Վարդապետի լռությունը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդապետի լռությունը
Երկիր Հայաստան
Ժանրդրամա
Թվականդեկտեմբերի 25, 2015 և 2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՎիգեն Չալդրանյան
ՊրոդյուսերՎիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան և Կարեն Ղազարյան
Սցենարի հեղինակՎիգեն Չալդրանյան
ԴերակատարներՎաչե Շարաֆյան և Վարդան Մկրտչյան
ԵրաժշտությունՎաչե Շարաֆյան
ԿինոընկերությունՀայաստանի ազգային կինոկենտրոն և Շարմ Հոլդինգ
Տևողություն120 րոպե
Բյուջե85 000 000 ֏

Վարդապետի լռությունը, հայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի՝ Կոմիտասի մասին պատմող կենսագրական ֆիլմն է՝ նկարահանված 2014-2015 թվականներին։ Ֆիլմի հերոսը ժամանակակից ճանաչված գրող և համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս է, ով Կոմիտաս վարդապետի մասին գիրք է գրում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի աշնանը Հայաստանի ազգային կինոկենտրոնը «Շարմ Հոլդինգի» մասնակցությամբ սկսեց Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» խաղարկային լիամետրաժ ֆիլմի նկարահանումները[1]։ Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում (Արզնի, Երևան) և արտերկրում (Ֆրանսիա, Չինաստան), ավարտվել են 2015 թվականի ամռանը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 25-ին Երևանում։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի հիշատակին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը ներկայացնում է ոչ թե Կոմիտասին, այլ նրա «Մեծ Լռությունը»[3]։ Ֆիլմի հերոսը ժամանակակից գրող, համալսարանի դասախոս Էդգար Նովենցն է, ով մտասևեռված է Կոմիտաս վարդապետի մասին ֆիլմ ստեղծելու գաղափարի վրա։ Վեպին ճշմարտացիություն հաղորդելու նպատակով հերոսը փորձում է անցնել իր գրական կերպարի տառապանքի քառուղիներով[4]։ Հենվելով պատմական փաստերի, արխիվային նյութերի, հոգեբանական վարկածների վրա՝ հերոսը փորձում է բացահայտել Կոմիտաս վարդապետի կենսագրության փարիզյան շրջանը, վեր հանել Վիլ-Ժուիֆ մեկուսարանում մեծ հայորդու կյանքի վերջին տարիների առեղծվածը[1]։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի երաժշտության հեղինակը Վաչե Շարաֆյանն է։ Ֆիլմում հնչում է Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի երաժշտությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ru». www.sharmholding.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  2. «Վարդապետի լռությունը». Չալդրանյանի նոր ֆիլմը նվիրված Կոմիտասին, Վերցված է 2018-08-19-ին
  3. ««Վարդապետի լռությունը». նոր ֆիլմ՝ նվիրված Կոմիտաս վարդապետի հիշատակին». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.(չաշխատող հղում)
  4. ««Վարդապետի լռությունը» ֆիլմը կներկայացնի Կոմիտասի կյանքի մանրամասները - Հանրային հեռուստաընկերություն». 2018 թ․ օգոստոսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]