Վիգեն Չալդրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգեն Հակոբի Չալդրանյան
Դիմանկար
կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր
Ծնվել էդեկտեմբերի 26, 1955 (68 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, դերասան, կինոպրոդյուսեր և ռեժիսոր
Պարգևներ և
մրցանակներ

Վիգեն (Վաղարշակ) Հակոբի Չալդրանյան (դեկտեմբերի 26, 1955(1955-12-26) կամ դեկտեմբերի 20, 1955(1955-12-20)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր։ Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն (2016-2018)[2], Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ (2017-2019)[3]։

Կրում է սասունցի պապի անունը՝ Վաղարշակ, այսօր, սակայն, կինոաշխարհին հայտնի է Վիգեն անունով։ Առավել հայտնի է «Ապրիլ», «Ձայն բարբառոյ…», «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), «Լռության սիմֆոնիա», «Քրմուհին» կինոնկարներով։ 1994 թվականին «Ձայն բարբառոյ…» կինոնկարի համար արժանացել է Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոնի «Ոսկե մրցանակին»։ 2001 թվականին ՀՀ անկախության հռչակման 10-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով։ 2006 թվականին ստացել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության «Անահիտ» մրցանակը՝ հայ կինոյում մեծ ավանդ ներդնելու համար։ 2007 թվականին նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնակարգ դպրոցում սովորելու տարիներին ընդունվում է «Հայֆիլմին» կից կինոդերասանի ստուդիան։ Առաջին դերը Ռոմեոն էր։ Դպրոցն ու ստուդիան միաժամանակ ավարտելուց հետո որպես դերասան ընդունվում է Երևանի դրամատիկական թատրոն, սկսում բեմական քայլերը՝ խաղալով Արքայազնի դերը «Մոխրոտը» ներկայացման մեջ։ 1975 թվականին ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Ավարտելով դերասանական բաժինը՝ տեղափոխվում է նույն ինստիտուտի թատրոնի ռեժիսուրայի բաժին։ Այնուհետև ուսումը շարունակում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնում, որտեղ և 1978 թվականին նկարահանում է իր առաջին կարճամետրաժ կինոնկարը՝ «Ոսկին ծիծաղում է»՝ Ջեկ Լոնդոնի պատմվածքի մոտիվներով։ Մոսկովյան շրջանը ձևավորում է ռեժիսորի աշխարհայացքն ու գեղագիտական ըմբռնումները։ 1983-1985 թվականներին Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում որպես ռեժիսոր աշխատելու տարիներին բեմադրել է Ա. Գելմանի «Նստարան» պիեսը՝ Ալ. Գրիգորյանի հետ համատեղ, Բ. Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա զավակները»։ 1981 թվականից Վիգեն Չալդրանյանը մուտք է գործում հայ կինո։ Նրա ստեղծագործական կյանքն այսօր նշանավորվում է տասնինը կինոնկարով։

2016 թվականի դեկտեմբերին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար[5][6]։ Զբաղեցրել է նաև թատրոնի տնօրենի պաշտոնը։ Պաշտոնավարել է մինչև 2018 թվականի դեկտեմբեր[7]։

Բեմադրություններ կինոյում և թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դերերը կինոյում և թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Ռոզով, «Երջանկություն որոնելիս», Օլեգի դերը (ռեժ. Հերբերտ Գասպարյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1973։
  • Վահե Քաչա, «Գավազանը», Ֆրեդ Գեստարմուսի դերը (ռեժ. Հենրիկ Մարգարյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1973։
  • Շառլ Պեռո, «Մոխրոտը», Արքայազնի դերը (ռեժ. Հրաչյա Ղափլանյան, Երևանի դրամատիկական թատրոն), 1974։
  • «Տեղ արևի տակ», Արամի դերը (ռեժ. Աղասի Բաբայան, Հայֆիլմ), 1974։
  • Դերենիկ Դեմիրճյան, «Ջութակ և սրինգ», Սրնգահարի դերը (ռեժ. Ջուլիետ Մատինյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1975։
  • «Հեղկոմի նախագահը», Միքայելի դերը (ռեժ. Հենրիկ Մարգարյան, Հայֆիլմ), 1975։
  • «Հեքիաթ», զինվորի դերը [ռեժ. Վիգեն Չալդրանյան, Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1979։
  • «Հոթել «Տատիկ»», Վիգենի դերը [ռեժ. Վիգեն Չալդրանյան, Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի կինոստուդիա (Киностудия ВГИК)], 1980:
  • Էռնեստ Հեմինգուեյ, «Սպիտակ փղեր», Տղամարդու դերը (ռեժ. Արմեն Էլբակյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1982։
  • «Անուշ», Մոսիի դերը (ռեժ. Մարատ Վարժապետյան, «Երևան» ստուդիա), 1983։
  • Վլադիմիր Արրո, «Տեսեք՝ ով է գալիս», Քինգի դերը (ռեժ. Թամարա Բիտյուցկայա-Էլիբեկյան, Հայկական հեռուստատեսություն, հեռուստաթատրոն), 1984։
  • «Շնչառություն», Վիգենի դերը (ռեժ. Ալբերտ Մկրտչյան, Հայֆիլմ), 1987։
  • «Ձայն բարբառոյ…», Մարտիրոսի դերը (ռեժ. Վիգեն Չալդրանյան, Հայֆիլմ), 1991։
  • «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON), Հերոսի դերը (ռեժ. Վիգեն Չալդրանյան, Հայֆիլմ), 1997։
  • «Քրմուհին», Պատմաբանի դերը [ռեժ. Վիգեն Չալդրանյան, Հայֆիլմ և Symphony Studios (ԱՄՆ)], 2007։
  • «Ձայն լռության», Ջոնի դերը, 2012։
  • «Վարդապետի լռությունը», Ռեժիսորի դերը (ռեժ. Վիգեն Չալդրանյան, 2015)

