Ստաբիլիտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստաբիլիտրոն

Ստաբիլիտրոն կամ զեներ դիոդ (անգլ.՝ zener diode ) (լատին․՝ stabilis՝ կայուն, հաստատուն և էլեկտրոն), իոնային կամ կիսահաղորդչային դիոդ, որի վոլտամպերային բնութագիրն աշխատանքային մասում գրեթե զուգահեռ է հոսանքի առանցքին, այսինքն, սարքի լարումն աննշան է փոխվում՝ դրա միջով անցնող հոսանքի ուժի փոփոխության դեպքում։ Ստաբիլիտրոնը կիրառում են էլեկտրական շղթայի որոշակի տեղամասում լարումը հաստատուն պահելու համար (օրինակ, լարման կայունարարներում)։ Լարման կայունացման գործակիցը, որը բնութագրում է շղթայի տեղամասի մուտքի և ելքի լարումների հարաբերական փոփոխությունը [K=(ΔUմ/Uմ)]։(ΔUե/Uե) որոշվում է ստաբիլիտրոնի վոլտամպերային բնութագրի տեսքով և բալաստային ռեզիստորի դիմադրության մեծությամբ։ Գազապարպումային ստաբիլիտրոնների գործողությունը հիմնված է մարմրող և թագաձև պարպումների հակասությունների վրա։ Մարմրող պարպումների ստաբիլիտրոնի կայունացվող լարման արժեքների տիրույթը 60—150 վ է, հոսանքների աշխատանքային տիրույթը՝ 5—40 մա։ Թագաձև պարպումների ստաբիլիտրոն նախատեսված է փոքր հոսանքների (~10−2-ից մինչև 1 — 1,5 մա) դեպքում բարձր լարումների ~3-102—3-104 վ) կայունացման համար։ Կիսահաղորդչային ստաբիլիտրոնը կիսահաղորդչային դիոդ է, որի ելքի լարումը մնում է գրեթե անփոփոխ՝ դրանով անցնող էլեկտրական հոսանքի փոփոխության դեպքում։ Կիսահաղորդչային ստաբիլիտրոնները հիմնականում կիրառում են լարման կայունացման և իմպուլսների ամպլիտուդների սահմանափակման համար, որպես հենարանային լարման աղբյուր, պոտենցիոմետրային հարմարանքներում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 95