Սևամորթ կինը երեխայի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևամորթ կինը երեխայի հետ
տեսակգեղանկար
նկարիչԱլբերտ Էքհաութ[1]
տարի1650[2]
բարձրություն267 սանտիմետր
լայնություն178 սանտիմետր
ժանրխմբակային դիմանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էԴանիայի ազգային թանգարան
հավաքածուԴանիայի ազգային թանգարան[1]
մասն էԲրազիլիայի և Աֆրիկայի 24 ազգագրական նկար-նվերներ
կայք
Ծանոթագրություններ

Սևամորթ կինը երեխայի հետ (անգլ.՝ Black Woman with Child), մոտավորապես 1650 թվականին հոլանդացի նկարիչ Ալբերտ Էքհաութի ստեղծած ամբողջ հասակով դիմանկար։ Ընդգրկված է Դանիայի ազգային պատկերասրահի հավաքածուում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի բնորդն անանուն է, քանի որ ստեղծագործության նպատակը ոչ թե երեխայի հետ կնոջ բնույթը նկարագրելն է, այլ էթնիկ Նոր Աշխարհի տեսակը[3]։ 2006 թվականին նկարը ներկայացվել է «Ալբերտ Էքհաութ. Գաղութային հոլանդական Բրազիլիայի պալատական նկարիչ» գրքի շապիկին, այնուհետև Ամստերդամում ներկայացվել է «Սևը գեղեցիկ է. Rubens tot Dumas» ցուցահանդեսի ժամանակ[4]։ Էքհաութը այն վեց արվեստագետներից մեկն էր, որոնց Յոհան Մորից Նասաու Զիգենցին հրավիրել էր Բրազիլիա՝ վավերագրելու այնտեղի կյանքը։ Վեց նկարիչներից այսօր հայտնի են միայն Ֆրանս Պոստը և Գեորգ Մակգրաֆը։ Արշավախմբի կազմում որպես բնագետ ընդգրկված բժիշկ Վիլեմ Պիսոն Գեորգ Մակգրաֆի հետ գրել և 1648 թվականին հրատարակել է «Historia Naturalis Brasiliae» գիրքը։

Կնոջ ձեռքի աֆրիկյան բակոնգո ոճով հյուսված զամբյուղում արևադարձային բրազիլական պտուղներ են[5], գլխին՝ աֆրիկյան բակոնգո գլխարկ, սակայն կրում է եվրոպական զարդեր և լանջագոտում ունի եվրոպական ծխամորճ[5]։ Ձեռքը դրել է որդու գլխին, որի մաշկն ավելի բաց գույն ունի, ինչը խոսում է այն մասին, որ մաշկի գույնը կարող է փոխվել և դառնալ ավելի մուգ[5]։ Նրա հետևի լանդշաֆտային տեսարանում, հավանաբար, Մորիստադ նավահանգիստն է (այժմ՝ Ռեսիֆի)[6]։

Կտավն այն 24 նկարներից մեկն է, որ Յոհան Մորից Նասաու Զիգենցին 1678 թվականին տվել է Դանիայի թագավոր Ֆրեդերիկ III-ին։ Իր հարաբերակից նկարի հետ միասին մի քանի անգամ կրկնօրինակվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/113896
  2. RKDimages (նիդերլ.)
  3. Visions of Savage Paradise: Albert Eckhout, Court Painter in Colonial Dutch Brazil, by Rebecca Parker Brienen, 2006 9789053569474
  4. 2018 blogpost by exhibition curator Esther Schreuder about this painting and the work done by Albert Eckhout for John Maurice, Prince of Nassau-Siegen.
  5. 5,0 5,1 5,2 Black is beautiful: Rubens tot Dumas, catalog nr. 47, exhibition & catalog in Nieuwe Kerk Amsterdam, 2008
  6. Albert Eckhout, Series of eight figures, by Dr. Rachel Zimmerman, Khan Academy

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Black is beautiful: Rubens tot Dumas, cat. nr. 47, exhibition & catalog in Nieuwe Kerk Amsterdam, 2008