Սպիրոնոլակտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիրոնոլակտոն
Изображение химической структуры
Изображение химической структуры
Նույնացուցիչներ
CAS համար52-01-7
PubChem CID5833
DrugBank00421
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.000.122 Խմբագրել Վիքիդատայում

Սպիրոնոլակտոն, նաև Ալդակտոն, Վերոշպիրոն և այլ անվան տակ վաճառվող – կալիում պահպանող միզամուղ, ալդոստերոնի և մնացած միներալոկորտիկոիդների մրցակցային անտագոնիստ։ Կիրառվում է սրտային անբավարարության, լյարդի ցիռոզի և երիկամային հիվանդությունների ժամանակ առաջացող այտուցների բուժման համար[1]։ Այն նաև կիրառվում է բարձրացած զարկերակային ճնշման, հիպոկալեմիայի, տղաների վաղ սեռահաունացման, կորյակների և կանանց մոտ հավելյալ մազակալման բուժման համար, ինչպես նաև տրանսգենդեր կանանց մոտ՝ որպես ֆեմինիզացնող հորմոնալ թերապիա[1][2][3]։ Սպիրոնոլակտոնը նախատեսված է ներքին ընդունման համար[1]։

Հիմնական կողմնակի ազդեցություններն են հանդիսանում էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարումը, արյան մեջ կալիումի բարձրացած մակարդակը, սրտխառնոցը, փսխումը, գլխացավը, ցանավորումը և լիբիդոյի իջեցումը[1]։ Լյարդի կամ երիկամների խնդիրների առկայության դեպքում հարկ է ցուցաբերել հատուկ ուշադրություն[1]։ Սպիրոնոլոկատոնի կիրառումը հղիության ժամանակ լավ հետազոտված չէ և չպետք է կիրառվի հղիության ժամանակ զարկերակային գերճնշման բուժման համար[4]։ Այն ստերոիդ է, որն արգելակում է ալդոստերոնի և տեստոստերոնի ազդեցությունները և ունի էստրոգենին նման ազդեցություն[1][5]։ Սպիրոնոլակտոնը պատկանում է կալիում պահպանող միզամուղների շարքին[1]։

Սպիրոնոլակտոնը բացահայտվել է 1957 թվականին և կիրառվել է 1959 թվականին[6][7][8]։ Այն գտնվում է ԱՀԿ–ի հիմնական դեղամիջոցների ցանկի մեջ, որոնք անհրաժեշտ են առողջապահությանը[9]։ Հասանելի է ջեներիկի տեսքով[1]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոնոլակտոնը կիրառվում է սրտային անբավարարության, նեֆրոտիկ համախտանիշի ժամանակ դիտվող այտուցների կամ լյարդի հիվանդություն ունեցող անհատի մոտ ասցիտի, զարկերակային գերճնշման, արյան մեջ կալիումի ցածր մակարդակի, երկրորդային հիպերալդոստերոնիզմի, Կոնի համախտանիշի բուժման համար։ Առավել հաճախ սպիրոնոլակտոնը կիրառվում է սրտային անբավարարության բուժման համար[10]։ Սպիրոնոլակտոնն ինքնին թույլ միզամուղ է, քանի որ այն, նախ և առաջ, ազդում է նեֆրոնի դիստալ հատվածի (հավաքող խողովակ) վրա, որտեղ տեղի է ունենում միայն նատրիումի ոչ մեծ քանակի ներծծում, բայց այն կարելի է համատեղել այլ միզամուղ միջոցների հետ՝ էֆեկտվության բարձրացման համար։ Սպիրոնոլակտոնի՝ որպես կալիում պահպանող միզամուղ դասակարգումը համարվում է հնացած[11]։

Սպիրոնոլակտոնն օժտված է հակաանդրոգենային ակտիվությամբ։ Այդ պատճառով այն հաճախ կիրառվում է տարբեր տեղակայման մաշկային խնդիրների ժամանակ, որտեղ դեր են խաղում անդրոգենները։ Դրանցից են կորյակները, սեբորեան, հիրսուտիզմը և կանանց մոտ մազակորուստը[12]։ Սպիրոնոլակտոնը ԱՄՆ–ում հիրսուտիզմի առավել հաճախ կիրառվող դեղամիջոցն է[13]։ Սպիրոնոլակտոնի բարձր դեղաչափերը, որոնք անհրաժեշտ են աննշման հակաանդրոգենային ազդեցության համար, խորհուրդ չի տրվում տղամարդկանց՝ ֆեմինիզացիայի բարձր ռիսկի և այլ կողմնակի ազդեցությունների հետ կապված։ Բացի դրանից, սպիրոնոլակտոնը լայնորեն կիրառվում ՝ կանանց մոտ հիպերանդրոգենիզմի, օրինակ՝ ձվարանների պոլոկիստոզ համախտանիշի նշանների բուժման համար[14]։ Սպիրոնոլակտոնը՝ որպես հակաանդրոգեն, ընդուննված չէ դեղերի որակի և կենսահամարժեքության փորձարկման բաժնի կողմից։ Այդպիսի նպատակների համար այն կիրառվում է նշված դեղի ցուցումներից դուրս[15]։

