Սուրիկ Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սուրիկ Խաչատրյան
 
Կուսակցություն՝ Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր օգոստոսի 1, 1956(1956-08-01) (67 տարեկան)
Ծննդավայր Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան
 
Պարգևներ
Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշան «Մարշալ Բաղրամյան» մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Սուրիկ Սերգեյի Խաչատրյան, (նաև հայտնի որպես՝ Լիսկա[1][2], օգոստոսի 1, 1956(1956-08-01), Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, 2004-2013 թթ. և 2014 թ. սեպտեմբերի 25-ից մինչ 2016թ.-ի սեպտեմբեր Սյունիքի մարզի մարզպետ[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Խաչատրյանը նախնական կրթությունը ստացել է Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում[3]։ Այնուհետև 8-րդ դասարանի կրթության վկայականի հիման վրա[4] նա ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը[3]։ 1991–1995 թթ.–ին սովորել և ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2000-2003 թթ.–ին՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ[3]։ Պաշտոնական կենսագրությունում նշած է, որ ունի «պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի» կոչում, սակայն ըստ «Առավոտ» օրաթերթի, այս փաստը չի հաստատվել ՀՀ ԿԳՆ «Բարձրագույն որակավորման հանձնաժողովի» կողմից։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատարած հանցագործություններ և մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինվորական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992-1994 թթ. – Գորիսի կամավորական թիվ 3 գումարտակի հրամանատար։

Գորիսի քաղաքապետարանի գրավումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994-1996 թթ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ։
  • 1996 թ. – Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահ։
  • 1996-1999 թթ. - Գորիսի քաղաքապետ։
  • 1995 թ. հուլիսի 5-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 2-րդ գումարման պատգամավոր թիվ 146 ընտրատարածքից։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
  • 1999-2003 թթ. - ՀՀ ԱԺ պատգամավոր (թիվ 70 ընտրատարածք)։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։
  • 2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 52 ընտրատարածքից։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
  • 2004 թ. մարտի 24-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[5]։
  • 2013 թ. հունիսի 6-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[6]։
  • 2014 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ[7]։
  • 2016 թ. հոկտեմբերի 6-ին իր հրաժարականի դիմումի համաձայն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից[8]։
  • ՀՀԿ Գորիսի տարածքային կազմակերպության ղեկավարն է։
  • ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ[փա՞ստ]։
  • 2018 թ․-ից հեռացել է քաղաքականությունից։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Խաչատրյանի ծնողները Գորիսի «Ավանգարդ» կոլտնտեսությունում են աշխատել, հետագայում այն դարձավ սովխոզ։ Հայրը անասնապահ էր, մայրը Սովետական միության բարձրագույն խորհրդի պատգամավոր։

Որդիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրիկ Խաչատրյանը ունի երկու որդի և երկու դուստր Տրդատ, Տիգրան Սիրան, Սվետա Խաչատրյանները[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նոր պաշտոն Լիսկայի համար կարծես թե գտնվել է. «Հայկական ժամանակ»
  2. «Սուրեն Խաչատրյան (Լիսկա)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Հայաստանի Սյունիքի մարզի մարզպետարանի պաշտոնական կայք․ Սյունիքի մարզպետ Ս․ Խաչատրյանի կենսագրական։». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. «Դպրոցի բուֆետը թալանած Սուրիկ Խաչատրյանի ծնողները խնդրում էին հորս միջամտի, որ պատիժը մեղմ լինի»
  5. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
  6. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  8. Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  9. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  10. Եթե պետք լինի, որդիս էլ, ես էլ, ամուսինս էլ կգնանք պատերազմ. իմ որդին երկու անգամ առավել նամուս, թասիբ ունի, քան մնացած քաղաքացիները. Լորետա Բարսեղյանի արձագանքը՝ որդու եւ ամուսնու հասցեին հնչող մեղադրանքներին
Նախորդող
Էդիկ Բարսեղյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյան

2004 - 2013
Հաջորդող
Վահե Մաքսիմի Հակոբյան
Նախորդող
Վահե Մաքսիմի Հակոբյան
ՀՀ Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյան

սեպտեմբերի 25, 2014 - հոկտեմբերի 6, 2016
Հաջորդող
Վահե Ալբերտի Հակոբյան