Ստանիսլավ Կոստյուշկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Կոստյուշկին
Ծնվել էօգոստոսի 20, 1971(1971-08-20) (52 տարեկան)
Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ժանրերփոփ
Մասնագիտությունբանաստեղծ, երգիչ, դերասան, ձեռնարկատեր, երգերի հեղինակ, հաղորդավար և հեռուստահաղորդավար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի Ռիմսկի Կորսակովի անվան երաժշտական քոլեջ (1989), Ամստերդամի կոնսերվատորիա (1990) և Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա
ԱնդամակցությունChay Vdvoyom?
Կայքa-dessa.ru
 Stas Kostyushkin Վիքիպահեստում

Ստանիսլավ Կոստյուշկին (ռուս.՝ Станислав Михайлович Костюшкин, օգոստոսի 20, 1971(1971-08-20), Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի և ռուս երգիչ, բանաստեղծ, նախկին «Թեյ երկուսով» («Чай вдвоём») խմբի մասնակից, A-Dessa ծրագրի ստեղծող, գործարար, հեռուստահաղորդավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Կոստյուշկինը ծնվել է 1971 թվականի օգոստոսի 20-ին Օդեսայում, ջազ սաքսոֆոնահար Միխայիլ Իոսիֆովիչ և մանեկենուհի Նադեժդա Արկադևնա Կաստյուշկինների ընտանիքում։ 1972 թվականին ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, որտեղ անցել է Ստասի մանկությունը[1]։

Ստասի հայրը դարձել է հայտնի ջազային սաքսոֆոնահար, ուստի Ստասը մանկուց լսել է ջազային համերգներ և շփվել ջազային երաժիշտների հետ։ Երաժիշտները Ստանիսլավին անվանում էին Պունո, երբ Ստասը փոքր էր, նա նման էր սևամորթի, նրան նվիրվերել են մի երգ՝ «Ախ, դու, Պունա-կարապունա»։ Տանը Ստասը վաղ մանկությունից դաշնամուր էր նվագում[2]։

Քանի որ Ստասի մայրը մանեկենուհի էր, 1976 թվականին (5 տարեկան հասակում) Ստասին լուսանկարել են մանկական նորաձեւության ամսագրի համար, նրան հագցրել էին դեղին վերնաշապիկ լայն օձիքով ու վանդակավոր սև-սպիտակ հագուստ կենդանու պատկերով[3]։

Դպրոցում մի ժամանակ երկուսներ է ստացել։  Ծնողները միշտ շատ էին զարմանում, որ նա կարող է գալ տուն երեկոյան ութին, ամբողջությամբ թաց[2]։ Հաճախում էր երաժշտական դպրոց, դաշնամուրի ու երգի, եղել է դպրոցական երգչախմբի մենակատար։ Ստասը ուներ օպերային ձայն[1]։ 14 տարեկանում սկսեց հաճախել ձյուդոյի[1]։

2012 թվականին թողարկեց A-Dessa նոր նախագիծը։ Նոր նախագծի առավել հայտնի երգերն են Fire, Կին, ես չեմ պարում, Tuzzik, «3G »:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]