Սրտային անբավարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կանթային միզամուղ միջոցները մնում են սրտային անբավարարություն ունեցող մարդականց մոտ բուժման առաջին ընտրության դեղամիջոցներ, սպիրոնոլակտոնը բազմակի հետազոտություններում ցույց է տվել ինչպես հիվանդացության, այնպես էլ մահացության իջեցում և այն մնում է հեղուկի կուտակման, այտուցների և սրտային անբավարարության նշանների բուժման կարևոր միջոց։ Ներկայումս Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան խորհուրդ է տալիս սպիրոնոլակտոնը կիրառել II—IV ՖԴ (NYHA) սրտային անբավարարություն ունեցող անհատների բուժման համար, որոնց մոտ ձախ փորոքի արտամղման ֆրակցիան կազմում է 35%–ից քիչ[16]։

Ռանդոմիզացված հետազոտական աշխատանքում, որի ժամանակ հետազոտվել են ծանր կանգային արտայաին անբավարարություն ունեցող մարդիկ, հաստատվել է, որ սպիրոնոլակտոն ստացող անհատների մոտ մահացության հարաբերական ռիսկը կազմել է 0,70 կամ ընդհանուր ռիսկի իջեցում 30%–ով՝ համեմատած պլացեբո խմբի հետ, ինչը ցույց է տալիս այս դեղամիջոցի կիրառման էական օգուտը առողջության և մահացության առումով։ Մարդիկ, ովքեր ընդգրկված էին հետազոտության մեջ, ունեին սրտային անբավարարության նվազ նշաններ է ավելի քիչ էին հոսպիտալացվում[17]։ Նմանապես, այս ցույց է տվել և խորհուրդ է տրվել այն հիվանդներին, որքեր վերջերս ունեցել են սրտի կաթված և ձախ փորոքի արտամղման ֆրակցիան 40%–ից քիչ է, ինչպես նաև նրանց, արոնց մոտ զարգանում են սրտային անբավարարության նշաններ, կամ, եթե անամնեզում նշվում է շաքարային դիաբետ։ Սպիրոնոլակտոնը պետք է ընդունվի որպես լավ հավելյալ միջոց, հատկապես այն անձանց մոտ, ովքեր դեռ օպտիմիզացված չեն ԱՓՖ–ի ինհիբիտորներով և բետա պաշարիչներով[16]։ Հարկ է հիշել, որ 2014 թվականին անցկացված սպիրոնոլակտոնի ռանդոմիզացված կրկնակի կույր հետազոտությունը պահպանված արտամղմամբ (այսինքն՝ >45%) սրտային անբավարարության նշաններն ունեցող անհատների մոտ չի իջեցրել սրտային պատահարներից, սրտի հանկարծակի կանգից առաջացած մահացությունը, ինչպես նաև չի իջեցրել հոսպիտալացման դեպքերը՝ համեմատած պլացեբո խմբի հետ[18]։

Տրանդգենդերային հորմոնալ թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոնոլակտոնը՝ որպես ֆեմինիզացնող հորմոնալ թերապիայի կոմպոնենտ, հիմնականում ԱՄՆ–ում, որտեղ ցիպրոտերոն ացետատն անհասանելի է, հաճախ կիրառվում է տրանսգենդեր կանանց մոտ[19][20][21]։ Այլ կլինիկական ազդեցություններից են՝ մարմնի վրա տղամարդկանց տիպի մազակալման իջեցումը, կաթնագեղձերի զարգացումը, ընդհանուր ֆեմինիզացիան և ինքնաբուխ էռեկցիաների բացակայությունը[21]։

Դեղաչափ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոնոլակտոնը, սրտային անբավարարության ժամանակ, սովորաբար կիրառվում է ցածր՝ 25–50 մգ/օր դեղաչափով[22][23][24][25], հիմնական զարկերակային գերճնշման բուժման ժամանակ՝ 25–200 մգ/օր[22] դեղաչափով, իսկ հիպերալդոստերոնիզմի և լյարդի ցիռոզի ժամանակ առաջացող ասցիտի ժամանակ բարձր՝ 100–400 մգ/օր դեղաչափով[26][27][28][29]։ Դեղորայքը, կանանց մոտ մաշկի և մազերի հիվանդությունների բուժման համար, սովորաբար կիրառվում է բարձր՝ 100–200 մգ/օր դեղաչափով, իսկ 100–400 մգ/օր դեղափափով՝ որպես ֆեմինիզացնող հորմոնալ թերապիա տրանսգենդերների մոտ[30][31][32]։

