Վենսենյան ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոց
Վենսենյան ամրոց
Château de Vincennes
ԵրկիրՖրանսիա
ՏեղագրությունՓարիզի Վենսեն թաղամաս
🌐chateau-vincennes.fr
Քարտեզ
Քարտեզ

Վենսենյան ամրոց (ֆր.՝ Château de Vincennes), ամրոց Փարիզի հարավարևելյան արվարձանում։ Կառուցվել է Ֆրանսիայի թագավորների համար 14-17-րդ դարերում, Վենսենյան անտառում, 12-րդ դարի որսորդական կալվածքում։ Հետագայում ամրոցի շրջակայքում ձևավորվել է Վենսեն քաղաքը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12-13-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1150-ական թվականներին ամրոցի տեղում կառուցվել է որսորդական տնակ Լուի VII Երիտասարդի համար։ 13-րդ դարում կալվածքն ընդլայնվել է Ֆիլիպ II Օգոստոսի, ապա Լուի IX Սուրբ արքայի կողմից։ Վերջինս իր համար ճակատագրական Խաչակրաց յոթերորդ արշավանքին Թունիս է մեկնել Վենսենյան ամրոցից։

13-րդ դարի երկրորդ կեսին Վենսենյան ամրոցում ամուսնացել են Ֆիլիպ III-ն ու Ֆիլիպ IV-ը, և մահացել են Լյուդովիկոս X, Ֆիլիպ V և Կառլ IV ֆրանսիացի արքաները։

14-16-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

14-րդ դարում, Ֆիլիպ VI-ի օրոք, ամրոցը զգալիորեն ընդլայնվել է։ Կառուցվել է 52 մետր երկարությամբ դոնժոն, որում տեղակայվել են արքայական ննջարաններն ու գրադարանը։ Մոտավորապես 1410 թվականին, Շառլ Խելագարի օրոք, ավարտվել է ներքին պարսպի կառուցումը։

16-րդ դարում ֆրանսիական Հուգենոտյան պատերազմների ժամանակ ամրոցը դարձավ բանտ, այդ թվում նաև ապագա արքա Հենրի IV-ի համար։

17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդ դարում ճարտարապետ Լուի Լևոն Լյուդովիկոս XIV արքայի պատվերով կառուցեց երկու տաղավար։ Մեկը նախատեսված էր թագուհու համար, մյուսը՝ Ջուլիո Մազարինիի համար։ Սակայն այն բանից հետո, երբ արքայի ուշադրությունը գրավեց մի այլ նախագիծ՝ Վերսալի պալատը, նոր պալատների կառուցողական աշխատանքները հետաձգվեցին։ Շինարարները 1860 թվականին կրկին այցելեցին Վենսեն՝ Էժեն Էմանուել Վիոլե լը Դյուկի ղեկավարությամբ։

18-19-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարում թագավորները ընդմիշտ հեռացան ամրոցից։ Այստեղ տեղադրվեց վենսենյան ճենապակու արտադրամասը և կրկին՝ բանտը։ Վենսենի բանտում իրենց օրերն են անցկացրել դե Բոֆոր կոմսը, Նիկոլա Ֆուկեն, Ջոն Վանբրուն, Մարկիզ դը Սադը, Դենի Դիդրոն և Օնորե Միրաբոն։

1804 թվականին ամրոցում, Նապոլեոն Բոնապարտի հրամանով, գնդակահարել են Էգիենյան կոմսին։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարում ամրոցում ֆրանսիացիների կողմից մահապատժի է ենթարկվել Մատա Հարին՝ 1917 թվականին, իսկ գերմանացիների կողմից` 30 խաղաղ գերիներ 1944 թվականին։


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենսենյան ամրոց» հոդվածին։