Սովորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սովորություն, վարքի կայուն միջոց, որի իրականացումը որոշակի իրավիճակում անհատի համար դառնում է պահանջմունք[1], որն էլ «արթնացնում է որոշակի գործողության, արարքի իրականացում»[2]։ Սովորության ձևավորման ընթացքում բազմաթիվ անգամ իրականացվում է այս կամ այն գործողությունը, չափազանց մեծ նշանակություն ունեն այդ գործողության իրականացման ընթացքում առաջացած հաճելի էմոցիոնալ զգացողությունները, քանի որ այն «յուրացված է..., որը դարձել է ինքնաբերական և իրականացվում է առանց որևիցե ջանք գործադրելու»[3]։

Ծխախոտ ծխել, ամենալայն տարածում ունեցող վնասակար սովորությունը։

Սովորության ձևավորման մեխանիզմ. տեսակետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեբանական կողմ.

Սովորությունը ձևավորվում է միևնույն գործողությունը բազմիցս կատարելու այն փուլում, երբ դրա իրականացման ժամանակ արդեն չի առաջանում կամքի կամ ճանաչողական բնույթի որևիցե դժվարություն։ Այստեղ խոսվում է կախվածության մասին, դեռևս շարունակվող գրգռիչների հանդեպ արձագանքելու սրության նվազեցումը կամ դադարեցումը, որն առաջացնում է դրական էմոցիոնալ վիճակ սովորությունն իրականացնելու ժամանակ կամ, հակառակը, ի հայտ են գալիս բացասական ապրումներ այն իրականացնելուն խանգարող հանգամանքներում։

Մեկ անգամ հաստատվելով՝ սովորությունը հաճախ շարունակում է մնալ նաև պատճառական գործոնների վերացումից հետո, որոնք հանգեցնում են տվյալ սովորության զարգացմանը։ Վարքագծային հոգեբուժությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ որոշ սովորույթներ կարող են փոխարինվել մեկը մյուսով։

Ֆիզիոլոգիական կողմ․

Սովորությունը ուղեղի կառուցվածքում կայուն նյարդային կապերի ձևավորումն է, որը տարբերվում է գործելու բարձր պատրաստակամությամբ։ Նման նյարդային կապերի համակարգը հիմք է հանդիսանում վարվելակերպի քիչ թե շատ բարդ ձևերի համար, որոնք Ի․ Պ․ Պավլովը անվանել է դինամիկական կարծրատիպեր։ Գործողության բնականոն ընթացքն ապահովող նյարդային կառուցվածքների ամբողջականության կազմի մեջ, որպես կանոն, մտնում է նաև հուզական արձագանքի մեխանիզմները, որոնք արդեն սովորության ձևավորման հոգեբանական կողմն է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия, 3-е изд., статья «Привычка»
  2. Лопатин В. В., лопатина Л. Е. «Русский толковый словарь». — М.: Изд-во «Эксмо», 2004. — 928 с. ISBN 5-699-07732-4
  3. Журнал «Cosmopolitan» от ноября 2011 г.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Lua–ի սխալ՝ expandTemplate: template "РисПроекта" does not exist։

  • Анучин Д. Н. (1890–1907). «Привычки». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Ч. Цитренбаум, М. Кинг, У. Коэн. «Гипнотерапия вредных привычек». — М: изд-во: «Класс», 2001. ISBN 5-86375-096-0
  • Колесов Д. В. «Предупреждение вредных привычек у школьников». М: 2001—144 с. ISBN 5-204-00194-8
  • Запорожченко В. Г. «Образ жизни и вредные привычки» Արխիվացված 2012-04-08 Wayback Machine. М: изд-во «Медицина» — 1984.