Սուրեն Նալբանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրեն Նալբանդյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 3, 1956(1956-06-03)[1] (67 տարեկան)
Ծննդավայր՝Գեղարդ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Սուրեն Ռուբենի Նալբանդյան (հունիսի 3, 1956(1956-06-03)[1], Գեղարդ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդահայ հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, ԽՍՀՄ-ի հնգակի չեմպիոն (1975,1976,1977, 1979, 1980), Եվրոպայի չեմպիոն (1977), օլիմպիական չեմպիոն (1976), ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, «Պատվո նշանի» շքանշանակիր (1976)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Նալբանդյանը ծնվել է Գեղարդում։ Ընտանիքը 1964 թվականին տեղափոխվում է Աստրախան, որտեղ էլ 1969 թվականին նա սկսել է զբաղվել ըմբշամարտով։ 1972 թվականին եղել է ԽՍՀՄ պատանիների չեմպիոն, իսկ 1974 թվականին՝ երիտասարդների։ 1975 թվականին Սուրեն Նալբանդյանը դարձել է ամառային Սպարտակիադայի և աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող։ 1976 թվականին հաղթող է ճանաչվում ԽՍՀՄ առաջնությունում և ընդգրկվում ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում, մասնակցում Լենինգրադի Եվրոպայի առաջնությանը և Մոնրեալի Օլիմպիական խաղերին։ Լենինգրադի Եվրոպայի առաջնությանը Սուրեն Նալբանդյանը նվաճում է բորնզե մեդալ, իսկ Մոնրեալի օլիմպիական խաղերին նվաճում է ոսկե մեդալ և դառնում ամենաերիտասարդ օլիպիական ըմբշամարտի չեմպիոնը[3]։ Հաջորդ տարին նա նորից է դառնում ԽՍՀՄ-ի և Եվրոպայի չեմպիոն։ 1980 թվականին մասնակցում է Մոսկվայի Օլիմպիական խաղերին, սակայն չի կարողանում մեդալ նվաճել։ Դրանից հետո թողնում է իր մարզական կարիերան և սկսում զբաղվել մարզչական աշխատանքներով[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրեն Նալբանդյանի նկարները[խմբագրել | խմբագրել կոդը]