Վեդի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վեդի (այլ կիրառումներ)
Վեդի
Բնութագիր
Երկարություն58 կմ
Ավազանի մակերես633 կմ²
Ջրի ծախս2,3 մ³/վ
Ջրահոսք
Ակունքի տեղակայումՄանկունք
Գետաբերանի տեղակայումԱրաքս
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերԱղձ, Արմիկ, Բարակաղբյուր, Խոսրով, Կոտուց, Մանկուկ, Մանկունք, Շաղափ, Քարկապան, Աղօղլան, Ազիզքենդ, Աղջուր, Աղսու և Շաղափի սելավ
Երկիր Հայաստան
ԵրկրամասԱրարատի մարզ[1]

Վեդին, Վադա, Վեդիի ջուր, Վետե, Վետի, Ուրծաձոր, Ուրծաձորի գետ, գետ Հայաստանի Արարատի մարզում՝ Արաքսի ձախակողմյան վտակն է[2]։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայի ծայր հարավում ընկած Մանկունք լեռնագագաթի հարավարևելյան լանջերի՝ մոտ 2700 մ բարձրություններից։ Հոսքի ընդհանուր ուղղությունը հարավարևմտյան է։ Վերին հոսանքում գետն ունի լեռնային բնույթ։ Ստորին հոսանքում անցնում է Արարատյան հարթավայրով ու թափվում Արաքսը Եղեգնավան գյուղից մոտ 2 կմ հարավ՝ ծովի մակարդակից մոտ 810 մ բարձրության վրա։ Ակունքի մոտավոր աշխարհագրական կոորդինատներն են հս.լ. 40°00՛30՛՛ արլ.ե.45°04՛44՛՛, գետաբերանինը՝ հս.լ.39°49՛21՛՛ արլ.ե. 44°37՛15՛՛։ Վեդիի երկարությունը 58 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը 633 կմ², որի մի մասը մտնում է Խոսրովի անտառ արգելոցի մեջ։ Խոշոր վտակներից են Մանկունքը, Սպիտակաջուր , Խոսրովը, Շաղափը ու Կոտուցը (Կետուզչայ) (վտակները ներկայացված են ըստ Վեդիի մեջ թափվելու հերթականության)։ Ջրի միջին տարեկան ծախսը մոտ 2,3 մ³/վրկ է, հոսքը՝ մոտ 72 միլիոն մ³։ Սնումը հիմնականում հալոցքային (47%), ստորերկրյա (42%) ու անձրևային է։ Հորդանում է մարտից մինչև հունիս, որի ընթացքում ձևավորվում է տարեկան հոսքի 70%-ը։ Ջուրը օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով։ Սակավաջուր տարիներին ու ոռոգման շրջանում գետը հաճախ Արաքսին չի հասնում[3]։

«Խորհրդային Հայաստան» օրաթերթում, վրիպակով գետը կոչված է Բեդիչայ[4]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. GEOnet Names Server — 2018.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 119 — 150 էջ։
  3. Հովհաննես Այվազյան (գլխավոր խմբագիր-տնօրեն) և ուրիշներ, Հայաստանի բնաշխարհ (հանրագիտարան), Երևան, «Հայկական հանրագիտարան հրատարակչություն», 2006, էջ 171 — 692 էջ. — 3500 հատ, ISBN 5-89700-029-8։
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 640 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 357