Սորյո (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սորյո
Sorø
Զինանշան

ԵրկիրԴանիա Դանիա
ԲԾՄ43 մետր
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ4180
Սորյո (քաղաք) (Դանիա)##
Սորյո (քաղաք) (Դանիա)

Սորյո (դան․՝ Sorø)՝ քաղաք Դանիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորյո քաղաքը գտնվում է դանիական Զելանդիա կղզու կենտրոնում, գլխավոր երկաթուղային գծի վրա, որը միացնում է Կոպենհագենը և Փրեդերիսիյան։ Հանդիսանում է 2007 թվականին խոշորացված Սորյո կոմունայի կենտրոնը և ամբողջ Զելանդիա շրջանի վարչական կառավարման վայրը։ Աշխարհագրական առումով Սորյոն գտնվում է կղզու վրա, շրջապատված երեք լճերով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորյո քաղաքը հիմնադրվել է ավելի քան 850 տարի առաջ։ Ի սկզբանե այս բնակավայրը գտնվում էր փոքր-ինչ հյուսիս, Պեդերսբորգ դղյակի մոտ։ Քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա գտնվում էր դանիական արիստոկրատական տոհմի տոհմական տիրույթը, որտեղ դաստիարակվում էր ապագա թագավոր Բալդեմար 1-ինը (1157-1182-ական թվականներ)։ 1151 թվականին Գվիդե տոհմից Ասեր Ռիգը Սորյոյում կառուցում է բենեդիկտյան վանք։ 1586 թվականին Սորյոյում Ռեֆորմացիայի շրջանակներում բացվում է Ակադեմիա, որը իր մեջ ընդգրկում է լատինական դպրոց և ասպետական ակադեմիա, որը նշանակված է արիստոկրատական ընտանիքների ներկայացուցիչների կրթման համար։

Անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սորյոյում են թաղված դանիացի արքաներ՝ Քրիստոֆեր 2-րդը (1320-1326), Վալդեմար 4-րդ Ատտերդագը (1340-1375) և Օլաֆ 3-րդը (1376—1387)

  • Մահացել է Բորտոլին Կասպերը (ավագ) (1585-1629-ական թվականներ)՝ դանիացի գիտնական, բժշկության պրոֆեսոր
  • Ծնվել է Յուլիս Պետերսենը (1839—1910)՝ դանիացի մաթեմատիկոս

Բնակչույթյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2020 թվականի տվյալների Սորյոյի բնակչությունը կազմում է 8,005 մարդ[1]։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իսլանդիա Ֆլյոտսդալսգերադ
  • Նորվեգիա Էյդսվոլ
  • Լեհաստան Պրուշ Գդանսկի
  • Շվեդիա Սկարա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սորյո (քաղաք)» հոդվածին։