Ստանիսլավ Լոբոտկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիսլավ Լոբոտկա
Stanislav Lobotka
Լոբոտկան Սելտա Վիգոյի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովակիա Սլովակիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 25, 1994(1994-11-25)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Մեսինա, Սիցիլիա, Իտալիա
Հասակ 170 սմ
Քաշ 65 կգ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 68
Պատանեկան կարիերա
Սլովակիա Սպարտա Տրենչին
Սլովակիա Տրենչին
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2015 Սլովակիա Տրենչին 76 (3)
2013-2014   Նիդերլանդներ Յոնգ Այաքս 30 (3)
2015-2017 Դանիա Նորշելան 52 (0)
2017-2020 Իսպանիա Սելտա Վիգո 86 (0)
2020-ներկա Իտալիա Նապոլի 0 (0)
Ազգային հավաքական
2011-2012 Սլովակիա Սլովակիա Մ18 3 (1)
2012-2013 Սլովակիա Սլովակիա Մ19 6 (1)
2013-2017 Սլովակիա Սլովակիա Մ21 27 (2)
2016-ներկա Սլովակիա Սլովակիա 22 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 17-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 17-ի, 2020

Ստանիսլավ Լոբոտկա (սլովակ.՝ Stanislav Lobotka, նոյեմբերի 25, 1994(1994-11-25)[1], Մեսինա, Սիցիլիա, Իտալիա), սլովակ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Սլովակիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրենչին[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբոտկան Տրենչինի ակադեմիայի սան է։ Իր դեբյուտը Սլովակիայի սուպերլիգայում նշեց 2012 թվականի մարտի 4-ին՝ Դուկլա Բանսկա-Բիստրիցայի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց նոյեմբերի 17-ին՝ Սպարտակ Տրնավայի դեմ խաղում[4]։ 2013 թվականի հունիսի 30-ին Լոբոտկան 1 տարվա վարձավճարով միացավ Այաքսին[5][6]։ Այստեղ նա հանդես էր գալիս հիմնականում ակումբի երկրորդ թիմի կազմում։ Յոնգ Այաքսի կազմում սլովակը անցկացրեց 30 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Լոբոտկան անցկացրեց 2014 թվականի հուլիսի 17-ին՝ Եվրոպայի Լիգայի երկրորդ փուլի Վոյվոդինայի դեմ խաղում[7]։ 2015 թվականի մայիսի 1-ին նա խաղադաշտ դուրս եկավ Սլովակիայի գավաթի եզրափակչում՝ Սենիցայի դեմ խաղում[8]՝ օգնելով իր թիմին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը։ Տրենչինի առաջին թիմի կազմում Լոբոտկան անցկացրեց 86 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Նորշելան[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի օգոստոսի 25-ին Լոբոտկան տեղափոխվեց Նորշելան[9]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 30-ին՝ Բրոնդբյուի դեմ խաղում[10]։ Իր առաջին մրցաշրջանում Լոբոտկան անցկացրեց 26 հանդիպում[11]՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[12]։ 2016 թվականի օգոստոսի 26-ին սլովակը գոլային փոխանցում տվեց Լյունգբյուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[13]։ 2016-17 մրցաշրջանում Լոբոտկան անցկացրեց 36 հանդիպում բոլոր մրցաշարերում[14]՝ դառնալով 7 գոլային փոխանցման հեղինակ և կրկին ճանաչվելով Նորշելանի տարվա լավագույն ֆուտբոլիստ[15]։

Սելտա Վիգո[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսի 15-ին Լոբոտկան 5 տարվա պայմանագիր կնքեց Սելտա Վիգոյի հետ[16][17]։ Իր դեբյուտը Լա Լիգայում նշեց օգոստոսի 19-ին՝ փոխարինման մտնելով Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[18]։ 2018 թվականի սեպտեմբերի 17-ին սլովակը գոլային փոխանցում տվեց Սոֆիան Բուֆալին Ժիրոնայի դեմ խաղում, սակայն Սելտան պարտվեց 3-2 հաշվով[19]։ Ակումբի կազմում Լոբոտկան անցկացրեց 90 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։

Նապոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 15-ին Լոբոտկան 4.5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[20][21][22]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[23], և ևս 4 միլիոն բոնուսների դեպքում[24][25][26]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոբոտկան ներկայացրել է Սլովակիան տարբեր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Սլովակիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի նոյեմբերի 15-ին՝ փոխարինման մտնելով Ավստրիայի դեմ ընկերական խաղում[27]։ 2017 թվականին Լոբոտկան մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[28]։ Այստեղ նա անցկացրեց 3 հանդիպում, սակայն Սլովակիան դուրս մնաց խմբային փուլից[29]։

