Սոֆյա Սամոդուրովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆյա Սամոդուրովա
ռուս.՝ Софья Вячеславовна Самодурова
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 30, 2002(2002-07-30) (21 տարեկան)
ԾննդավայրԿրասնոյարսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունգեղասահորդուհի
 Sofia Samodurova Վիքիպահեստում

Սոֆյա Վյաչեսլովա Սամոդուրովա (հուլիսի 30, 2002(2002-07-30), Կրասնոյարսկ, Ռուսաստան), ռուս գեղասահորդուհի՝ որպես մենակատար հանդես եկող[1]։ Եվրոպայի չեմպիոնուհի (2019 թվականSkate America 2018 մրցաշարի Գրան պրի փուլի բրոնզե մրցանակակիր[2]։

2019 թվականի հունվարի 27-ի դրությամբ՝ 16-րդ տեղն է զբաղեցնում Չմշկորդների միջազգային միությունում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆյա Սամոդուրովան ծնվել է 2002 թվականի հուլիսի 30-ին Կրասնոյարսկում, սակայն մանկուց ապրում և մարզվում է Սանկտ Պետերբուրգում։ Այժմ պարապում է գեղասահքի մարզիչ Ալեքսեյ Միշինի՝ «Աստղային սառույց»[1] խմբում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմիցս հանդես է եկել Ռուսաստանի պատանի գեղասահորդների առաջնություններում, ինչպես նաև Ռուսաստանի աղջիկների և տղաների միջև (տարբեր տարիքային խմբերում) կայացած առաջնություններում, ամենաբարձր արդյունքը գրանցել է 2016 թվականին՝ Ռուսաստանի պատանի տղաների և աղջիկների առաջնությունում զբաղեցնելով երրորդ պատվավոր հորիզոնականը։ Ռուսաստանի մեծահասակների առաջնությունում 2017 և 2018 թվականներին զբաղեցրել է համապատասխանաբար 9-րդ և 10-րդ տեղերը[1]։

Երկու անգամ հանդես է եկել պատանիների աշխարհի առաջնություններում. 2017 թվականին զբաղեցրել է 9-րդ տեղը, 2018 թվականին՝ 11-րդ տեղը[4]։ 2016/2017 սեզոնում առաջնելույթներ է ունեցել Գրան պրի պատանեկան մրցաշրջանում՝ ելույթ ունենալով ճապոնական փուլում, որտեղ զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2017/2018 սեզոնում ելույթ է ունեցել արդեն 2 փուլերում՝ Խորվաթիայի և Իտալիայի, երկուսում էլ հաղթել է՝ ապահովելով իր տեղը եզրափակիչ փուլի համար։ Գրան պրիի եզրափակիչ փուլում զբացեղրեց 6-րդ տեղը[1]։

2018-2019 սեզոն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018/2019 սեզոնում սկսեց հանդես գալ մեծահասակների միջազգային արենայում. ISU Challenger Series-ում առաջնելույթը «Լոմբարդիա Տրոֆի»-ն էր, ինչի արդյունքում նվաճեց արծաթե մեդալը՝ զիջելով միայն Ելիզավետա Տուկտամիշևային, ով նույնպես պարապում է Ալեքսեյ Միշինի խմբում։

Առաջնելույթ է ունեցել Մեծահասկաների Գրան պրիում՝ հանդես գալով Skate America 2018 մրցաշրջանում, որտեղ նվաճել է բրոնզե մեդալ[1]։

Մոսկվայում կայացած Rostelecom Cup 2018 մրցաշրջանում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ ըստ կարճ և տպավորիչ ծրագրերի համարների արդյունքների։

2019 թվականին Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության ժամանակ Սոֆյան գերազանց ելույթի շնորհիվ իր կարիերայում առաջին անգամ նվաճեց մայրցամաքային առաջնության ոսկե մեդալ։

Մարզական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[4]
Մրցաշար 2014/2015 2015/2016 2016/2017 2017/2018 2018/2019
Եվրոպայի առաջնություն 1
Գրան պրի եզրափակիչ 5
Rostelecom Cup-ի Գրան պրիի փուլեր 2
Skate America-ի Գրան պրիի փուլեր 3
Լոմբարդիայի գավաթ 2
Պատանիների շրջանում միջազգային մրցաշար[4]
Պատանեկան մրցաշարի Գրան պրի 6
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Խորվաթիա 1
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Իտալիա 1
Պատանեկան մրցաշարի Գրան պրիի փուլեր։ Ճապոնիա 4
Triglav Trophy 2
Միջազգային՝ առաջխաղացում ունեցած նորեկների մեջ
NRW Trophy 2
Ազգային[1]։
Ռուսաստանի առաջնություն 9 11 6
Ռուսաստանի առաջնություն՝ պատանիների շրջանում 16 6 12

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Самодурова Софья Вячеславовна
  2. . Чемпионка Европы (2019)«Самодурова заняла третье место на этапе Гран-при Skate America». Sports.ru. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
    «Самодурова: была двумя руками "за" переход во взрослое катание». Р-Спорт. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
    «Фигуристы из России попали на пьедестал во всех дисциплинах на «Скейт Америка»». Eurosport. 2018 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. «ISU World Standings for Figure Skating and Ice Dance» (անգլերեն). Международный союз конькобежцев. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 4,2 Sofia SAMODUROVA RUS

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]