Սևավիզ կարապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևավիզ կարապ
Սևավիզ կարապ
Սևավիզ կարապ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ենթաընտանիք Anserinae
Ցեղ Կարապներ (Cygnus)
Տեսակ Սևավիզ կարապ (C. melancoryphus)
Միջազգային անվանում
Cygnus melancoryphus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սևավիզ կարապ[1] (լատին․՝ Cygnus melancoryphus[2]), բադանմանների (Anatidae) ընտանիքի կարապների ցեղի թռչուն։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն առանձնյակների միջին երկարությունը կազմում է 102-124 սմ, միջին քաշը՝ 3,5-6,7 կգ[3]։ Թևերի բացվածքը հասնում է 135-177 սմ[4]։ Արուներն զգալիորեն ավելի մեծ են, քան էգերը։ Տեսակի տարբերվող հատկությունը սև գույնի պարանոցը և գլուխն է մնացած սպիտակ փետրավորման ֆոնին։ Աչքի վերևով ձգվում է բարակ հորիզոնական սպիտակ շերտ։ Կտուցը մոխրագույն է, հիմքի մոտ ունի մեծ կարմիր սանրանման գերաճ։ Ոտքերը վարդագույն են։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևավիզ կարապը բնադրում է Հարավային Ամերիկայի հարավում՝ միջին Չիլիից ու Պատագոնիայից մինչև Հրո երկիր և Ֆոլկլենդյան կղզիներ։ Ձմռանը սևավիզ կարապները թռչում են հյուսիս՝ Պարագվայ և հարավարևելյան Բրազիլիա։

Կենսակերպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևավիզ կարապները բնակվում են առաջին հերթին փոքր լճերի և քաղցրահամ ջրով ճահիճների մոտ, ինչպես նաև ծովալճակների ու ծովային փակ հրվանդանների մոտ։ Հիմնականում սնվում են ջրիմուռներով և ջրային այլ բույսերով, որոնք հանում են գլխով ջրի տակ սուզվելով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուգավորումն սկսվումէ հուլիսից, այսինքն՝ այն ժամանակ, երբ հարավային կիսագնդում ձմեռ է, և շարունակվում մինչև նոյեմբեր։ Բույնը պատրաստում են ծովափնյա եղեգների մեջ կամ փոքր կղզիներում։ Էգը դնում է երեքից ութ ձու և թուխս նստում հինգ շաբաթ, իսկ արուն խնամում ու պաշտպանում է նրան։ Մոխրագույն ճտերը արագ դուրս են գալիս բնից, և ծնողները նրանց հաճախ կրում են իրենց մեջքի փետուրների միջև։ Երեք ամսվա ընթացքում ճուտերը սովորում են թռչել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. Ղազարյան, Կենդանիների անունների հայերեն-ռուսերեն-լատիներեն կարգաբանական բառարան։ Գիրք Բ։ Թռչուններ։ Երևան, «Մակմիլան-Արմենիա», 2001, 120 էջ։
  2. Бёме Р. Л., Флинт В. Е. Пятиязычный словарь названий животных. Птицы. Латинский, русский, английский, немецкий, французский / Под общ. ред. акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., «РУССО», 1994. — С. 33. — 2030 экз. — ISBN 5-200-00643-0.
  3. del Hoyo, J. Elliott, A. and Sargatal, J.(1992). [andbook of the Birds of the World. Volume 1:Ostrich to Ducks Lynx Edicions, Barcelona
  4. Ogilvie & Young, Wildfowl of the World. New Holland Publishers (2004), 978-1-84330-328-2

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • David, N. & Gosselin, M. (2002). "Gender agreement of avian species names." Bull. B. O. C. 122: 14-49.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևավիզ կարապ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևավիզ կարապ» հոդվածին։