Ստեփանոս Ներսիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփանոս Ներսիսյան
Ծնվել է1815[1]
ԾննդավայրԵրևան[1]
Վախճանվել էմարտի 23 (ապրիլի 4), 1884[1]
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1840)[1]
Մասնագիտություննկարիչ և նկարչության ուսուցիչ
 Stepanos Nersissian Վիքիպահեստում

Ստեփանոս Հակոբի Ներսիսյան (Ներսեսյան) (1815[1], Երևան[1] - մարտի 23 (ապրիլի 4), 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]), հայազգի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1840-1842 թվականներին ավարտել Է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան (դասատուներ՝ Ա․ Զաուերվեյդ և Ա․ Վառնեկ)` ոչ դասական» նկարչի կոչումով։ Ներսիսյանի լուսավորական գաղաֆարների ձևավորմանը նպաստել է նաև նրա մտերմությունը ժամանակի անվանի մտավորականների (Գաբրիել Սունդուկյան, Ս․ Նազարյան, Միրզա Ֆաթալի Ախունդով, Հովհաննես Այվազովսկի, Պերճ Պռոշյան, Գևորգ Ախվերդյան և ուրիշներ) հետ։ 1846-1965 թվականներին (ընդմիջումներով) նկարչություն Է դասավանդել Թիֆլիսի, Շուշիի դպրոցներում։ Ստեղծագործել Է պատմական ու կենցաղաղային պատկերի, դիմանկարի ու բնանկարի բնագավառներում։ Ներսիսյանի «Խնջույք Քուռ գետի ափին» (1860-ական թվականներ) նկարը նոր շրջանի հայ կերպարվեստի առաջին կենցաղապատկերն է։ Նրա Մ. Զ. Արղության-Երկայնաբազուկի (1849), Անհայտ տղամարդու, Ա. Տեր-Ղուկասյանի, Գ. Ակիմյանի և այլ դիմանկարներում առկա է Հ. Հովնաթանյանի արվեստի որոշակի ազդեցությունը։ «Իշխան Բ. Հ. Բեյբութովի դիմանկարը» (1857) հանդիսային է՝ գեներալի պատվանշանների շեշտադրումով։ «Անհայտ կին», «Մելիք-Ադամյան», «Գ. Իզմիրյան» գործերում պարզորոշ է ժամանակի արվեստի գաղափարական ու գեղագիտիական ազդեցությունը, իսկ «Մեսրոպ Մաշտոց» և «Սահակ Պարթև» (երկուսն էլ՝ 1882) պատկերներն ազգային ինքնագիտակցությունից բխած տրամադրությունների գեղարվեստական արտահայտությունն են։ Ներսիսյանն իր ստեղծագործությամբ ավարտին է հասցրել XVII-XVIII դարերի հայ կերպարվեստի զարգացումը՝ այն կապելով XIX դարի 2-րդ կեսի արվեստի հետ։

Ներսիսյանի գործերը պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2], Սուրբ էջմիածնի Վեհարանում, ԳԱԹ-ում, Վրաստանի արվեստի (Թբիլիսի), Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստների թանգարաններում[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1[4]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 260.
  2. Ստեփանոս Ներսիսյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. «Ղազարյան Մ, Ստեփանս Ներսիսյան, «Տեղեկագիր ՀԽՍՀ ԳԱ, հաս, գիտ», 1962, № 1». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփանոս Ներսիսյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 260