Ստրումիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ստրումիցա
մակեդոներեն՝ Струмица
Դրոշ Զինանշան

Գոցե Դելչև հրապարակ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ՇրջանՀարավարևմտյան շրջան
ՀամայնքՍտրումիցայի համայնք
Հիմնադրված է1920 թ.
Այլ անվանումներՍտրումնիցա
Մակերես109,8 կմ²
ԲԾՄ203 մ
Խոսվող լեզուներմակեդոներեն
Բնակչություն35 311 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+389) 34
Փոստային ինդեքս2400
Փոստային դասիչ2400
Ավտոմոբիլային կոդSR
Պաշտոնական կայքstrumica.gov.mk
Ստրումիցա (Հյուսիսային Մակեդոնիա)##
Ստրումիցա (Հյուսիսային Մակեդոնիա)

Ստրումիցա (նախկինում՝ Ստրումնիցա, մակեդոներեն՝ Струмица), քաղաք Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության հարավ-արևելքում։ Բնակչությունը կազմում է 35 311 մարդ[1]։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստրումնիցա քաղաքը տեղակայված է Մակեդոնիայի հարավ-արևելքում՝ Բուլղարիայի ու Հունաստանի հետ սահմանից ոչ հեռու։ Հարևան քաղաքներն են՝ Վալանդովո, Ռադովիշ (Մակեդոնիա) և Պետրիչ (Բուլղարիա)։ Քաղաքի մոտով է հոսում Ստրումնիցա (Ստրումեշնիցա) գետը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ 1913 թվականի հուլիսի 7-ին, քաղաքը բուլղարացիներից խլվել է հույների կողմից։ Բուխարեստի հաշտության պայմանագրից հետո, երբ Ստրումնիցան անցավ Բուլղարիային, Ստրումնիցա ու Գեվգելիա քաղաքների հույն բնակչության մեծ մասը տեղափոխվեց հունական Կիլկիս քաղաք, որ որ գտնվում էր Մակեդոնիայի ներկայիս սահմանից 25 կմ հեռավորության վրա։ Ստրումնիցայից տեղափոխված բազմաթիվ բնակիչներ ունենալու պատճառով Կիլկիսը որոշ ժամանակ կոչվում էր Նոր Ստրումնիցա։ 1919 թվականին կնաված Նեյի-սյուր-Սենի պայմանագրով Ստրումնիցան անցնում է Սերբերի, խորվաթների ու սլովենացիների թագավորությանը։

Ստրումնիցայի հետ կապ ունեցող հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վանգա (մակեդոներեն՝ Ванѓа) (31 հունվարի կամ 26 մարտի, 191111 օգոստոսի, 1996) – բուլղարացի պայծառատես
  • Դիմիտրոս Ցիցիմիս – Մակեդոնիայի ու Հունաստանի միավորման համար պայքարի մարտիկ, Ստրումնիցայի բնակիչ
  • Դուշան Ջամոնյա – մակեդոնական ծագմամբ խորվաթ քանդակագործ, քաղաքի բնակիչ 1928 թվականին
  • Մալետեյ (Անդոնով) (1832 – 1891) – բուլղարացի եպիսկոպոս, Սոֆիայի մետրոպոլիտ
  • Գորան Պանդև – ֆուտբոլիստ, քաղաքի բնակիչ 1983 թվականին
  • Վլատկո Իլիևսկի – բասկետբոլիս, քաղաքի բնակիչ 1980 թվականին
  • Բորիս Տրայկովսկի – քաղաքական գործիչ, ծնվել է Ստրումիցայի մոտ գտնվող Մուրտինո գյուղում 1956 թվականին, 1999-2004 թվականներին եղել է Մակեդոնիայի նախագահ
  • Զորան Զաև – քաղաքական գործիչ, քաղաքի բնակիչ 1974 թվականին
  • Դիմիտրիոս Սեմսիս – ջութակահար, քաղաքի բնակիչ 1883 թվականին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2002 census results in English and Macedonian (PDF)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրումիցա» հոդվածին։