Վանուշ Խանամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանամիրյան (այլ կիրառումներ)
Վանուշ Խանամիրյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1927(1927-11-05)[1][2]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհոկտեմբերի 5, 2011(2011-10-05) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՍտեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ (1941)[1]
Մասնագիտությունբալետի պարող և բալետմայստեր
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Հայաստանի պարի պետական անսամբլ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ[1]
և Մովսես Խորենացու մեդալ

Վանուշ Խանամիրյան (նոյեմբերի 5, 1927(1927-11-05)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հոկտեմբերի 5, 2011(2011-10-05), Երևան, Հայաստան), պարի պետական անսամբլի մենակատար, գեղարվեստական ղեկավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1963

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանուշ Խանամիրյանը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 5-ին։ Հորը գնդակահարել են ստալինիզմի տարիներին[3]։ Ավարտել է Ստեփան Շահումյանի անվան միջնակարգ դպրոցը։ 1941 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը, նույն թվականին կատարել է առաջին գլխավոր դերը՝«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ։ Աշխատել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ 1968-1992 թվականներին ղեկավարել է Հայաստանի պարի պետական անսամբլը։ Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ՝ «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը», պարային համարներ՝ «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Արամ Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք՝ «Սասուն» և այլն։ 2000 թվականից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009 թվականից կրում է իր անունը։ 2004 թվականին ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, 2010 թվականին՝ «Բարդիներ» պարախումբը[4]։

Երվանդ Քոչարը «Սասունցի Դավիթ» արձանի դեմքը կերտել է Վանուշ Խանամիրյանի խաղացած Դավիթի կերպարից։

Կինը՝ Վիկտորիա Խանամիրյան (Ռոդնյանսկայա), դուստրը՝ Գայանե։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 490.
  3. 100 մոնոլոգ. «Զայրանում եմ, որ հայերը հանգստանում են Թուրքիայում»․ Վանուշ Խանամիրյան
  4. «Խանամիրյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 10-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանումիրյան։ [Կյանքն ու գործունեությունը] / Կ.Մ. Մկրտչյան; Խմբ.՝ Ռ. Դավթյան; Երևան, 1981

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 11