Վիգվամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիգվամ, Հյուսիսային Ամերիկայի անտառային հնդկացիների՝ ալգոնքինների, կացարանը։ Գրականության մեջ մտել է որպես հնդկացիների գմբեթաձև կացարանի անվանում, ի տարբերություն կոնաձև տիպի։ Վիգվամ կառուցելիս՝ հնդկացիները հողի մեջ շրջանաձև կամ ձվաձև մխրճում են ճկուն ծառաբներ, դրանց ծայրերը ճկելով միացնում ընդհանուր հանգույցով։ Կմախքը ծածկում են ճյուղերով, կեղևներով, խսիրներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 423