Ստեարինաթթու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեարինաթթու
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₁₈H₃₆O₂
Մոլային զանգված4,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն0,94 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան69,6 °C, 71 °C[2] և 68,82 °C[3] °C
Եռման ջերմաստիճան361 °C և 383 °C[4] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար57-11-4
PubChem5281
EINECS համար200-313-4
SMILESCCCCCCCCCCCCCCCCCC(=O)O
ЕС200-313-4
ChEBI5091
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ստեարինաթթու, օկտադեկանաթթու, ալիֆատիկ շարքի միահիմն հագեցած կարբոնաթթու։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը՝ 69,6 °C, եռմանը՝ 376,1 °C։ Ջրում չի լուծվում։ Լուծվում է եթերում և սպիրտում։ Ստեարինաթթվի աղերը՝ ստեարատները, մակերևութային ակտիվ նյութեր են, ջրում լուծելի աղերը (Na, К-ի)՝ օճառներ։ Բնության մեջ տարածված ճարպաթթու է, Ստեարինաթթվի, պալմիտինաթթվի և օլեինաթթվի գլիցերիդները բնական ճարպերի գլխավոր բաղադրիչներն են։ Կենդանական ճարպերը հիդրոլիզելով ստանում են ստեարին (հեղուկ օլեինաթթուն անջատելուց հետո), որից Ստեարինաթթուն անջատում են կոտորակային նստեցման կամ թորման միջոցով։ Ստեարինաթթու ստացվում է նաև օլեինաթթվի հիդրոգենացմամբ և այլ ճանապարհներով։ Մաքուր Ստեարինաթթու օգտագործում են օրգանական սինթեզում և վերլուծական քիմիայում (պղտորաչափական եղանակով որոշում են Ca, Mg, Ա), տեխ․ Ստեարինաթթուն որպես դիսպերգատոր և վուլկանիզատոր (ռետինի արտադրությունում)։ Ստեարատները (Na, Li, Ca, Pb և ն) մտնում են պլաստիկ քսուքների, իսկ Ստեարինաթթուն և նրա էսթերները՝ օծանելիքի բաղադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեարինաթթու» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 112