Վազգեն Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 20, 1937(1937-01-20) (87 տարեկան)
Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգրականագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան և Երևանի համալսարան
Պաշտոն(ներ)դեկան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1960)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1979)
Տիրապետում է լեզուներինհայերեն
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ
Ամուսին(ներ)Ժենյա Քալանթարյան
Երեխա(ներ)Վահե Գաբրիելյան և Վաչե Գաբրիելյան

Վազգեն Արշալույսի Գաբրիելյան (հունվարի 20, 1937(1937-01-20), Արտիմետ, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր (1979), պրոֆեսոր (1981)։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Էջմիածնի շրջանի Արտիմեդ գյուղում։ 1955 թվականին ավարտել է Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1960 թվականին՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1960-1966 թվականներին աշխատել է «Երևանի համալսարան» թերթում նախ որպես գրական աշխատող, ապա՝ պատասխանատու քարտուղար, 1966 թվականից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի խորհրդահայ (այժմ՝ հայ նորագույն) գրականության ամբիոնում։ 1981 թվականից նույն ամբիոնի վարիչն է։ 1996-2000 թվականներին եղել է բանասիրության ֆակուլտետի դեկանը։

1964 թվականին «Ռուբեն Որբերյանի կյանքը և ստեղծագործությունը» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1979 թվականին «Դանիել Վարուժան» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։

Վազգեն Գաբրիելյանը մեծ ներդրում ունի ինչպես սփյուռքահայ գրողների (Վահան Թեքեյան, Դանիել Վարուժան, Մուշեղ Իշխան) երկերի, այնպես էլ տարբեր հեղինակների չափածո և արձակ ստեղծագործությունների ժողովածուների հրատարակության գործում[1][2][3]։ ԽՄԿԿ անդամ 1962 թվականից։

Երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմ կանաչ հինավուրց թթենին (արձակ բանաստեղծություններ), Երևան, 1962, 50 էջ։
  • Ռուբեն Որբերյան, Երևան, 1964, 116 էջ։
  • «Լենինի կերպարը հայ գրականության մեջ», Երևան, 1969, 44 էջ։
  • Արևմտահայ բանաստեղծներ. գրական դիմագծեր, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1971, 216 էջ։
  • Սովետական Հայաստանը և սփյուռքահայ գրողները, Երևան, «Գիտելիք», 1975, 28 էջ։
  • Դիմանկարներ (սփյուռքահայ գրողներ), Երևան, «Սովետական գրող», 1976, 204 էջ։
  • Դանիել Վարուժան։ Կյանքը և գործը, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1978, 432 էջ։
  • Սփյուռքահայ գրականություն, Երևան, 1987։
  • Դասականների ժամանակը, Երևան, 1997։
  • Գրավոր խոսք, Երևան, 2004։
  • Գրականության մեր ժամանակը, Երևան, 2006։
  • Սփյուռքահայ գրականություն, Երևան, 2008։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986, էջ 112։
  2. Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 175։
  3. Ով ով է. Կենսագրական հանրագիտարան, Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 248-249։
  4. Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վազգեն Գաբրիելյան» հոդվածին։