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխավոր մրցանակ «Ապրիլ» ֆիլմին, 4-րդ համամիութենական կինոփառատոն, Սվերդլովսկ, 1987։
  • FIPRESCI /Federation Internationale de la Presse Cinematographique/ մրցանակ «Ապրիլ» ֆիլմին, 15-րդ միջազգային կինոփառատոն, Մոսկվա, 1987։
  • Գլխավոր մրցանակ «Ապրիլ» ֆիլմին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում, «Երիտասարդություն» միջազգային կինոփառատոն, Կիև, 1987։
  • Դիպլոմ «Ապրիլ» ֆիլմին, Բիլբաոյի (Իսպանիա) միջազգային կինոփառատոն, 1987։
  • Դիպլոմ «Ապրիլ» ֆիլմին (За яркий национальный колорит и талантливое отражение темы исторической памяти), Համամիութենական կինոփառատոն, Մոսկվա, 1987։
  • Միշել Լեգրանի անվան գլխավոր մրցանակ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, 1-ին հայկական համազգային «Դեբյուտներ» կինոփառատոն, Երևան, 1993։ Նույն կինոփառատոնում մրցանակ «Լավագույն տղամարդու դերի համար»՝ Թոմազոյի դերակատար Միքայել Պողոսյանին։
  • Չորս «Ոսկե արծիվ» մրցանակ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Թբիլիսիի միջազգային կինոփառատոն, 1993՝ «Լավագույն նկարչական աշխատանքի համար»՝ Վիգեն Չալդրանյանին, Եվգենիա Սարկիսյանին, Ալիկ Ասատրյանին։ «Լավագույն հնչյունային ռեժիսորին»՝ Էդուարդ Վանունցին։
  • «Ոսկե մրցանակ» «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Հյուսթոնի համաշխարհային կինոփառատոն, Տեխաս (ԱՄՆ), 1994։
  • Դիպլոմ «Ձայն բարբառոյ…» ֆիլմին, Մոսկվայի 18-րդ միջազգային կինոփառատոն, 1993։
  • FIPRESCI (Federation Internationale de la Presse Cinematographique) մրցանակ՝ Visual Fantasy and very personal look at the situation of an intellectual in the collapsed society, «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին, Կոտբուսի (Գերմանիա) միջազգային կինոփառատոն, 1998։
  • Երկու մրցանակ «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին, Կապանի Հայ-ռուսական առաջին կինոփառատոն, 1999՝ «Լավագույն տղամարդու դերի համար»՝ Հրաչյա Հարությունյանին, «Լավագույն օպերատորական աշխատանքի համար»՝ Ռուդոլֆ Վաթինյանին։
  • Դիպլոմ «Տեր ողորմեա» (KYRIE ELEISON) ֆիլմին (За личный вклад в искусство нашего времени, в поисках интеллектуального кино, за оригинальное воплощение движения жизни, видения людей и мира, за поэтическую красоту режиссеру фильма “Господи помилуй” г-ну Вигену Чалдраняну), Մինսկի միջազգային կինոփառատոն, 1998։
  • CNC (Centre Nationale Cinematographique) Մրցանակ Grand «Լռության սիմֆոնիա» ֆիլմին՝ «Լավագույն սցենարի համար» (սցենարի հեղինակներ՝ Վիգեն Չալդրանյան, Գուրգեն Խանջյան), Ֆրանսիա, 1999։
  • ՀՀ մշակույթի նախարարության ընտրող հանձնաժողովը «Լռության սիմֆոնիա» ֆիլմը 2002-ին ներկայացրել է ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկարի» մրցանակաբաշխությանը 74-րդ՝ Օսկար լավագույն օտարերկրյա ֆիլմի համար անվանակարգում։
  • Երկու մրցանակ «Լռության սիմֆոնիա» ֆիլմին՝ Հատուկ մրցանակ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին։ Մրցանակ «Լավագույն տղամարդու դերի համար»՝ Միքայել Պողոսյանին, Մինսկի 9-րդ միջազգային կինոփառատոն, 2002։
  • «Սայաթ-Նովա» մրցույթի մրցանակ «Լռության սիմֆոնիա» ֆիլմի գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանին, Երևան, 2002։
  • «Բրոնզ» մրցանակ «Էմիլ Գազազ-ինքնադիմանկար» ֆիլմին, Հյուսթոն, Տեխաս (ԱՄՆ), 1998։
  • Հոլիվուդի քաղաքապետի Դիպլոմ-մրցանակ «Բարի գալուստ Հոլիվուդ» (Welcome Hollywood) - “We are honored to premier “The Priestess” in Hollywood”, Լոս Անջելես, 2007։
