Վիքիպեդիա:Բժշկական հրաժարագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


ՎԻՔԻՊԵԴԻԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՉԻ ՏԱԼԻՍ

Վիքիպեդիան պարունակում է առողջապահական թեմաներով բազմաթիվ հոդվածներ, սակայն ոչ մի երաշխիք չկա, որ հոդվածներից որևէ մեկը կամ որևիցե դրույթ, որը կա կամ մեջբերված է բժշկական կամ առողջապահական թեմաներ շոշափող հոդվածներում, իրապես ճշգրիտ է, անսխալական կամ արդիական։ Նման հոդվածները հիմնականում մասամբ կամ ամբողջությամբ գրված են ոչ մասնագետների կողմից։ Նույնիսկ եթե բժշկությանը վերաբերող որևէ դրույթ ճշգրիտ է, այն անհրաժեշտաբար չի կարող պատասխանել ձեր առողջական խնդիրների հետ կապված հարցերին կամ ձեզ մոտ նկատվող նախանշաններին։

Վիքիպեդիայում տրված բժշկական տեղեկությունները լավագույն դեպքում ընդհանուր բնույթ ունեն և չեն կարող փոխարինել մասնագետ բժշկի խորհուրդներին (օրինակ որակավորված բժշկի, բուժքրոջ, դեղագործի և այլն)։ Վիքիպեդիան չի կարող բժշկական խորհուրդներ տալ։

Ո՛չ Վիքիպեդիայի անհատ հոդվածագիրներից, ո՛չ սիստեմ օպերատորներից, ո՛չ ծրագրավորողներից, ո՛չ հովանավորներից որևէ մեկը, ո՛չ Վիքիպեդիայի հետ կապ ունեցող ուրրշ որևէ անձ պատասխանատվություն չի կրում այն արդյունքների կամ հետևանքների համար, որոնք կարող են լինել տվյալ վեբ կայքում ներկայացված տեղեկատվության օգտագործման կամ դրա վրա հենվելու փորձի արդյունքում։

Wikipedia.org կայքում կամ Վիքիմեդիա հիմնադրամի որևէ այլ նախագծում պարունակվող որևէ նյութ չի կարող դիտվել որպես բժշկական օժանդակության կամ բժշկական կարծիք հայտնելու կամ այլ կերպ բժշկական ծառայություն մատուցելու փորձ։