Սլովակիայի ազգային հավաքականի մեկնարկային կազմում իր առաջին հանդիպումը Լոբոտկան անցկացրեց 2017 թվականի սեպտեմբերի 1-ին՝ Սլովենիայի դեմ խաղում[30]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականում խփեց սեպտեմբերի 4-ին՝ Անգլիայի դեմ խաղում[31]։ Նոյեմբերի 14-ին Լոբոտկան գոլի հեղինակ դարձավ Նորվեգիայի դեմ ընկերական խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[32]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[33]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տրենչին 2010–11 2. Լիգա 2 0 0 0 0 0 2 0
2011–12 Սլովակիայի Սուպերլիգա 5 0 0 0 0 0 5 0
2012–13 31 2 0 0 0 0 31 2
2014–15 32 1 4 0 4 0 40 1
2015–16 6 0 0 0 2 0 8 0
Ընդհանուր 76 3 4 0 6 0 0 0 86 3
Յոնգ Այաքս (վարձավճար) 2013–14 Էրստե Դիվիզի 30 3 0 0 0 0 30 3
Նորշելան 2015–16 Դանիայի Սուպերլիգա 26 0 0 0 0 0 26 0
2016–17 26 0 1 0 0 0 9 0 36 0
Ընդհանուր 52 0 1 0 0 0 9 0 62 0
Սելտա Վիգո 2017–18 Լա Լիգա 38 0 3 0 41 0
2018–19 31 0 1 0 32 0
2019–20 17 0 0 0 17 0
Ընդհանուր 86 0 4 0 0 0 0 0 90 0
Նապոլի 2019–20 Սերիա A 0 0 0 0 0 0 0 0
Կարիերայի ընդհանուր 244 6 9 0 6 0 9 0 268 6

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարի 17-ի դրությամբ[33]

Սլովակիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 1 0
2017 6 2
2018 7 0
2019 8 1
Ընդհանուր 22 3

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 4, 2017 Ուեմբլի մարզադաշտ, Լոնդոն, Անգլիա Անգլիա Անգլիա 1–0 1–2 ԱԱ 2018 Որակավորում
2. Նոյեմբերի 14, 2017 Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա Նորվեգիա Նորվեգիա 1–0 1–0 Ընկերական խաղ
3. Հունիսի 11, 2019 Բաքսել Արենա, Բաքու, Ադրբեջան Ադրբեջան Ադրբեջան 1–0 5–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրենչին

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Slovakia - S. Lobotka - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  3. «AS Trencin - Dukla Banska Bystrica, Mar 4, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  4. «AS Trencin - Spartak Trnava, Nov 17, 2012 - Fortuna Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  5. «Lobotka očaril v Ajaxe výkonmi aj angličtinou: This is my sen!». Športky.sk (սլովակերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  6. «Eerste Divisie transfer round-up». TotalDutchFootball.com (ամերիկյան անգլերեն). 2013 թ․ հուլիսի 7. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  7. «AS Trencin - FK Vojvodina Novi Sad, Jul 17, 2014 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «AS Trencin - FK Senica, May 1, 2015 - Slovnaft Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «Ólafur: Ramón og Lobotka kan støtte hinanden - FC Nordsjælland». FC Nordsjælland (դանիերեն). 2015 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «FC Nordsjaelland - Bröndby IF, Aug 30, 2015 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  11. «Stanislav Lobotka | Football Stats | Celta Vigo | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  12. 12,0 12,1 «Stanislav Lobotka årets spiller i FCN - FC Nordsjælland». FC Nordsjælland (դանիերեն). 2016 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  13. «Lyngby BK - FC Nordsjaelland, Aug 26, 2016 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  14. «Stanislav Lobotka | Football Stats | Celta Vigo | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  15. 15,0 15,1 «Billedgalleri fra FCN Award Show 2017 - FC Nordsjælland». FC Nordsjælland (դանիերեն). 2017 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  16. «Official: Celta sign 'mini Modric' | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  17. «Celta Vigo sign Stanislav Lobotka from Nordsjælland for €5million on a five-year deal until 2022». Troll Football (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  18. «Celta de Vigo - Real Sociedad, Aug 19, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  19. «Girona FC - Celta de Vigo, Sep 17, 2018 - LaLiga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  20. «Done deal: Celta Vigo's Stanislav Lobotka joins Napoli | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  21. «Report: Napoli complete signing of Lobotka». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  22. «Napoli Complete Signing Of Lobotka From RC Celta». beIN SPORTS USA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  23. Salt, Nathan (2020 թ․ հունվարի 15). «Napoli announce £21.5m deal for Celta Vigo ace Stanislav Lobotka». Mail Online. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  24. «Official: Napoli sign Lobotka | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  25. «Napoli sign Lobotka». Tribuna.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  26. «Lobotka swaps Celta for Napoli for €24m». BeSoccer (անգլերեն). 2020 թ․ հունվարի 15. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  27. «Austria - Slovakia, Nov 15, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  28. uefa.com. «Under-21 2017 - History - Slovakia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  29. uefa.com. «Under-21 2017 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  30. «Slovakia - Slovenia, Sep 1, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  31. «England - Slovakia, Sep 4, 2017 - World Cup qualification Europe - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  32. «Slovakia - Norway, Nov 14, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  33. 33,0 33,1 «Stanislav Lobotka». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 10-ին.
  34. UEFA.com (2015 թ․ մայիսի 20). «Trenčín seal historic Slovakian double | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  35. UEFA.com (2015 թ․ մայիսի 1). «Trenčín win maiden Slovak Cup | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Լոբոտկա» հոդվածին։