Սրտի իշեմիկ հիվանդություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրտի իշեմիկ հիվանդություն
Սրտի իշեմիկ հիվանդության սխեմատիկ ներկայացում
Տեսակհիվանդություն
Հիվանդության ախտանշաններԿրծքային հեղձուկ, հևոց, սրտխառնոց, գլխապտույտ, հոգնածություն և պարանոցի ցավ
Բուժաքննությունմիոկարդի պերֆուզիայի պատկերավորում, սթրես էխոսրտագրություն, սրտի ՄՌՇ, ՀՇ կորոնարանգիոգրաֆիա և ֆիզիկական աշխատանքի ԷՍԳ
Բժշկական մասնագիտությունսրտաբանություն
ՀՄԴ-9410-414
ՀՄԴ-10I20-I25
ԲուժումՄիջմաշկային կորոնար միջամտություն, ծխելուց հրաժարում, մարմնի քաշի կորուստ, Ֆիզիկական վարժություն, Աորտոկորոնար շունտավորման վիրահատություն և արյան հոսքի տրանսմիոկարդիալ վերականգնում

Սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ, լատին․՝ morbus ischaemicus cordis), պսակային հիվանդություն, սիրտ-անոթային համակարգի տարածված հիվանդություն։ Տերմինն առաջարկել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետների կոմիտեն (1962

Հիվանդության առաջացման պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի իշեմիկ հիվանդության հիմքում ընկած է սրտամկանի ախտահարումը, որը սրտամկանի թթվածնապահանջի և աթերոսկլերոտիկ փոփոխությունների ենթարկված պսակային զարկերակների թթվածնամատակարարման անհամապատասխանության հետևանք է։ Հիվանդության առաջացմանը նպասում են նաև պսակային զարկերակների գործունեության նյարդահումորալ կարգավորման խանգարումները և զարկերակների սպազմը։ Կարևոր դեր են կատարում նաև ռիսկի գործոնները (զարկերակային արյան ճնշման բարձրացում, ճարպային փոխանակության խանգարում, շաքարային հիվանդություն, ծխելը, բարձր կալորիականությամբ սննդի ընդունում և նստակյաց կյանք)։

Սրտի իշեմիկ հիվանդության ձևերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է հետևյալ ձևերի․

  1. սրտամկանի սուր ինֆարկտ,
  2. Սրտի իշեմիկ հիվանդության սուր և ենթասուր այլ ձևեր, սրտամկանի իշեմիա՝ մանրօջախային մեռուկացումով (այսպես կոչված՝ նախաինֆարկտային համախտանիշ),
  3. կրծքային հեղձուկ (ստենոկարդիա),
  4. անախտանշան Սրտի իշեմիկ հիվանդություն (հայտնաբերվում է էլեկտրասրտագրությամբ),
  5. քրոնիկական Սրտի իշեմիկ հիվանդություն (պսակային անոթների աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված կարդիոսկլերոզ)։

Ամենատարածված ձևը կրծքային հեղձուկն է։ Ըստ կլինիկական ընթացքի տարբերում են սուր Սրտի իշեմիկ հիվանդություն (օրինակ, սրտամկանի ինֆարկտ) և քրոնիկական (օրինակ, օջախային և տարածուն կարդիոսկլերոզ)։

Ըստ ընթացքի Սրտի իշեմիկ հիվանդությունը լինում է արագընթաց, որը դրսևորվում է կրկնակի և կրկնվող ինֆարկտների ձևով, և դանդաղընթաց՝ կրծքային հեղձուկի հազվադեպ նոպաներով, առիթմիայով, սրտային անբավարարության աստիճանաբար զարգացող երևույթներով։ Ախտորոշումը՝ հիվանդի հարցուփորձի (անամնեզ) տվյալներով, կլինիկական երևույթներով, գործիքային էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության մեթոդներով (ֆիզիկական ծանրաբեռնվածություն, էխոկարդիոգրաֆիա, փորոքագրություն և այլն)։

Բուժումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պսակային արյան շրջանառության վերականգնում կամ լավացում, աթերոսկլերոզի կանխում, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարման վերացում, արյան շրջանառության կարգավորում, առողջարանային բուժում (օրինակ, Արզնի)։ Վերոհիշյալ միջոցառումները խիստ անհատական են, հաշվի են առնվում հիվանդի աշխատանքի ու կենցաղի պայմանները և հիվանդության ընթացքի յուրահատկությունները։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կյանքի և աշխատանքային պայմանների նորմալացում, հանգստի ռեժիմի կարգավորում, ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածության վերացում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 173