Ֆարմակոլոգիական ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոնոլակտոնը նեֆրոնի դիստալ հատվածում կանխում է ալդոստերոնով միջնորդված նատրիումի և ջրի պահումը և ճնշում է ալդոստերոնի կալիումամուղ ազդեցությունը, իջեցնում է հավաքող խողովակներում է դիստալ հատվածներում ալդոստերոն կախյալ պերմեազների սինթեզը։ Կապվելով ալդոստերոնի ընկալիչների հետ՝ մեծացնում է մեզով նատրիումի իոնների, քլորի և ջրի էքսկրեցիան, նվազեցնում է կալիումի և միզանյութի դուրս բերումը, իջեցնում է մեզի թթվայնությունը։

Ուժեղացված դիուրեզը հանգեցնում է հիպոտենզիվ ազդեցության, որը մշտական չէ։

Առավելագույն ազդեցությունը դիտվում է պատիճի ընդունումից 7 ժամ անց և տևում է նվազագույնը 24 ժամ։

Միզամուզ ազդեցությունը դիտվում է բուժման 2-5–րդ օրերին։

Ֆարմակոկինետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներծծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին ընդունումից հետո արագ և լրիվ ներծծվում է ստամոքս աղիքային ուղղում, կենսամատչելիությունը կազմում է 100%։ ԱՄենօրյա ընդունումից հետո 100 մգ սպիրոնոլակտոնի 15 օրվա Сmax կազմում է 80 նգ/մլ, հերթական առավոտյան ընդունումից հետո Сmax–ի ժամանակը կազմում է 2-6 ժամ։

Տեղաբաշխում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապվում է արյան պլազմայի սպիտակուցների հետ 98%–ով։

Սպիրոնոլակտոնը վատ է ներթափանցում օրգաններ և հյուսվածքներ, ընդ որում հենց ինքը և նրա մետաբոլիտները թափանցում են պլացենտար պատնեշով, իսկ կաներենենը՝ կրծքի կաթ։ Vd — 0.05 լ/կգ։

Նյութափոխանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդում կենսաձևափոխման ընթացքում ձևավոևվում են ծծումբ պարունակող ակտիվ մետաբոլիտներ՝ 7–ալֆա–թիոմեթիլսպիրոնոլակտոն և կանրենոն։ Կանրենոնի Сmax–ը հասնում է 2-4 ժամ անց, պլազմայի սպիտակուցների հետ կապը կազմում է 90%։

Դուրս բերում[խմբագրել | խմբագրել կոդը]

T1/2–ը կազմում է 13-24 ժամ։ Դուրսէ բերվում գերազանցապես մեզի (50% մետաբոլիտների, 10% անփոփոխ տեսքով) և մասնակի կղանք միջոցով։ Կանրենոնի դուրս բերումը (գերազանցապես մեզով) երկփուլ է, առաջին փուլում T1/2–ը կազմում է 2-3 ժամ, իսկ երկրորդ փուլում՝ 12-96 ժամ։

Ֆարմակոկինետիկան հատուկ կլինիկական դեպքերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյարդի ցիռոզի և սրտային անբավարարության ժամանակ T1/2–ը մեծանում է առանց կուտակման նշանների, որի հավանականությունը մեծ է քրոնիկ երիկամային անբավարարության և հիպերկալեմիայի ժամանակ։

Ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • էսենցիալ գերճնշում (կոմբինացված բուժում)
  • քրոնիկ սրտային անբավարարության ժամանակ դիտվող այտուցային համախտանիշ (կարող է կիրառվել մոնոթերապիայի տեսքով կամ ստանդարտ թերապիայի հետ կոմբինացված)
  • վիճակներ, որոնց ժամանակ կարող է հայտնաբերվել երկրորդային հիպերալդոստերոնիզմ, այդ թվում՝ լայրդի ցիռոզ, որն ուղեկցվում է ասցիտով և/կամ այտուցներով, նեֆրոտիկ համախտանիշ և այլ վիճակներ, որոնք ուղեկցվում են այտուցներով
  • հիպոկալեմիա/հիպոմագնեմիա (որպես օգնող միջոց՝ կանխելով միզամուղներով բուժման ժամանակ առաջացող հիպոկալեմիան կամ, երբ այլ միջոցներ հնարավոր չէ կիրառել հիպոկալեմիայի շտկման համար )
  • առաջնային հիպերալդոստերոնիզմ (Կոնի համախտանիշ)՝ կարճ նախավիրահատական բուժման կուրս
  • առաջնային հիպերալդոստերոնիզմի ախտորոշման հաստատման համար

