Սուլթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուլթան Մեհմեդ II-ը համարվում է Օսմանյան կայսրության ամենանշանավոր սուլթաններից մեկը:

Սուլթան (արաբ․՝ سلطان‎‎) ազնվական տիտղոս մի քանի պատմական նշանակությամբ։ Սկզբնապես այն արաբերեն գոյական էր, որը նշանակում է "ուժ", "իշխանություն", "տիրակալ": Հետագայում այն օգտագործվեց որպես տիտղոս իշխանության գլուխ կանգնած անձանց կողմից, որպես խալիֆին հավասար իշխանություն ունեցող կամ խալիֆայութան ենթակայության տակ գտնվող հզոր նահանգապետ։

Սուլթանի ենթակայության տակ գտնվող տարածքները կոչվում էին սուլթանություն (سلطنة):

Կին սուլթաններին արևմուտքում կոչում էին Սուլթանա. այս տիտղոսը նաև որոշ մուսուլմանական երկներում տրվում էին կին կառավարիչներին կամ սուլթանի մորը։ Թուրքերենով և օսմանյան թուրքերeնով սուլթան տիտղոսը տրվում էր կայսերական տիկնոջը, քանի որ թուրքական քերականության մեջ իգական սեռը նման է արական սեռին։ Օսմանյան կայսրությունում սուլթան կոչում էին նաև սուլթանի կնոջը։

Ժամանակակից ժառանգական այն տիրակալները, որոնք ցանկանում են ընդգծել իրենց աշխարհիկ իշխանությունը՝ օրենքի ուժով, սուլթան տիտղոսը փոխարինում են արքա տիտղոսով (իմա՝ արաբերեն «մալիք») և մարանաո լեզվով՝ «Դատու»։


Մերձավոր Արևելքի տիտղոսներ

Միապետներ
Խալիֆ  • Շահինշահ  • Փադիշահ  • Սուլթան  • Շահ  • Մելիք  • Էմիր

Ցեղապետներ
Սարդար  • Աթաբեկ

Աղաներ
Վեզիր  • Բեյլերբեյ  • Փաշա  • Բեյ  • Բեկ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլթան» հոդվածին։