Վալդես (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդես թերակղզի
Península Valdés

Վալդես թերակղզու արբանյակային պատկերը
Տեղագրություն Պատագոնիա, վարչականորեն՝ Չուբուտ երկրամաս
Ողողող ջրեր Ատլանտյան օվկիանոս
Ընդհանուր մակերեսը 3625 կմ²
Երկիր Արգենտինա Արգենտինա
Վալդես (թերակղզի) (Արգենտինա)##
Վալդես (թերակղզի) (Արգենտինա)

Վալդես թերակղզի (իսպ.՝ Península Valdés), թերակղզի Արգենտինայում, որի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը[1]։ Վարչականորեն ներառված է Արգենտինայի Հանրապետության Չուբուտի երկրամասի կազմի մեջ։ Ընդհանուր տարածքը կազմում է 3625 քառակուսի կմ։

1999 թվականին ներառվել է Արգենտինայում ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում որպես բնական արգելավայր[2]։ Համարվում է Հարավային Ամերիկայի ամենացածր կետը՝ -40 մետր ցուցանիշով։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի արևմուտքում գտնվող Վալդես թերակղզին երք կողմերից ընկղմված է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Թերակղզու տարածքում խոշոր բնակավայրեր գոյություն չունեն։ Վալդեսի շրջակայքում գտնվող նշանավոր քաղաքներից է Պուերտո Մադրին, իսկ առհասարակ, թերակղզու վրա ընկած ամենախոշոր բնակավայրը Պուերտո Պիրամիդես փոքրիկ ավանն է։

Ընդհանրապես, կղզու հիմնական հարթավայրերն օգտագործվում են ոչխարներին և այլ անասուններին արածացնելու նպատակներով։

Թերակղզու տարածքը նշանավորվում է աղի լճերի առատությամբ։ Այս լճերից մեկը գտնվում է ծովի մակարդակից մինչև 40 մետր խորության վրա և համարվում է Արգենտինայի և ամբողջ Հարավային Ամերիկա մայրցամաքի ամենացածր իջվածքը։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդես թերակղզու ափամերձ հատվածը նշանավորվում է ծովային կաթնասունների աննախադեպ առատությամբ։ Այդ թվին են պատկանում հարավային ծովառյուծները, ծովափղերը և փոկերը։ Հարավային հարթ կետերի կարելի է հանդիպել Գոլֆո Նուեբոյում և Գոլֆո Սան Խոսեում։ Վերջիններս համարվում են մայրցամաքային Պատագոնիայի և Վալդես թերակղզու ցամաքային հատվածի բաժանարար սահմանը։

Բեղավոր կետերը տեսանելի միջին խորություններին մոտենում են մայիս-դեկտեմբեր ամիսներին՝ հիմնականում կաթնասունների ծննդաբերության շրջանում։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Վալդես թերակղզու ափամերձ հատվածներում ջուրը համեմատականորեն ավելի խաղաղ ու հանգիստ է։

Թերակղզու ցամաքային հատվածում տարածված են նանդու ջայլամներ, հարավամերիկյան ուղտայծեր, հարավամերիկյան գորշ աղվեսներ, զրահակիրներ և պատագոնական մարաներ։ Թերակղզում բնակվում են նաև թռչունների մեծ կենսաբազմազանություն։ Միջին հաշվարկներով Վալդես թերակղզում տարածված են 181 տեսակի թռչուններ, որոնցից 66-ը՝ բնաշխարհիկ չեն (սեզոնային բնակություն)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վալդես թերակղզու երկրաբանական հետազոտություններն ու կլիմայական պայմանները» (PDF) (Spanish). Secretaría de Ambiente. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Վալդես թերակղզու բնաշխարհը». Վերցված է 2018 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալդես (թերակղզի)» հոդվածին։