Դեղաչափման ռեժիմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսենցիալ գերճնշման ժամանակ օրական դեղաչափը մեծահասակների համար սովորաբար կազմում է 50-100 մգ միանվագ և կարող է մեծացվել մինչև 200 մգ, ընդ որում դեղաչափը պետք է բարձրացնել աստիճանաբար, 2 շաբաթը 1 անգամ։ Որպեսզի գհասնելբուժման նկատմամբ ադեկվատ պատասխանի, դեղամիջոցը անհրաժեշտ է ընդունել նվազագույնը 2 շաբաթ։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է դեղաչափի շտկում։

Իդիոպաթիկ հիպերալդոստերոնիզմի դեպքում դեղամիջոցը նշանակվում է 100–400 մգ/օր դեղաչափով։

Արտահայտված հիպերալդոստերոնիզմի և հիպոկալեմիայի դեպքում օրական դեղաչափը կազմում է 300 մգ (առավելագույնը 400 մգ)՝ 2-3, վիճակի լավացումից հետո դեղաչափն աստիճանաբար նվազեցնում են մինչև 25 մգ/օր։

Միզամուղներով հարուցված հիպոկալեմիայի և/կամ հիպոմագնեմիայի ժամանակ, Վերոշպիրոնը նշանակում են 25-100 մգ/օր դեղաչափով, միանվագ կամ մի քանի ընդունումից։ Առավելագույն դեղաչափը կազմում է 400 մգ, եթե կալիումի ներքին ընդունման դեղամիջոցները և վերջինիս լրացման այլ մեթոդները անէֆեկտիվ են։

Առաջնային հիպերալդոստերոնիզմի ախտորոշման և բուժման ժամանակ՝ որպես ախտորոշիչ միջոց կարճատև ախտորոշման թեստում Վերոշպիրոնը նշանակում են 4 օր 400 մգ/օր դեղաչափով, բաշխելով օրական դեղաչափը մի քանի ընդունման։ Դեղամիջոցի ընդունման ժամանակ արյան մեջ կալիումի կոնցենտրացիայի բարձրացման և դադարեցման դեպքում վերջինից կոնցենտրացիայի նվազեցումը կարող է ենթադրել առաջնային հիպերալդոստերոնիզմի մասին։ Երկարատը ախտորոշիչ թեստի ժամանակ դեղամիջոցը նշանակում են նույն դեղափաչով 3-4 շաբաթով։ Հիպոկալեմիայի և զարկերակային գերճնշման շտկումից հետո հետո կարելի է ենթադրել առաջնային հիպերալդոստերոնիզմ։

Այն բանից հետո, երբ հիպերալդոստերոնիզմի ախտորոշումը հաստատված է առավել հստակ ախտորոշիչ մեթոդներով, առաջնային հիպերալդոստերոնիզմի՝ որպես կարճատև նախավիրահատական բուժման կուրս, Վերոշպիրոնը հարկ է ընդունել օրական 100–400 մգ, բաժանելով այն 1-4 ընդունումների՝ վիրահատության պատրաստման ամբողջ ընթացքում։ Եթե վիրահատությունը ցուցված չէ, ապա Վերոշպիրոնը ընդունվում է՝ որպես երկարատը պահպանող բուժում, ընդ որում օգտագործվում է նվազագույն էֆեկտիվ դեղաչափը, որոն ընտրվում է անհատապես՝ յուրաքանչյուր հիվանդի համար։

Նեֆրոտիկ համախտանիշի ֆոնին առաջացած այտուցների բուժման ժամանակ օրական դեղաչափը մեծահասակների համար կազմում է 100–200 մգ։ Բացահայտված չէ սպիրոնոլակտոնի ազդեվությունը հիմնական ախտաբանական պրոցեսի վրա, այդ պատճառով տվյալ դեղամիջոցը խորհուրդ է տրվում կիրառել այն դեպքերում, երբ էֆեկտիվ չեն թերապիայի այլ տեսակներ։

Սրտային անբավարարության ֆոնին առաջացած այտուցային համախտանիշի ժամանակ դեղամիջոցը նշանակում են ամեն օր, 5 օրվա ընթացքում, 100–200 մգ/օր 2-3 ընդունմամբ, կանթային կամ թիազիդային միզամուղների հետ համակցված։ Կախված էֆեկտիվությունից, դեղաչափը նվազեցնում են մինչև 25 մգ։ Պահպանողական դեղաչափն ընտրվում է անհատապես։ Առավելագույն օրական դեղաչափը կազմում է 200 մգ։

Լյարդի ցիռոզի ֆոնին առաջացած այտուցների ժամանակ Վերոշպիրոնի օրական դեղաչափը մեծահասկաների համար կազմում է 100 մգ, եթե մեզի մեջ նատրիում և կալիում իոնների հարաբերակցությունը (Na+/K+) գերազանցում է 1.0։ Եթե 1.0–ից փոքր է, ապա ճրական դեղաչափը սովորաբար կազմում է 200–400 մգ։ Պահպանողական դեղաչափն ընտրվում է անհատապես։

