Սուգամո (բանտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուգամո
Տեսակբանտ և detention house in Japan?
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՏեղագրությունԹոսիմա
Բացված1920
Փակված1971
Սուգամո (բանտ)ը գտնվում է Ճապոնիաում
Սուգամո (բանտ)

Սուգամո, բանտ Տոկիոյում, որը գտնվում էր Իկեբուկուրո թաղամասում (ներկայում Թոսիմա հատուկ շրջանի մի մասն է)։ Հիմնադրվել է 1920-ական թվականներին, փակվել է շենքի տարիքի պատճառով 1971 թվականին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուգամո բանտը կառուցվել է 1920-ական թվականներին քաղաքական բանտարկյալների համար։ Շենքի համար մոդել են ծառայել այն ժամանակվա եվրոպական բանտերը։ Ընդհանուր մակերեսը 2,4 հա է։

1930-ական և 1940-ական թվականներին այնտեղ տեղավորվել են կոմունիստները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո՝ կոմունիստական երկրների հետախույզները, այդ թվում՝ Ռիխարդ Զորգեն, որը բանտում կախաղան է բարձրացվել 1944 թվականի նոյեմբերի 7-ին։

1945 թվականի մարտի 10-ին Տոկիոյի ռմբակոծությունների ժամանակ բանտը չի վնասվել։

Ճապոնիայի օկուպացիայի ժամանակ դաշնակիցների զորքերի կողմից բանտն օգտագործվել է ռազմական հանցագործությունների մեջ կասկածվողներին պահելու համար։ Այնտեղ նրանք սպասել են Հեռավոր Արևելքի միջազգային ռազմական տրիբունալին։ Դատավարության ավարտից հետո Սուգամոն օգտագործվել է դատապարտյալներից մի քանիսի (մասնավորապես փոխծովակալ Թյուիթի Հարայի) բանտարկության համար և եղել է 1948 թվականի դեկտեմբերի 23-ին կախվելու միջոցով յոթ մահապատիժների կատարման վայր։

1952 թվականի մայիսին ԱՄՆ-ի ռազմական ուժերը բանտը հանձնել են Ճապոնիայի կառավարության կառավարմանը, 1957 թվականի հուլիսի 4-ին մնացած ռազմական հանցագործների մեծ մասին ներում է շնորհվել կամ վաղաժամկետ ազատ են արձակվել[1]։

1971 թվականին համալիրը փակվեց շենքի տարիքի պատճառով։

1978 թվականին բանտի տեղում կանգնեցվել է Sunshine 60 երկնաքերը։

Պահպանման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտարկյալները ճապոնական սնունդ են կերել, որը պատրաստել են ճապոնացի աշխատակիցները, իրենք իրենց են սպասարկել։ Այդ կերակրատեսակներում օգտագործվող բանջարեղենից մի քանիսը աճեցվել են կոմպլեքսի տարածքում։

Բանտարկյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիդեկի Տոձիո՝ Ճապոնիայի վարչապետ 1941-1944 թվականներին
  • Կունիակի Կոիսո՝ Ճապոնիայի վարչապետ 1944-1945 թվականներին
  • Իվա Տոգուրի՝ Տոկիոյի ռադիոյի հաղորդավարուհի, ճապոնական ռազմական քարոզչության աշխատակից
  • Յոսիո Կոդամա՝ Ճապոնիայում կազմակերպված հանցավորության ծաղկման ժամանակների հայտնի քրեական գործիչ
  • Քենձի Դոիխարա՝ գաղտնի գործակալ
  • Հոցումի Օձակի՝ գաղտնի գործակալ
  • Ռիխարդ Զորգե՝ գաղտնի գործակալ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ginn, John L. Sugamo Prison, Tokyo: An Account of the Trial and Sentencing of Japanese War Criminals in 1948, by a U.S. Participant. — McFarland & Company, 1992. — ISBN 0899507395
  • 織田文二撮影/茶園義男監修・解説 『巣鴨プリズン未公開フィルム』. — 小学館文庫, 2000. — ISBN 9784094046816 (Бундзи Ода (фотографии), Ёсио Тяэн (текст) «Сугамо пуридзун мико: кай фируму» (Неизданные фотографии тюрьмы Сугамо). Изд-во Сё: гакукан бунко, 2000)
  • 吉村昭 プリズンの満月. — Shinchosha, 1995. — ISBN 9784103242246 (Акира Ёсимура «Пуридзун но мангэцу» (Полнолуние в тюрьме). Изд-во Синтёся, 1995)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Piccigallo, Philip; The Japanese on Trial; Austin 1979; ISBN 0-292-78033-8 (jeweils in den Kapiteln zu den einzelnen Nationen).