Վարդավառի լիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդավառի լիճ
Տեսակլիճ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքԵրևան
ԲԾՄ985 մետր
Մասն էԼիոնի այգի
Քարտեզ
Քարտեզ

Վարդավառի լիճ, Արգիշտի ծով, Թոխմախ գյոլ, Կոմերիտմիության լիճ, Երևանի հնագույն և ծավալով երկրորդ խոշոր արհեստական լճակը[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը կառուցվել է մ.թ.ա. VIII դարում՝ Արգիշտի Ա-ի կողմից և կոչվել Արգիշտի ծով[փա՞ստ]։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Ջուրը լճից տուֆակերտ խողովակներով հասցվել է դեպի Էրեբունի ամրոցի ստորոտը։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։

16-րդ դարում, երբ Երևանը պարսկական տիրապետության տակ էր, Երևանի «Թոքմաք» կոչված Մամմադ խանը վերանորոգել և վերագործարկել է լիճը։ Սակայն կա հիշատակություն, որ Երևանի վերջին՝ Հուսեյն խանի օրոք այդ լիճը չի գործել[3]։

Լիճը վերջին անգամ վերանորոգվել է սովետական իշխանությունների օրոք՝ 1975-1985 թվականներին։ Լճի հատակն ու եզրերը ամբողջությամբ բետոնապատվել են։ Ընդարձակվել է լճակը սնուցող Մամռի ջրանցքի, որը անվանափոխվեց Ստեփան Շահումյանի անունով։ Լճի շրջակայքը վերածվել է այգու։ Այդ ժամանակվանից ի վեր լիճը սնուցվում է ստորգետնյա ջրերով և ջրանցքներով (Մամռի, Աբուհայաթի և այլն)[4]։

2011 թվականի հուլիսին քաղաքապետ Կարեն Կարապետյանի օրոք այգին վերանորոգվել և և կոչվել Լիոնի այգի՝ ի պատիվ Երևան և Լիոն քաղաքների բարեկամության։ Այգու բարեկարգման աշխատանքները սկսվել են 2010 թվականից։ Լիոնի այգու հիմնումն իրականացվել է Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև կնքած 2008–2011 թթ համագործակցության ծրագրի շրջանակում[5]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի հարավ-արևելքում՝ Էրեբունի համայնքում՝ 920 մ բարձրության վրա։ Մակերեսը 0,085 կմ2 է, ջրատարողությունը՝ 151հզ մ3։ Մինչև 1939 թվականը եղել է բնական լճակ, սնվել ստորերկրյա ջրերից և մթնոլորտի տեղումներից, հնում՝ նաև Մամռիի ջրանցքից։

1939 թվականին կառուցվել է արհեստական լճակ, որը սնվում էր Նորքի ջրանցքից, այժմ՝ Երևանի մետրոպոլիտենից դուրս քաշվող արտեզյան ջրերից։ Պատվարը հողային է, առավելագույն բարձրությունը՝ 7 մ։ Ափերը և հատակը բետոնապատված են։ Մեծ է լճակի նշանակությունը շրջապատի միկրոկլիմայի համար։ Անցկացվում են ջրային սպորտի մրցումներ, կան լողափեր։ Ջրերն օգտագործվում են նաև շրջակա հողատարածքը ոռոգելու նպատակով։

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լսելով գեղեցկուհի Աբու Հայաթի ինքնասպանության լուրը՝ նրա փեսացու Թոքմաք խանը իրեն նետել է այս լիճը և խեղդվել, որը և նրա անունով կոչվել է Թոխմախան լիճ՝ գյոլ[6][7][8][9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 118 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 3 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 202 — 992 էջ։
  3. Երվանդ Շահազիզ, «Հին Երևանը», Երևան, 2003
  4. Վարդավառի (Թոխմախի) լիճ
  5. Էրեբունի վարչական շրջանում բացվել է Երեւան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին
  6. Արամ Ղանալանյան (1969). Ավանդապատում. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ.
  7. Մովսես Խորենացի. Պատմութիւն Հայոց. էջեր Գիրք Ա, Գլուխ Ի.
  8. Մանուկ Աբեղյան (1899). Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ. Վաղարշապատ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. Г. Халатьянц (1896). Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդավառի լիճ» հոդվածին։