Երեխաների մոտ այտուցների դեպքում սկզբնական դեղաչափը կազմում է 1-3.3 մգ/կգ մաչմնի քաշ կամ 30-90 մգ/մ²/օրв 1-4 ընդունմամբ։ 5 օր հետո անցկացնում են դեղաչափի շտկում և անհրաժեշտության դեպքում այն բարձրացնում են 3 անգամ՝ սկզբնականին համեմատ։

Կողմնակի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամոքս աղիքային ուղի․ սրտխառնող, փսխում, լուծ, ՍԱՈՒ արտահայտում և արյունահոսություն, գաստրիտ, որովայնաին ցավ, փորկապություն, լյարդի ֆունկցիայի խանգարում

Կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի կողմից․ ատաքսիա, արգելակված վիճակ, գլխապտույտ, գլխացավ, քնկոտություն, լեթարգիկ վիճակ, գիտակցության մթագնում, մկանային սպազմ, ձկնամկանների ցնցումներ

Արյունաստեղծ համակարգի կողմից․ ագրանուլոցիտոզ, թրոմբոցիտոպենիա, մեգալոբլաստոզ

Նյութափոխանակության կողմից․ հիպերուրիկեմիա, հւպերկրեատինինեմիա, միզանյութի կոնցենտրացիայի բարձրացում, հիպերկալեմիա, հիպոնատրեմիա, մետաբոլիկ հիպերքլորեմիկ ացիդոզ կամ ալկալոզ

Ներզատիչ համակարգի կողմից․ ձայնի խռպոտություն, տղամարդկանց մոտ՝ գինեկոմաստիա(կախված է դեղաչափից, բուժման տևողությունից և սովորաբար կրում է անցողիկ բնույթ), պոտենցիայի և լիբիդոյի իջեցում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարում, դիսմենոռեա, ամենոռեա, մետռոռագիա կլիմատերիկ շրջանում, հիրսուտիզմ, կաթնագեղձերի շրջանում ցավ, կաթնագեղձերի կարցինոմա (դեղամիջոցի հետ կապը հաստատված չէ)։

Ալերգիկ ռեակցիաներ․ եղնջացան, հազվադեպ՝ մակուլոպապուլյոզ և էրիթեմատոզ ցան, դեղորայքային տենդ և այլն։

Մաշկային ռեակցիաներ․ ալոպեցիա, հիպերտրիխոզ։

Միզարտազատական համակարգի կողմից․ սուր երիկամային անբավարարություն։

Հակացուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ադիսոնի հիվանդություն
  • հիպերկալեմիա
  • հիպոնատրեմիա
  • ծանր աստիճանի երիկամային անբավարարություն (ԿՖ 10 մլ/րոպե–ից քիչ)
  • անուրիա
  • հղիություն
  • կրծքով կերակրում
  • դեղամիջոցի կոմպոնենտներից որևիցե մեկի նկատմամբ բարձրացած զգայունություն

Դեամիջոցը պետք է զգուշորեն նշանակել հիպերկալցեմիայի, մետաբոլիկ ացիդոզի, AV պաշարման (հիպերկալեմիան նպաստում է նրա ուժեղացման), շաքարային դիաբետի(հաստատված կամ ենթադրյալ երիկամային անբավարարության ժամանակ), դիաբետիկ նեֆրոպաթիա, վիրահատական միջամտության, գինեկոմաստիա առաջացնող դեղամիջոցների ընդունման, տեղային կամ ընդհանուր անզգայացման, դաշտանային ցիկլի խանգարման, կաթնագեղձերի մեծացման, լյարդային անբավարարության, լյարդի ցիռոզի դեպքում, ինչպես տարես հասակի անձանց։

Հղիություն և կրծքով կերակրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղիություն և կրծքով կերակրման շրջանում սպիրոնոլակտոնի ընդունումը հակացուցված է։

Հատուկ ցուցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոնոլակտոնի ընդունման ժամանակ հնարավոր է արյան շիճուկում միզանյութի, ազոտի անցողիկ բարձրացում, հատկապես երիկաների իջած ֆունկցիայի և հիպերկալեմիայի դեպքում։ Հնարավոր է նաև մետաբոլիկ հիպերքլորեմիկ ազիդոզի զարգացում։ Երիկմաների խանգարված ֆունկցիա ունեցող անձանց, տարեց հիվանդներին Վերոշպիրոնի նշանակման ժամանակ անհրաժեշտ է արյան շիճուկում էլեկտրոլիտների և երիկմաների ֆունկցիայի մշտական հսկողություն։Սպիրոնոլակտոնի ընդունումը դժվարեցնում է արյան մեջ դիգոքսինի, կորտիզոլի և ադրենալինի կոնցենտրացիայի որոշումը։

