Վաղինակ Մարգունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղինակ Մարգունի
Ծնվել էդեկտեմբերի 18 (31), 1908[1]
ԾննդավայրԱշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 14, 1987(1987-11-14) (78 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԱշտարակ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1940)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ
Վաղինակ Մարգունու հուշատախտակը Երևանի Հին Երևանցու փողոցի 47-րդ շենքի պատին

Վաղինակ Խաչատուրի Մարգունի (Գրիգորյան), (դեկտեմբերի 18 (31), 1908[1], Աշտարակ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 14, 1987(1987-11-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, թաղված է Աշտարակում), հայ խորհրդային դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1965ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

1928-1930 թվականներին խաղացել է Ամո Խարազյանի շրջիկ թատրոնում։ 1930 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Սունդուկյանի անվան թատրոնում։ Բնութագրական դերերի կատարող էր։ Նրա մարմնավորած կերպարները գունեղ և արտահայտիչ են։

Լավագույն դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսանհինգ տարուց ավելի խաղացել է Փողհարի (Մաքսիմ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») և Բաղդասար ամու (Վրթանես Փափազյան «Ժայռը») դերերը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ Աբաջյան, Վաղինակ Մարգունի (ստեղծագործական դիմանկար), Ե., ՀԹԸ, 1987, 122 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 304.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 304