Վիկտորիա (նահանգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը Ավստրալիայի նահանգ մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վիկտորիա (այլ կիրառումներ)։
Վիկտորիա
անգլ.՝ Victoria
flag of Victoria? Զինանշան


ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Մասն էԱվստրալիա
ԿարգավիճակՆահանգ
Մտնում էԱվստրալիա
ՎարչկենտրոնՄելբուրն
Խոշորագույն քաղաքՄելբուրն
Ամենաբարձր կետMount Bogong?
ԲԾՄ236 մետր
Օրենսդրական մարմինParliament of Victoria?
Դատական մարմինSupreme Court of Victoria?
ՆահանգապետԱլեքս Չեռնով
ՎարչապետԹեդ Բեյլիու
Հիմնական լեզուանգլերեն
Պաշտոնական լեզուներԱվստրալիական անգլերեն
Բնակչություն (մարտ 2012)
5 603 100[1] (2 տեղ)
Խտություն24,51 ( 2 տեղ)
Կրոնական կազմկաթոլիկներ, անգլիկացիներ
Տարածք227 416  (6 տեղ)
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ
 - Ցածրագույն կետ

 1986 մ
 0 մ
Հիմնադրված էհուլիսի 1, 1851 թ.
Սահմանակցում էՀարավային Ավստրալիա, Նոր Հարավային Ուելս և Թասմանիա
Ժամային գոտիUTC+10 (+11)
ՀապավումVIC
ՓոխարինեցColony of Victoria?
ISO 3166-2 կոդAU-VI
Հեռախոսային կոդ03[2] և 02[2]
Փոստային ինդեքսներVIC
Անվանված էՎիկտորյա թագուհի
vic.gov.au

Վիկտորիա (անգլ.՝ Victoria), նահանգ Ավստրալիայի հարավ-արևելքում, երկրի ամենափոքր նահանգն է մայրցամաքային մասում։ Բնակչությունը 5 603 100 մարդ (2012 թվականի մարտի վերջի տվյալներով, 1978 թվականի տվյալներով 3615 հազար)։ Մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքը Մելբուռնն է, որը նաև վարչական կենտրոնն է։ Այլ խոշոր քաղաքներն են Ջելոնգը, Բալլարատը, Բենդիգոն, Շեփարթոնը, Միլդուրան և Վորենեմբուլը։ Տարածությունը 227, 6 հազար կմ² է։ Հարավում ձգվող Ավստրալիական Ալպերը եզրավորում են մերձափնյա բերրի հարթավայրերը։ Կլիման մերձարևադարձային է, լեռների հարավային և հարավարևելյան լանջերին (տեղումները՝ 2000 մմ) մշտադալար խիտ անտառներ են, հյուսիսում առավելապես չորային է՝ պուրակային բուսականությամբ, որը փոխարինվում է չոր տափաստաններով։ Հյուսիսում և հյուսիս-արևմուտքում Մուրեյի ալյուվիալ հարթավայրն է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական նշանակությամբ Վիկտորիան երկրորդն է Նոր Հարավային Ուելսից հետո և տալիս է մշակող արդյունաբերության արտադրանքի մոտ 1/3-ը։ Էլեկտրաէներգիան ստանում Է Մելբուռնի, Յալլորնի, Ջիլոնգի և այլ էլեկտրակայաններից։ Զարգացած են մետաղամշակությունը, մեքենաշինությունը, քիմիական, նավթավերամշակման, ռազմական ավիացիոն, սննդի արդյունաբերությունը, կոշիկի, կարի, բրդի արդյունաբերության ճյուղերը։ Արդյունաբերական հիմնական կենտրոնը Մելբուռն է։ Վիկտորիայում է կենտրոնացած երկրի ցանքատարածությունների մոտ 1/5-ը։ Մշակվող հողերը հիմնականում պատկանում են խոշոր հողատերերին։ Մշակում են ցորեն, վարսակ, գարի, կարտոֆիլ։ Տարածված է խաղողագործությունն ու պտղաբուծությունը։ Անասնապահությունն ունի մսաբրդատու ուղղություն։ Ցուլի արտադրությամբ երկրում գրավում է առաջին, բրդի արտադրությամբ՝ երկրորդ տեղը։ Կարևոր նավահանգիստներն են Մելբուռնը, Ջիլոնգը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը անվանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիայի պատվին, ում գահակալման ժամանակ էլ ստեղծվել է նահանգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «3101.0 – Australian Demographic Statistics, Mar 2012». Australian Bureau of Statistics. 2012 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 5-ին..
  2. 2,0 2,1 Telecommunications Numbering Plan 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։