Չնայած ածխաջրային փոխանակության վրա անմիջական ազդեցության բացակայությանը, շաքարային դիաբետի առկայությունը, հատկապես դիաբետիկ նեֆրոպաթիան, պահանջում է սպիրոնոլակտոնի նշանակման հատուկ զգուշություն՝ կապված հիպերկալեմիայի զարգացման հետ։

Սպիրոնոլակտոնի ընդունման ֆոնին ՈՍՀԲԴ–ով բուժման ժամանակ պետք է հսկվի երիկաների ֆունկցիան և արյան մեջ էլեկտրոլիտների մակարդակը։

Սպիրոնոլակտոնով բուժման ժամանակ ալկոհոլի ընդունումը հակացուցված է, հարկ է խուսափել կալիումով հարուստ սննդի ընդունումից։

Ավտոտրանսպորտ վարելու և մեխանիզմերի կառավարման վրա ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման սկզբնական շրջանում արգելվում է վարել ավտոմեքենա և զբաղվել այնպիսի գործունեությամբ, որը պահանջում է բարձրացած ուշադրություն և արագ պսիխոմոտոր պատասխան։ Արգելման երկարատևությունն ընտրվում է անհատական կարգով։

Գերդոզավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշաններ․ սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, լուծ, մաշկային ցան, հիպերկալեմիա (պարէսթեզիա, մկանային թուլություն, առիթմիաներ), հիպոնատրեմիա (բերանում չորություն, ծարավ, քնկոտություն), հիպերկալցեմիա, ջրազրկում, միզանյութի կոնցենտրացիայի բարձրացում։

Բուժում․ ստամոքսի լվացում, ջրազրկամն և զարկերակային թերճնշման սիմպտոմատիկ բուժում։ Հիպերկալեմիայի դեպքումանհրաժեշտ է կարգավորել ջրաաղային փոխանակությունը կալիում դուրս բերող միզամուղների կիրառմամբ, դեքստրոզայի պարէնտերալ արագ ներմուծմամբ (5-20% լուծույթ) համատեղելով ինսուլինի 0.25-0.5 Մ– հետ՝ 1 գ դեքստրոզային համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է դեքստրոզայի կրկնակի ներմուծում։ Ծանր դեպքերում անցկացվում է հեմոդիալիզ։

Դեղորայքային փոխազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիրոնոլակտոնը միաժամանակյա ընդունման դեպքում իջեցնում է հակամակարդիչների (հեպարին, կումարինի ածանցյալներ, ինդանդիոն) և միտոտանի ազդեցությունը, ուժեղացնում է միզամուղների և հակագերճնշումային դեղամիջոցների ազդեցությունը, ուժեղացնում է տրիպտորելինի, բուսերելինի, գոնադորելինի ազդեցությունը։

Սպիրոնոլակտոնի հետ միաժամանակ կալիումի դեղամիջոցների, կալիումային հավելումների, կալիում պահպանող միզամուղների, ԱՓՖ–ի ինհիբիտորների, անգիոտենզին II ընկալիչների պաշարիչների ընդունումը մեծացնում է հիպերկալեմիայի զարգացման ռիսկը։

Սպիրոնոլակտոնի ընդունման ֆոնին իջնում է սրտային գլիկոզիդների տոքսիկությունը (կալիումի մակարդակի շտկման հետ կապված)։

Սպիրոնոլակտոնն իջեցնում է նորէպինեֆրինի նկատմամբ անոթների զգայունությունը (անզգայացման ժամանակ պահանջվում է զգուշություն)։

Կանթային և թիազիդային միզամուղներն ուժեղացնում և արագացնում են սպիրոնոլակտոնի միզամուղ և նատրիումը դուրս բերող ազդեցությունը։

ԳԿ–ը նույնպես ուժեղացնում են սպիրոնոլակտոնի միզամուղ և նատրիումը դուրս բերող ազդեցությունը հիպոալբումինեմիայի և/կամ հիպոնատրիեմիայի դեպքում։

Սալիցիլատները, ինդոմետացինը իջեցնում են սպիրոնոլակտոնի միզամուղ ազդեցությունը։

Ամոնիումի քլորիդի, խոլեստիրամինի՝ սպիրոնոլակտոնի հետ միաժամանակյա ընդունումը նպաստում է հիպերկալեմիկ մետաբոլիկ ացիդոզի արգացման, իսկ ֆլուդրոկորտիզոնը հանգեցնում է կալիումի խողովակային արտազատման պարադոքսալ ուժեղացման։

Վերոշպիրոնի՝ լիթիումի դեղամիջոցների հետ միաժամանակայ ընդունումը հանգեցնում է լիթիումի տոքսիկ ազդեցության ուժեղացման՝ կապված վերջինիս քլիրեսնի իջեցման հետ։

