Վագանկովյան գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վագանկովյան գերեզմանատուն
ռուս.՝ Ваганьковское кладбище
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն և պատմության հուշարձան
ՏեղագրությունՊրեսնենսկի շրջան
Երկիր Ռուսաստան
Առաջին հիշատակում1771
Հիմնման տարի1771
Մակերես500000 մ²
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ritual.mos.ru/perechen/cemetery/the-cemetery-vagankovsky.php

Վագանկովյան գերեզմանոց (ռուս.՝ Ваганьковское кладбище), Մոսկվայի ամենամեծ գերեզմանատներից մեկը։ Տեղակայված է քաղաքի հյուսիսարևմտյան հատվածում և զբաղեցնում է 50 հա տարածք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Վագանկովո գյուղի գերեզմանատունը հիմնադրվել է 1771 թվականին՝ ժանտախտի համաճարակի ժամանակ, որ կոչվել է Ժանտախտի խռովություն (ռուս.՝ Чумной бунт)[1]: Առողջապահական նպատակներով Եկատերինա II-ն արգելել է մահացածներին թաղել քաղաքի տարածքում, ինչից հետո Մոսկվայի շարքային բնակիչների զանգվածային թաղումների վայր է դառնում քաղաքից դուրս գտնվող Վագանկովյան գերեզմանատունը[2]։

Վագանկովյան գերեզմանատանը թաղված են արվեստի բազմաթիվ ռուս գործիչներ, հատկապես նկարիչներ (Վասիլի Տրոպինին, Ալեքսեյ Սավրասով, Վասիլի Սուրիկով), գրական գործիչներ (Վլադիմիր Դալ, Յուրի Տինյանով, Սերգեյ Եսենին) և դերասաններ (Պավել Մոչալով, Վլադիմիր Վիսոցկի, Անդրեյ Միրոնով

Գերեզմանատանը կան եղբայրական գերեզմաններ, որտեղ թաղված են Բորոդինոյի ճակատամարտում զոհվածները, 1896 թվականի մայիսի 18-ին (նոր տոմարով՝ մայիսի 30-ին) տեղի ունեցած Խոդինկայի ողբերգության զոհերը, 1941 թվականին Մոսկվայի պաշտպանության ժամանակ զոհվածները։ Տեղադրվել են հուշարձաններ ստալինյան բռնաճնշումների զոհերի ու Դուբրովկայի ահաբեկչության ժամանակ զոհված երեխաների համար։ Այստեղ են թաղված նաև 1991 թվականի օգոստոսյան խռովարարության ժամանակ զոհվածները[3]։

Գերեզմանատան տարածքում հաշվվում է ավելի քան 100 000 շիրիմ, իսկ 235 տարվա ընթացքում այնտեղ թաղվածների թիվը գնահատվում է կես միլիոն[4]։

Կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լքված հին շիրիմ

Գերեզմանատան մուտքի մոտի կառույքների համալիրը կազմում է ճարտարապետական անսամբլ մոսկովյան ամպիրի ոճով։

Գերեզմանատան տարածքում գործում են երկու ուղղափառ եկեղեցիներ, որոնք դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտներ են[5]։

Գերեզմանատան ելգի մոտ տեղակայված անկելանոցի ու հյուրանոցի ամպիրային շենքերը կառուցվել են 1820-1823 թվականներին ճարտարապետ Ալեքսանդր Էլկինսկու նախագծով։ Դրանցից մեկում 1916 թվականին բացվել է Անդրեաս առաքյալի եկեղեցին, որ փակվել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունից հետո ու վերականգնվել 1989 թվականին։ Մյուսում տեղակայված է թաղման բյուրո։ Եկեղեցու մոտ՝ Սերգեյ Մակեևի փողոցում, տեղակայված է թաղման արարողությունների համար անհրաժեշտ նյութերի խանութ։

Գերեզմանատան խորքում տեղակայված է ծածկած աճյունասափորանոց, որ կառուցվել է 1977 թվականին[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. С. Матюшин. Священное Ваганьково. Дом РДФ, 2007. С. 20.
  2. Из аристократов здесь покоились семейства графов Ф. И. Толстого («Американца») и В. Ф. Васильева.
  3. Статья «Ваганьковское кладбище» в Москва (энциклопедия, 1997).
  4. «История Ваганьковского кладбища». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  5. «Реестр памятников истории и культуры». Официальный сайт «Москомнаследия». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 12-ին.
  6. Кладбища Москвы

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Артамонов М. Д. Ваганьково / Фотографии А. Е. Субботина.. — М.: Московский рабочий, 1991. — 192, [24] с. — (Московский некрополь). — ISBN 5-239-01167-2 (обл.)
  • Воинский некрополь Великой Отечественной войны 1941—1945 гг.: Ваганьковское кладбище // Авт. и сост. Васильева Е. В., Лангинова Н. А., Луговская И. Л., Панкратов В. В. — М., 1994. — 182 с.
  • Старцев В. М. Ваганьковский некрополь / Фото Д. В. Молчанова. — М.: ТОО «Ледал, АДП, ЛТД», 1994. — 48 с.
  • Иванов Н. Скульптура Ваганьковского некрополя / Никита Иванов.. — Б. м., 2002. — 128 с. (обл.)
  • Матюшин С. И., иерей. Священное Ваганьково / Иерей Сергий Матюшин.. — М.: Изд-во «ЮГ», 2008. — 320, [16] с. — 3000 экз. — ISBN 978-5-903730-02-5 (в пер.)
  • Великий князь Николай Михайлович Романов. Московский некрополь. — СПб.: Тип. М. М. Стасюлевича, 1908. — Т. 1—3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագանկովյան գերեզմանատուն» հոդվածին։