Վարանասի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վարանասի
անգլ.՝ Varanasi
սանսկրիտ՝ वरणासी
հինդի՝ बनारस
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես82,10 կմ²
ԲԾՄ76±1 մետր
Բնակչություն1 198 491 մարդ (դեկտեմբերի 31, 2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ542
Փոստային դասիչ221456
Ավտոմոբիլային կոդUP
Պաշտոնական կայքvaranasi.nic.in(հինդի)
Վարանասի (Հնդկաստան)##
Վարանասի (Հնդկաստան)

Վարանասի, Բենարես[1] (անգլ.՝ Varanasi, սանսկրիտ՝ वरणासी, varaṇāsī IAST կամ սանսկրիտ՝ वाराणसी, vārāṇasī IAST Լսել [ʋaːɾaːɳəsiː]) — բառացի թարգմանած՝ նշանակում է «երկու գետերի միջև», Բենարես (անգլ.՝ Benares [bə.naː.rəs]) կամ Բանարաս (անգլ.՝ Banaras, հինդի՝ बनारस, ուրդու՝ بنارس, Banāras Լսել [bənɑːɾəs]) կամ հնագույն անվանումը՝ Կաշի (անգլ.՝ Kashi, հինդի՝ काशी, ուրդու՝ کاشی, Kāśī Լսել [kaː.ʃiː]), քաղաք Հյուսիսային Հնդկաստանում, Ուտար Պրադեշ նահանգում, Գանգեսի ձախ ափին։ Ունի հինդուիզմի, բուդդիզմի, ջայնիզմի սրբավայրեր։ հինդուիզմի հետևորդների համար ունի նույն կարևորությունը, ինչ՝ կաթոլիկների համար Հռոմը և հաճախ պատկերավոր կերպով անվանվում է «հինդուիստների Հռոմ»[2]։ Վերջիններիս տիեզերագիտական համակարգում Վարանասին դիտարկվում է որպես Երկիր մոլորակի կենտրոն։ Միաժամանակ համարվում է բրահմանյան ուսումնականության կենտրոնը[3]։ Աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է, ընդ որում՝ մարդկանցով բնակեցված է եղել մշտապես, շարունակաբար, առանց ընդհատումների[4][5]։ Ուսումնասիրողներից շատերը գտնում են, որ Հնդկաստանի ամենահին բնակավայրն է[6][7]։ 797 հազար բնակչություն (1981)։ Տրանսպորտային հանգույց է, գեղարվեստական տնայնագործական արտադրության կենտրոն։ Կան ջերմաքարշերի արտադրություն, բամբակեղենի, ապակու, քիմիական, պոլիգրաֆ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի համալսարան, խոշոր գրադարան։ Հիմնադրվել է մ․ թ․ ա․ մոտ 7-րդ դարում։ Հնդուիստական և բուդդայական կրոնի կենտրոն է, ուխտագնացության վայր։ Ճարտարապետական հուշարձաններից են «Շիվայի ոսկե տաճարը» (մոտ 1750), Աուրանգզեբա մզկիթը (17-19-րդ դարերում), Ման Մանդիր պալատը (մոտ 1600) և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 69.
  2. «Бенарес». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Увидеть Варанаси и умереть…» (ռուսերեն). Частный Корреспондент. 2009 թ․ հունվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին.
  4. Lannoy, Richard (1999 թ․ հոկտեմբեր). Benares Seen from Within. University of Washington Press. Back Flap. ISBN 029597835X. OCLC 42919796.
  5. «Varanasi». Encyclopædia Britannica Online. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին.
  6. Lannoy, Richard Benares Seen from Within. — University of Washington Press[en], 1999. — С. Back Flap. — ISBN 029597835X
  7. «Varanasi» (անգլերեն). Encyclopædia Britannica. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 6-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 308
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարանասի» հոդվածին։