Վերոշպիրոնի՝ ֆենազոնի (անտիպիրին) հետ միաժամանակյա ընդունումը ուժեղացնում է վերջինիս նյութափոխանակությունը, մեծացնում է դիգոքսինի կիսադուրսբերման ժամանակը (հնարավոր է դիգոքսինային ինտոքսիկացիայի զարգացում), արագացնում է կարբենոկսոլոնի նյութափոխանակությունը և դուրս բերումը։ Կարբենոկսոլոնը նպաստում է սպիրոնոլակտոնով նատրիումի պահմանը։

Դեղամիջոցի հավելյալ հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավելյալ հետազոտությունների արդյունքում, Յուտաի համալսարանի վիրուսաբանների կողմից անցկացված, հայտնաբերվել է դեղամիջոցի ակտիվություն բջիջների կուլտուրայում՝ ուղղված մարդու 4-րդ տեսակի հերպես վիրուսի դեմ[33][34]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Spironolactone» (անգլերեն). The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 24-ին.
  2. Friedman, Adam J. Spironolactone for Adult Female Acne(անգլ.) // Cutis. — 2015. — Т. 96. — № 4. — С. 216–217. — ISSN 2326-6929. — PMID 27141564.
  3. Maizes, Victoria Integrative Women's Health. — 2015. — С. 746. — ISBN 9780190214807
  4. «Spironolactone Pregnancy and Breastfeeding Warnings». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  5. Prakash C Deedwania Drug & Device Selection in Heart Failure. — JP Medical Ltd, 2014. — С. 47–. — ISBN 978-93-5090-723-8
  6. Eckhard Ottow; Hilmar Weinmann Nuclear Receptors As Drug Targets. — John Wiley & Sons, 2008. — С. 410. — ISBN 978-3-527-62330-3
  7. Camille Georges Wermuth The Practice of Medicinal Chemistry. — Academic Press, 2008. — С. 34. — ISBN 978-0-12-374194-3
  8. Marshall Sittig Pharmaceutical Manufacturing Encyclopedia. — William Andrew, 1988. — С. 1385. — ISBN 978-0-8155-1144-1
  9. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. 2015-04. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Claudio Ronco; Rinaldo Bellomo; John A. Kellum; Zaccaria Ricci Critical Care Nephrology E-Book. — Elsevier Health Sciences, 2017. — С. 371–. — ISBN 978-0-323-51199-5
  11. Delyani JA Mineralocorticoid receptor antagonists: the evolution of utility and pharmacology(անգլ.) // Kidney Int.. — 2000. — Т. 57. — № 4. — С. 1408–11. — doi:10.1046/j.1523-1755.2000.00983.x — PMID 10760075.
  12. Hughes BR, Cunliffe WJ Tolerance of spironolactone(անգլ.) // The British Journal of Dermatology. — 1988. — Т. 118. — № 5. — С. 687–91. — doi:10.1111/j.1365-2133.1988.tb02571.x — PMID 2969259.
  13. Victor R. Preedy Handbook of Hair in Health and Disease. — Springer Science & Business Media, 2012. — С. 132–. — ISBN 978-90-8686-728-8
  14. Loy R, Seibel MM Evaluation and therapy of polycystic ovarian syndrome(անգլ.) // Endocrinology and Metabolism Clinics of North America. — 1988. — Т. 17. — № 4. — С. 785–813. — PMID 3143568.
  15. Givens JR Treatment of hirsutism with spironolactone(անգլ.) // Fertil. Steril.. — 1985. — Т. 43. — № 6. — С. 841–3. — PMID 3996628.
  16. 16,0 16,1 Yancy CW, Jessup M, Bozkurt B, Butler J, Casey DE, Drazner MH, Fonarow GC, Geraci SA, Horwich T, Januzzi JL, Johnson MR, Kasper EK, Levy WC, Masoudi FA, McBride PE, McMurray JJ, Mitchell JE, Peterson PN, Riegel B, Sam F, Stevenson LW, Tang WH, Tsai EJ, Wilkoff BL 2013 ACCF/AHA Guideline for the Management of Heart Failure: A Report of the American College of Cardiology Foundation/American Heart Association Task Force on Practice Guidelines(անգլ.) // Journal of the American College of Cardiology. — 2013-10-15. — В. 16. — Т. 62. — С. e147–e239. — ISSN 0735-1097. — doi:10.1016/j.jacc.2013.05.019
  17. Bertram Pitt, Faiez Zannad, Willem J. Remme, Robert Cody, Alain Castaigne The Effect of Spironolactone on Morbidity and Mortality in Patients with Severe Heart Failure // New England Journal of Medicine. — 1999. — В. 10. — Т. 341. — С. 709–717. — ISSN 0028-4793. — doi:10.1056/NEJM199909023411001
