Վիգերի կուսակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիգերի կուսակցություն, ԱՄՆ-ում 19–րդ դարի կեսերին գործող քաղաքական կուսակցություն։ Նախագահներից 4–ը դեռևս պաշտոնավարման տարիներին գտնվում էին կուսակցության կազմում[1]։ Հակառակորդ Դեմոկրատական կուսակցության հետ միասին այն 1830-1850–ականներին ի հայտ եկած Երկրորդ կուսակցական համակարգի գլխավոր մասն էր կազմում[2]։ Ի սկզբանե այն ստեղծել է ի հակադրություն նախագահ Էնդրյու Ջեքսոնի քաղաքականության և Դեմոկրատական կուսակցության։ Մասնավորապես, վիգերը Կոնգրեսը գերադասում էին նախագահին և կողմ էին արդիականացման, բանկային գործի և հովանավորչության, ինչը կնպաստեր արտադրության ծավալների աճին։ Սա, իհարկե, գրավիչ էր ձեռնարկատերերի և անհատ ձեռներեցների համար, սակայն քիչ էր հետաքրքրում ագարակատերերին կամ ոչ հմուտ բանվորներին։ Շատ ակտիվ բողոքականներ էին ընդգրկված կուսակցության կազմում։ Կուսակցության հիմնադիրներն այն անվանեցին «վիգերի»՝ ի պատիվ 1776 թվականին գործող Ամերիկյան վիգերի, ովքեր պայքարում էին հանուն անկախության։ «Վիգ» նշանակում է բռնապետությանը դեմ[3]։

Վիգերի կուսակցությունն առաջադրել է մի քանի թեկնածուներ Ամերիկայի 1836 թվականի նախագահական ընտրություններում, 1840 թվականին՝ գեներալ Վիլյամ Հենրի Հարիսոնին, 1844 թվականին՝ նշանավոր առաջնորդ Հենրի Քլեյին և այլն։ Իր գոյության երկու տասնամյակների ընթացքում Վիգերի կուսակցության անդամներից երկուսը՝ Հարրիսոնը և Թեյլորը, ընտրվել են ԱՄՆ նախագահներ։ Երկուսն էլ մահացել են պաշտոնավարման տարիներին։ 1841 թվականին՝ Հարրիսոնի մահից հետո նրան հաջորդեց Ջոն Թայլերը, ով, սակայն, վտարվեց կուսակցությունից։ Միլլարդ Ֆիլմորը, ով Թեյլորի մահից հետո դարձավ նախագահ 1841 թվականին, վերջին Վիգերի կուսակցությանը պատկանող վերջին նախագահն էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Whigs From The Past». Modern Whig Party. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  2. Holt (1999), p. 231.
  3. The name was not directly related to the Whig party in England. Holt (1999), pp. 27–30.