Վացլավ Նոիդ Բարտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վացլավ Նոիդ Բարտա
Ի ծնե անունՎացլավ Բարտա
Ծնվել էհոկտեմբերի 27, 1980 (43 տարեկան)
Պրահա, Չեխոսլովակիա
Երկիր Չեխիա
ԺանրերՌոք
Մասնագիտություներգիչ, երգահան, դերասան, մոդել
Գործիքներվոկալ
ԱմուսինLucie Bílá?[1][2][3], Gabriela Dvořáková?[4][5] և Eliška Grabcová?[6]
Կայքnoid.cz
 Václav Noid Bárta Վիքիպահեստում

Վացլավ Նոիդ Բարտա (չեխերեն` Václav Noid Bárta, հոկտեմբերի 27, 1980(1980-10-27)[7][8], Պրահա, Չեխոսլովակիա[8]), չեխ երգիչ է, ով` Մարտա Յանդովայի հետ, ներկայացնելու է Չեխիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում "Hope Never Dies" (Հույսը երբեք չի մահանում) երգով[9]։

Կյանքը և կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վացլավ Նոիդ Բարտան ծնվել է 1980 թվականի հոկտեմբերի 27-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում։ Նա ծագում է արվեստագետների ընտանիքից. հայրը սցենարիստ և ռեժիսոր է, մայրը՝ երգչուհի։ Դեռ 17 տարեկանում նա հիմնում է չեխական Dolores Clan մետալ խումբը, իսկ ավելի ուշ հիմնում է արդեն իր բենդը՝ Noid Crew անունով։ Նա թողարկել է բազմաթիվ ձայնասկավառակներ և հանդես է եկել տարբեր ներկայացումներում ու մյուզիքլներում, ինչպես նաև հիմնել սեփական ParaNoid Studio փրադաքշնը։

2015 թվականին Վացլավը և Մարտա Յանդովան ընտրվեցին որպես Չեխիայի ներկայացուցիչներ՝ Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում հանդես գալու համար։ Նրանք կատարելու են "Hope Never Dies" (Հույսը երբեք չի մահանում) երգը[10]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նա ամուսնացավ հայտնի չեխ երգչուհի Լուսի Բիլայի հետ[11], սակայն 2008 թվականի սեպտեմբերին զույգը պաշտոնապես հայտարարեց բաժանման մասին։ Այնուհետև՝ 2010 թվականին, նա սկսեց հանդիպել գեղեցկուհի հաղորդավար և «Միսս Չեխիա 2008» տիտղոսին արժանացած Էլիշկա Բուչկովայի հետ։ Զույգը նշանադրվեց, սակայն 2013 թվականի հունվարին նրանք բաժանվեցին։ 2013 թվականի ապրիլից Վացլավը սկսեց հանդիպել հայտնի չեխ մոդել Գաբրիելա Դվորակովայի հետ։ Նրանք պաշտոնապես ամուսնացան 2014 թվականի հուլիս 7-ին[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. iDNES.cz (չեխերեն) — 2006.
  2. Týden, Týden (չեխերեն)Empresa Media, 2013. — ISSN 1210-9940
  3. Týden, Týden (չեխերեն)Empresa Media, 2008. — ISSN 1210-9940
  4. iDNES.cz (չեխերեն) — 2014.
  5. Blesk.cz (չեխերեն) — 2018.
  6. iDNES.cz (չեխերեն) — 2022.
  7. Internet Movie Database — 1990.
  8. 8,0 8,1 8,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. «Marta Jandová a Václav Noid Bárta budou reprezentovat Česko na Eurosongu 2015». ceskatelevize.cz (Czech). Česká televize. 2015 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. http://www.ceskatelevize.cz/porady/11044216364-eurovision-song-contest-2015/215542150300001/
  11. http://revue.idnes.cz/lucie-bila-a-vaclav-noid-barta-milovali-se-ale-lasku-podcenili-p5o-/lidicky.aspx?c=A080902_145458_lidicky_ved
  12. http://www.super.cz/277047-nejkrasnejsi-nevesta-republiky-maresova-ex-gabina-dvorakova-se-v-poledne-vdala-za-vaska-noida-bartu.html