  18. Pitt B, Pfeffer MA, Assmann SF, Boineau R, Anand IS, Claggett B, Clausell N, Desai AS, Diaz R, Fleg JL, Gordeev I, Harty B, Heitner JF, Kenwood CT, Lewis EF, O'Meara E, Probstfield JL, Shaburishvili T, Shah SJ, Solomon SD, Sweitzer NK, Yang S, McKinlay SM Spironolactone for heart failure with preserved ejection fraction.(անգլ.) // The New England Journal of Medicine. — 2014. — Т. 370. — № 15. — С. 1383–92. — doi:10.1056/nejmoa1313731 — PMID 24716680.
  19. The World Professional Association for Transgender Health (WPATH) (2011). «Standards of Care for the Health of Transsexual, Transgender, and Gender Nonconforming People» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 27-ին.
  20. Hembree WC, Cohen-Kettenis P, Delemarre-van de Waal HA, etal Endocrine treatment of transsexual persons: an Endocrine Society clinical practice guideline(անգլ.) // The Journal of Clinical Endocrinology and Metabolism. — 2009. — Т. 94. — № 9. — С. 3132–54. — doi:10.1210/jc.2009-0345 — PMID 19509099. Архивировано из первоисточника 29 Օգոստոսի 2021.
  21. 21,0 21,1 Prior JC, Vigna YM, Watson D Spironolactone with physiological female steroids for presurgical therapy of male-to-female transsexualism(անգլ.) // Archives of Sexual Behavior. — 1989. — Т. 18. — № 1. — С. 49–57. — doi:10.1007/bf01579291 — PMID 2540730.
  22. 22,0 22,1 Joseph L. Izzo; Domenic A. Sica; Henry Richard Black Hypertension Primer. — Lippincott Williams & Wilkins, 2008. — С. 444–. — ISBN 978-0-7817-8205-0
  23. David A. Warrell; Edward J. Benz; Timothy M. Cox; John D. Firth Oxford Textbook of Medicine. — Oxford University Press, 2003. — С. 1–. — ISBN 978-0-19-262922-7
  24. Jeffrey D. Hosenpud; Barry H. Greenberg Congestive Heart Failure. — Lippincott Williams & Wilkins, 2007. — С. 483–. — ISBN 978-0-7817-6285-4
  25. Punit S. Ramrakha; Punit Ramrakha; Jonathan Hill Oxford Handbook of Cardiology. — OUP Oxford, 2012. — С. 107–. — ISBN 978-0-19-964321-9
  26. Pere Ginés; Vicente Arroyo; Juan Rodés; Robert W. Schrier Ascites and Renal Dysfunction in Liver Disease: Pathogenesis, Diagnosis, and Treatment. — John Wiley & Sons, 2008. — С. 229, 231. — ISBN 978-1-4051-4370-7
  27. C. J. Hawkey; Jaime Bosch; Joel E. Richter; Guadalupe Garcia-Tsao, Francis K. L. Chan Textbook of Clinical Gastroenterology and Hepatology. — John Wiley & Sons, 2012. — С. 739–. — ISBN 978-1-118-32142-3
  28. Eugene R. Schiff; Michael F. Sorrell; Willis C. Maddrey Schiff's Diseases of the Liver. — Lippincott Williams & Wilkins, 2007. — С. 547–. — ISBN 978-0-7817-6040-9
  29. Henry Richard Black; William J. Elliott (M.D.) Hypertension: A Companion to Braunwald's Heart Disease. — Elsevier Health Sciences, 2007. — С. 114–. — ISBN 978-1-4160-3053-9
  30. Hembree WC, Cohen-Kettenis PT, Gooren L, Hannema SE, Meyer WJ, Murad MH, Rosenthal SM, Safer JD, Tangpricha V, T'Sjoen GG Endocrine Treatment of Gender-Dysphoric/Gender-Incongruent Persons: An Endocrine Society Clinical Practice Guideline(անգլ.) // J. Clin. Endocrinol. Metab.. — 2017. — Т. 102. — № 11. — С. 3869–3903. — doi:10.1210/jc.2017-01658 — PMID 28945902.
  31. Wesp LM, Deutsch MB Hormonal and Surgical Treatment Options for Transgender Women and Transfeminine Spectrum Persons(անգլ.) // Psychiatr. Clin. North Am.. — 2017. — Т. 40. — № 1. — С. 99–111. — doi:10.1016/j.psc.2016.10.006 — PMID 28159148.
  32. Rebecca Webb; Joshua D. Safer Chapter 28 – Transgender Hormonal Treatment. — Yen & Jaffe's Reproductive Endocrinology: Physiology, Pathophysiology, and Clinical Management (Eighth Edition). — Elsevier Health Sciences, 2019. — С. 709–716.e1. — ISBN 978-0-323-58232-2 — doi:10.1016/B978-0-323-47912-7.00028-7
  33. Ученые случайно нашли сверхэффективное лекарство от герпеса
  34. «Spironolactone blocks Epstein-Barr virus production by inhibiting EBV SM protein function». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.