Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
Ամբողջական անվանումՎազգեն Սարգսյանի
անվան Հանրապետական
մարզադաշտ (նախկինում՝ «Դինամո»)
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
Երկիր Հայաստան[1][2]
Հիմնադրված1935
Կառուցված1933-1935, ընդլայնված՝ 1953[3]
վերակառուցված՝ 1999
վերանորոգված՝ 2008
Բացված1935
ՃարտարապետԿորյուն Հակոբյան
ՍեփականատերՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ԳործաղեկավարՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Տարողություն14 403
Տնային թիմՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական և «Արարատ» Ֆուտբոլային Ակումբ
Դաշտի չափսեր105 × 68 մ
Ծածկույթի տեսակըգազոն
Քարտեզ
Քարտեզ
 Vazgen Sargsyan Republican Stadium Վիքիպահեստում

Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ, ֆուտբոլի և այլ մարզաձևերի համար նախատեսված մարզադաշտ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1933-1935 թթ. ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի նախագծով, ապա ընդլայնվել 1953 թվականին՝ ճարտարապետ Կորյուն Հակոբյանի նախագծով։ Մարզադաշտի որոշ կատարելագործումներ ապահովվեցին 1963-ին։ Հիմնովին վերակառուցվել ու վերանորոգվել է 1999 և 2008 թթ.։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1935-1999 թթ. հայտնի էր որպես «Դինամո» մարզադաշտ։ 1999 թ. վերանվանվել է Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ։ Հանրությանը հայտնի է պարզապես Հանրապետական մարզադաշտ անվանումով։ Համարվում է Երևանի քաղաքապետարանի սեփականությունը։ Առավելապես օգտագործվում է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]