Սոսնձակեռնեխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոսնձակեռնեխ (Turdus viscivorus), կեռնեխների ընտանիքի պատկանող թռչուն։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոսնձակեռնեխի մարմնի վերին մասը մոխրագույն է, պոչի ծածկող փետուրները ունեն դեղին երանգ, թևի թափահարող փետուրները մոխրասև են, որովայնը սպիտակ է՝ շիկավուն երանգով և կաթիլանման մոխրասև պտերով։ Կրծքի վրա պտերն ավելի են խոշորանում, ձուլվելով մեկը մյուսին, պոչը մոխրագույն է, եզրային զույգ փետուրների ծայրերն ունեն սպիտակավուն պտեր։ Կտուցը դարչնագույն է, ոտքերը՝ դեղնավուն։ Քաշը՝ 95-142 գ, թևի երկարությունը՝ 142-171 մմ։

Կենսակերպը[խմբագրել | խմբագրել կոդը]

Turdus viscivorus

Հայաստանում բնադրվող, չվող թռչուն է, իսկ առանձին վայրերում՝ նստակյաց։ Բնադրման շրջանում նախապատվությունը տալիս է սաղարթավոր և գիհու անտառներին։ Գրանցված է Արագածում, Փամբակում, Բարգուշատի լեռներում, Գուգարքում, Զանգեզուրում, Վայքում։ Փոքր քանակությամբ, նոյեմբերից մինչև ապրիլ, հանդիպում է Երևանի շրջակա այգիներում և անտառային գոտում։ Բույնը սարքում է ծառերի ճյուղերին՝ չոր խոտերից։ Ապրիլ-մայիս ամիսներին դնում է 4-5 վարդագույն՝ մոխրագույն պտերով ձվեր։ Զգույշ թռչուն է։ Երգը նման է սուլոցի։ Ամռանն ուտում է միջատներ և թրթուրներ, իսկ ձմռանը՝ չորացած հատապտուղներ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Անգլիայում, Պորտուգալիայում, Փոքր Ասիայում, Պակիստանում, հյուսիսարևմտյան Աֆրիկայում, Բայկալում, Միջին Ասիայի լեռնային շրջաններում, Պեչորայի ափերից մինչև Օբ գետը, դեպի հարավ՝ Ուկրաինայում, Ղրիմում, Կովկասում[1]։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 41.