 16 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի @MeriHKB, Վիքիպեդիայի հարցերը քննարկվում են միայն Վիքիպեդիայի էջերում։ Եթե հարցեր լինեն, գրեք թեկուզ իմ քննարկման էջում, սիրով կօգնեմ։ -- 23artashes (քննարկում) 10:57, 16 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes ջան բարև Ձեզ: Ես երեկ փոփոխեցի ամբողջը: Հիմա մտնում եմ չկա: Դուք երևի հիմա ստուգում եք, որ իմ մոտ չի բացում?? MeriHKB (քննարկում) 11:14, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@MeriHKB, եթե նկատի ունեք այս հոդվածը, Դուք եք ջնջել Ձեր սևագրությունից։ GeoØ () 11:22, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի Մասնակից:MeriHKB, հոդվածն անվանափոխվել էր, որովհետև փակագծերի բառը մեծատառով չի գրվում։ Բայց Դուք չգիտեմ ինչ էիք արել, և հոդվածը կրկին նախկին վերնագրով էր հայտնվել։ Այժմ կրկին անվանափոխում եմ և խնդրում այլևս մեծատառով չստեղծեք։ Վիքիպեդիան ունի իր կանոնները, և դրանք պետք է կատարվեն։ Բացի այդ, հոդվածը կրկին շատ վատ տեսք ունի, վիքիֆիկացված չէ։ Եթե այս տեսքով մնաց, կրկին տեղափոխվի սևագիր։ Խնդրում եմ վերացնել ավելորդ թավատառերը, շեղատառերը, ընդգծումները, մեծ տառաչափը, օտար չակերտները՝ <<>>։ -- 23artashes (քննարկում) 17:08, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes չակերտները փոխել էի մնացած խնդիրները կշտկեմ, իսկ ինչպես վիքիֆիկացնեմ՞՞՞՞ կարող եք օգնել ինձ, կոնկրետ ասել որը ինչպես փոխեմ, որ էլ չփոխենք ոչինչ՞՞՞՞ MeriHKB (քննարկում) 19:00, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes տեքստը խնդրում եմ հետ ուղարկեք, որ աշխատեմ վրան, չկա տեքստը MeriHKB (քննարկում) 19:02, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes տեքստում ձեր նշած չակերտները չեն ես փոխել եմ MeriHKB (քննարկում) 19:04, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեքստը ուղարկելու խնդիր չկա, հոդվածը ջնջված չէ, պարզապես անվանափոխված է, վերևում էլ հղումը դրել եմ։ Եվս մեկ անգամ եմ դնում՝ Հասմիկ Կարապետյան (գրող)։
Հ.Գ. Տեսա, որ արդեն գտել և ուղղել եք։ -- 23artashes (քննարկում) 20:01, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes մեկ էլ մի բան հարցնեմ, հիմա որ գուգլով գրում եմ անուն ազգանունը ինքը բերում ա մեծատառ Գրող-ով հղումը որը չի բացում, ոնց անեմ, որգուգլում բերի ուղղված տարբերակը; Թե դա ինքնիրան ա ուղղվելու՞՞ MeriHKB (քննարկում) 20:03, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Ժամանակի ընթացքում պետք է որ ուղղվի, մենք դրա վրա ազդել չենք կարող։ Գուգլի ալգորիթմներն են, իսկ թե ինչպես են դրանք աշխատում, չգիտեմ։ Հնարավոր է՝ դեռ երկար ժամանակ այդպես բերի, հնարավոր է՝ արագ փոխվի։ -- 23artashes (քննարկում) 20:11, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes եղավ շնորհակալ եմ շատ։ Ես ձեր ասած փոփոխությունները արել եմ MeriHKB (քննարկում) 20:18, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Տեսել եմ, ես էլ որոշ բաներ ուղղեցի։ -- 23artashes (քննարկում) 20:19, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes շնորհակալ եմ շատ պարտաճանաչ աշխատանքի համար MeriHKB (քննարկում) 20:22, 18 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes ջան մի խնդրանք կարող եք Հասմիկ Կարապետյան (Գրող) վերնագիրը ջնջել , որ միայն փոքրատառ գրող-ով տարբերակը մնա, քանի որ գուգլի պոիսկում էդ հին տարբերակովն ա բերում, ոչ թե նոր MeriHKB (քննարկում) 06:27, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes Հասմիկ Կարապետյան (Գրող)#:~:text=Ծնվել է 1996 թվականի հունիսի,պատմվածքների և սցենարիների փոխակերպուների հետ։ այ էս տարբերակը լիովին ջնջեք վերնագիրն էլ MeriHKB (քննարկում) 06:28, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի MeriHKB, այդ էջը վաղուց ջնջված է, խնդիրը գուգլինն է, մենք ոչինչ անել չենք կարող։ -- 23artashes (քննարկում) 07:02, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes հա հասկացա ուղղակի հետաքրքիր ա որ ջնջված էջն ա բերում ու վերնագիրը ջնջված չի : Լավ կսպասենք տեսնենք գուգլը երբ կկարգավորի MeriHKB (քննարկում) 08:18, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes իմ հոդվածը քվեարկել են որպեսզի ջնջեն, որպես ոչ նշանակլի հոդված կարող ք օգնել, որպեսզի չջնջվի MeriHKB (քննարկում) 22:32, 19 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Հարգելի Մերի, ոչ թե քվեարկել են, այլ ներկայացրել են ջնջման։ Վիքիհամայնքն է որոշելու հոդվածի ճակատագիրը։ Եթե նշանակալիությունը հաստատող փաստեր ունեք, գրեք ջնջման ներկայացված հոդվածների էջում։ -- 23artashes (քննարկում) 04:35, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes իսկ ինչ պետք է ներկայացնեմ այդ դեքում օրինակ կբերեք՞՞՞՞ MeriHKB (քննարկում) 09:41, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

Անձը պետք է բավարարի նշանակալիության չափանիշներին։ Ծանոթացեք այս էջին և ինքներդ որոշեք։ Կոնկրետ օրինակ բերել չեմ կարող։ --23artashes (քննարկում) 09:53, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]

@23artashes ջան նշվում է երկրորդկան աղբյուրների կողմից հրապարակված փոաստի մասին, որը իմ հոդվածում լիքն են։ Նշվում է հայտնի անձանց կողմից լուսաբանման մասին, որը իմ հոդվածում կա, իրոք չեմ հասկանում էսքանից հետո էլ նշանակալիությունը ինչպես կարող եմ ապացուցել MeriHKB (քննարկում) 10:05, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
Մերի ջան, բոլոր քննարկումները՝ ջնջման ներկայացված հոդվածների էջում։ Այստեղի քննարկումները ջնջել-թողնելու վրա ազդել չեն կարող։ -- 23artashes (քննարկում) 10:13, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]
@23artashes հա գիտեմ, որ չեն ազդի , ուղղակի եմ ասում էլի, որ դուք էլ ինձ օգնեիք։ Ամեն դեպքում արդար չի , որովհետև սաղ ճիշտ արած ա MeriHKB (քննարկում) 11:21, 20 Ապրիլի 2024 (UTC)[reply]