  • Գլենդեյլի քաղաքապետի գնահատագիր՝ Presents Special Commendation to Vigen Chaldranian “In Honor of your film “The Priestess” the first Armenian-American co-production in history”, Գլենդեյլ, 2007։
  • Կալիֆոռնիայի նահանգապետարանի 43-րդ շրջանի խորհրդի դիպլոմ «Քրմուհին» ֆիլմին՝ “Congratulations on your impressive accomplishment and best wishes as you continue your inspirational career”, California State Assembly, Forty-Third District, February 23, 2007.
  • ՀՀ Ազգային ժողովի Երիտասարդական խորհրդարանի Հավաստագրեր «Քրմուհին» ֆիլմի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին՝ «Տարվա լավագույն ռեժիսոր», Ռուզան Վիթ Մեսրոպյանին՝ «Տարվա լավագույն դերասանուհի»՝ քրմուհու դերի համար, Երևան, 2007։
  • Ընտրվել է Բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ Նույն տարում պարգևատրվել է Գիտությունների և արվեստների արևմտաեվրոպական ակադեմիայի «Պրոֆ. Սոֆի Տախալովայի Ոսկե աստղով» (Նիդերլանդներ), 2008։
  • Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից արժանացել է «Լյուդովիկոս Երկրորդ Բավարացու Ոսկե Խաչ» մեդալին (Գերմանիա), 2009։
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ամերիկյան մասնաճյուղը նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում (արտասահմանյան անդամ) և կինոարվեստում ունեցած նշանակալից վաստակի համար պարգևատրել նույն ակադեմիայի «Թագ և Արծիվ» Պատվո մեդալով, 2010։
  • Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի կողմից պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալով, 2010։
  • Գիտությունների եվրոպական ակադեմիայի կողմից պարգևատրվել է «Ֆրիդրիխ Շիլլեր» մեդալով, 2011։
  • Ծննդյան 55-ամյակի և ստեղծագործական կենսագրության 35-ամյակի առթիվ արժանացել է ՀՀ մշակույթի և սփյուռքի նախարարությունների Ոսկե մեդալներին, 2011։
  • «Ձայն լռության» ֆիլմը Չինաստանի Շաանսի նահանգի Սիան քաղաքում կայացած «Մետաքսի ճանապարհ» առաջին միջազգային կինոփառատոնում արժանացել է բարձրագույն՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, 2014[11]։
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016[12]
  • «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշան՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հանապազ լույսի ճանապարհով. Վիգեն Չալդրանյան» (կազմող և խմբագիր՝ Սահականուշ Սահակյան, 2008)
  • «Ձայն Լռության. Վիգեն Չալդրանյան» (կազմող և խմբագիր՝ Սահականուշ Սահակյան, 2008)
  • «Հասցեն՝ ԿինոԹատրոն. Վիգեն Չալդրանյան» (կազմող և խմբագիր՝ Սահականուշ Սահակյան, 2018)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. Չալդրանյանը ազատման դիմում է գրել(չաշխատող հղում)
  3. «Վիգեն Չալդրանյանը` Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ».
  4. «Վ. Չալդրանյան. ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ».
  5. «Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Վիգեն Չալդրանյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբեր-ին.
  6. «Մշակույթի նախարարը Վիգեն Չալդրանյանին ներկայացրեց Համազգայինի թատերախմբին». Վերցված է 2016 թ․ դեկտեմբեր-ին.
  7. «Դերասանների գործադուլից հետո Վիգեն Չալդրանյանը հրաժարական է ներկայացրել Համազգային թատրոնի տնօրենի պաշտոնից». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. Տեղի ունեցավ նոր «Համլետ» ներկայացման առաջնախաղը
  9. ««Վարդապետի լռությունը», ֆիլմի հեղինակ՝ Վիգեն Չալդրանյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  10. «Վիգեն Չալդրանյան. «Սերն է կյանքի իմաստը»».
  11. Հայկական ֆիլմերը չինական փառատոնի մրցանակակիրներ(չաշխատող հղում)
  12. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]