Վաչագան Բարեպաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաչագան Բարեպաշտ
Մահացել է՝510
Եղիշէ Առաքեալի վանք
ՏոհմԱրշակունիներ
թագավոր
ՀայրԱրսվաղեն
ՀավատքԶրադաշտականություն

Վաչագան Գ Բարեպաշտ (- 510), Արևելից կողմանք Հայոց (այդ շրջանն հիմնականում ընդգրկում էր Արցախը և Ուտիքը) պետության հայազգի թագավոր 480-ական թթ. վերջից։ Վաչագան թագավորի մասին գրում են հայ պատմագիրներ Մովսես Կաղանկատվացին և Ստեփանոս Օրբելյանը, նրա մասին հիշատակում են նաև ժողովրդական ավանդույթները։ Հայտնի է հատկապես դրանց հիման վրա գրված Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթը։

Տոհմական պատկանելությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Կաղանկատվացին, որ հիմնականում տեղեկություններ է հաղորդում Վաչագան Բարեպաշտի մասին, նրա տոհմական պատկանելությունը հստակ չի նշում։ Որոշ պատմաբաններ համարում են, որ նա Աղվանից Արշակունիների տոհմից էր[1], այլ պատմաբաններ նրան Առանշահիկ են համարում[2]։

Իշխանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո, Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական ավանը։ Պայքարել է անիշխանության շրջանում տարածված հեթանոսական մնացուկների ու զանազան աղանդների դեմ, ծավալել եկեղեցական, լուսավորական և քարոզչական բուռն գործունեություն։ Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով ձեռնամուխ է եղել ներքին կարգն ու կանոնն ապահովող օրենքների մշակմանը։ Նրա նախաձեռնությամբ հրավիրվել է Աղվենի եկեղեցական ժողովը։

Թաղված է Արցախում իր կառուցած Ջրվշտիկ վանքի մոտ։ Նրա գերեզմանին 1286–ին կառուցվել է մատուռ։

Վաչագան Բարեպաշտը Հայոց թագավոր[խմբագրել | խմբագրել կոդը]

V դ. 80–ական թթ. հա­յոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորու­թյան վերականգնումը։ Թագավորության հիմնա­դիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա­ ջին կես)։ Վաչագան թագավորը սուրբ նահատակ­ների վայրերն այցելելիս գնում է Ամարաս, որտեղ մանուկ Գրիգորիսի գերեզմանն էր։ Նրա բարենորոգչական գործունեության շնորհիվ բարգավաճում են եկեղեցաշինությունը և դպրոցաշինությունը։ Վա­չագան Բարեպաշտ արքան ստեղծում է «Սահմա­նադրություն կանոնական»–ը, որը եպիսկոպոսնե­րի, քահանաների և ազատների համաձայնությամբ ընդունվում է Աղվենի կանոնադիր ժողովում։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատ­մության մեջ վաղ կանոնագրություններից է։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Մամիկոնյա­նի գլխավորած ազատագրական պայքարի արդ­յունքում Մեծ Հայքի արևելյան մասում վերա­կանգնվեց հայոց ինքնուրույն պետությունը` ի դեմս Տանուտիրական իշխանության և Արցախի թագավորության։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սվազյան Հ․Ս․ Աղվանից Վաչե Բ և Վաչագան Գ Բարեպաշտ արքաների դինաստիական պատկանելության հարցի շուրջ
  2. Ուլուբաբյան Բ.Ս., «Դրվագներ Հայոց Արևելից կողմանց պատմության iv-vii դդ.», Երևան, 1981