Վախի հրվանդան (ֆիլմ, 1991)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը ֆիլմի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Վախի հրվանդան (այլ կիրառումներ)։
Վախի հրվանդան
անգլ.՝ Cape Fear
Երկիր ԱՄՆ
Ժանրքրեական ֆիլմ, թրիլեր, դրամա, սարսափ ֆիլմ և վեպի էկրանավորում
Թեմավրեժ
ՀիմքThe Executioners? և Վախի հրվանդան
Թվական1991, նոյեմբերի 13, 1991[1], փետրվարի 27, 1992[2] և նոյեմբերի 15, 1991[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄարտին Սկորսեզե
ՊրոդյուսերԲարբարա Դե Ֆինա
Սցենարի հեղինակՈւեսլի Սթրիք և James R. Webb?
ԴերակատարներՌոբերտ Դե Նիրո, Նիկ Նոլթի, Ջեսիկա Լենգ, Ջուլիետ Լևիս, Ջո Դոն Բեյքեր, Ռոբերտ Միտչեմ, Գրեգորի Փեք, Մարտին Բոլսամ, Իլեանա Դուգլաս, Ֆրեդ Թոմփսոն և Jackie Davis?
ՕպերատորՖրենսիս Ֆրեդի
ԵրաժշտությունԷլմեր Բեռնստայն
ՄոնտաժԹելմա Շունմեյքեր
Պատմվածքի վայրՀյուսիսային Կարոլինա
Նկարահանման վայրԿալիֆոռնիա, Ֆլորիդա և Ջորջիա
ԿինոընկերությունAmblin Entertainment և TriBeCa Productions
Տևողություն128 րոպե
Բյուջե35 000 000 $
Շահույթ182 291 969 $[3] և 79 091 969 $[3]

Վախի հրվանդան (անգլ.՝ Cape Fear), 1991 թվականին ռեժիսոր Մարտին Սկորսեզեի նկարահանած թրիլեր ժանրի ֆիլմ։

Հանդիսանում է 1962 թ. նկարահանված համանուն ֆիլմի ռիմեյքը, հիմնված է Ջոն Դան Մակդոնալդի «Դահիճներ» վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանցագործ Մաքս Քեյդին դուրս է գալիս բանտից, որտեղ գտնվում էր բռնաբարության համար։ Մաքսը չարությամբ լցված փնտրում է իր փաստաբան Սեմ Բոուդենին, ով իր փասատաբանն էր եղել դատի ժամանակ։ Սեմը իր մոտ ունեցել էր կարևոր փաստեր, որոնց հրապարակումից հետո Մաքսին ավելի կարճ ժամկետով պետք է ազատազրկման ենթարկեին, սակայն դատավարության ժամանակ Սեմը թաքցրել էր և այդ փաստերը։

Բանտում անցկացրած տարիներին Մաքսը դաժան վրեժի ծրագիր էր կազմել և գտնելով Սեմին նա ցանկանում է վնասել նրան, նրա կնոջը և 15-ամյա աղջկան ...

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացվել է 2 Օսկարի, լավագույն դերասան (Ռոբերտ Դե Նիրո) և երկրորդ պլանի լավագույն դերասանուհի (Ջուլիետ Լյուիս), 2 BAFTA-ի, 2 Ոսկե Գլոբուսի, Բեռլինի կինոփառատոնի 1 մրցանակի, 1 Դավիթ դի Դոնատելլո մրցանակի և այլն։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գրեգորի Պեքը, Ռոբերտ Միտչեմը և Մարտին Բոլսամը խաղում են ֆիլմի երկու տարբերակում էլ
  • Առաջին ֆիլմում հնչող երաժշտությունը հնչում է նաև ռիմեյքում
  • Ֆիլմը ցանկացել է նկարահանել նաև Սթիվեն Սփիլբերգը։
  • Սեմ Բոուդենի դերի համար Մարտին Սկորսեզեն սկզբում ցանկանում էր նկարահանել Հարիսոն Ֆորդին։ Այդ առիթով նա նույնիսկ խնդրել էր Դե Նիրոյին զանգահարել և հրավիրել նրան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]