Վելետրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմունա
Վելետրի
իտալ.՝ Velletri
Զինանշան

Միքայել հրեշտակապետի եկեղեցի
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառՀռոմ
Մակերես113 կմ²
ԲԾՄ332 մ
Պաշտոնական լեզուիտալերեն
Բնակչություն52 024 մարդ (2008)
Խտություն449 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ(+39) 06
Փոստային ինդեքս049
Փոստային դասիչ00049
Ավտոմոբիլային կոդROMA
Պաշտոնական կայքcomune.velletri.rm.it
Վելետրի (Իտալիա)##
Վելետրի (Իտալիա)
Վելետրի (Լացիո)##
Վելետրի (Լացիո)

Վելետրի (իտալ.՝ Velletri), հին իտալական քաղաք Լացիո մարզի Հռոմ գավառում[1], Արտեմիզո լեռան ստորոտում։

Վելիտրի[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիտրի (Velitrae), Ոլսկերի ամենակարևոր քաղաքներից մեկը, որը Անկ Մարցիի օրոք նշանակությամբ չէր զիջում Հռոմին։ Նվաճվել է Հռոմեացիներով մ.թ.ա. 494 թ.-ին։ Դրանից հետո բնակիչների շատ անգամ էին ապստամբում Հռոմի դեմ, ինչով հանրապետությանը հասցնում էին շատ հոգսեր։ Ապպիևյան ճանապարհը անցավ քաղաքի կողքով և այն աստիճանաբար անկում ապրեց։ Որոշ պատրիցիական ընտանիքներ հետագայում կառուցեցին այստեղ ամառանոցներ։ Դրանց մեջ էին նաև Օկտավիանոսների տոհմը, որին պատկանում էր Օկտավիանոս Օգոստոսը։ Ապագա կայսրը իր պատանեկությունը անցկացրել է Վելիտրիոււմ։

Նոր դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտիկ քաղաքը սնանկացրեց Ալարիխը։ 981 թ.-ից եղել է Տուսկուլումյան կոմսերի տարածքը։ XIII դարում ձեռք է բերել անկախություն և մինչև 1589 ղեկավարվում էր որպես ազատ կոմուննա։ XVI դարում շրջապատված էր հզոր պատերով, որոնք մասամբ պահպանվել են։ 1744 թ.-ին Վելետրիում տեղի ունեցավ ավստրիացիների և իսպանացիների հետ ճակատամարտ։ Կարդինալ Ստեֆանո Բորջիան Վելետրիում բացեց անդրծովյան հնությունների թանգարան։ 1944 թ.-ի մայիսին, երբ քաղաք եկավ հակահիտլերյան կոալիցիան, քաղաքի հին մասը ենթարկվեց քանդվելուն։

Երկրագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկտավիանոսների ամառանոցը և ուրիշ պատրիցիական տներ երկրաբանների համար ներկայացնում են շատ մեծ հետաքրքրություն։ Այստեղից է ծագել Աֆինա Պալլադայի արձանը, Նապոլեոնի ժամանակներից Լուվրում պատվավոր տեղ զբաղեցնող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Roma». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 29-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վելետրի» հոդվածին։