Սնահավատություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սնահավատություն, սնոտի հավատ ինչ-որ բանի հանդեպ։ Սնահավատությանն են վերաբերում կրոնական պատկերացումները։ Երբեմն սնահավատություն են անվանում ղրանցից միայն մի քանիսը՝ հավատը վեհության, նախանշանների, գուշակության, հմայության, երազատևության հանդեպ, որոնք իրականում նախնադարյան հավատալիքների վերապրուկներ են։ Սակայն սնահավատության մեջ մտնում են ոչ միայն այդ խմբի, այլև կրոնական բոլոր հավատալիքները, քանի որ ցանկացած կրոնի բնորոշ յուրահատկությունն Է գերբնական ուժերի գոյության հանդեպ հակագիտական հավատը։ Սնահավատության իմացաբանական և հասարակական բնույթը նույնացվում է կրոնականին։ Խորհրդային մարդու հոգևոր մակարդակի զարգացումը, աշխատավորության մեջ գիտական աթեիստական աշխարհայացքի ձևավորումը հանգեցնում է սնահավատության աստիճանական վերացմանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնահավատություն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սնահավատություն» հոդվածին։