Վենետիկի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դոժերի և Պյացետտիի պալատի՝ Սուրբ Մարկոսի տաճարի տեսքը», հեղինակ՝ Կարլո Գուբաչ, 1845

Վենետիկ (իտալ.՝ Venezia, վեն․՝ Venes(s)ia), կղզիների խումբ հյուսիսային Իտալիայում, որոնց վրա հիմնադրվել է պատմական Վենետիկ քաղաքը, հետո նաև տալլասոկրատական Վենետիկյան հանրապետությունը։ 1866 թ-ից Վենետիկը մտնում է Իտալիա պետության կազմի մեջ։

Իր գոյության բոլոր 1500 տարիներին Վենետիկը կարևոր դեր է խաղացել որպես ծովային, քաղաքական և առևտրական կենտրոն, նոր ժամանակներում եվրոպական տերությունների համար քաղաքական շահարկումների առարկան էր, իսկ այսօր հանդիսանում է զբոսաշրջային «մեքքա»։ 6-րդ դարում Վենետիկն հանդիսանում էր կղզիների խումբ, որոնք բնակեցված էին առաջին վերաբնակներով, 11-րդ դարում այն արդեն Սերենիսսիմա (Սրբազանագույն) էր՝ «Ադրիատիկ թագուհին», որը վերահսկում էր Արևելքի և Արևմուտքի միջև առևտուրը։ Արդեն 13-րդ դարում Վենետիկը ոչ այնքան երկար ժամանակով կառավարեց Բյուզանդիան։ 1508 թ., որպեսզի հաղթանակ տանի Վենետիկի նկատմամբ, ստիպված էին միավորվել Ֆրանսիայի, Իսպանիայի և Սրբազան Հռոմեական կայսրության թագավորները։ Միայն 1797 թ. Նապոլեոնը կարողացավ վերջ դնել վենետիկյան անխախության 1376-ամյա պատմությանը։ Այսօր Վենետիկը թանգարան է բաց երկնքի տակ, ինչպես նաև խոշոր մշակութային կենտրոն։