Սմոլիկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սմոլիկաս
Տեսակլեռ
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորՅանինա (նոմոս) և Konitsa Municipality?
Աշխարհագրական
տեղադրություն
Էպիրոս
ԼեռնաշղթաՊինդոս
Բարձրությունը ծովի մակարդակից2637 մետր
Հարաբերական
բարձրություն
1736 մետր

Սմոլիկաս (հուն․՝ Σμόλικας), լեռ Հունաստանի հյուսիս-արևմուտքում, Լեոնինա վարչական շրջանում։ Գտնվում է ծովի մակերևույթից 2,637 մետր բարձրության վրա, Պինդոս լեռներից ամենաբարձրն է և Հունաստանում երկրորդ ամենաբարձր լեռը Օլիմպոսից հետո։ Պլեյստոցենի որոշ ամանակաշրջաններում հյուսիսային և արևմտյան գոգավորություններն ու հովիտները պատվել են սառցադաշտով։ Վերջին սառցադաշտերը հիշատակվում են մոտ 11500 տարի առաջ։

Հարավից հոսում է Վյոսա գետը, իսկ հյուսիսից՝ Սարանտապորոս գետի վտակ Վոուրկոպոտամոն։ Այնտեղ է նաև փոքր լեռնային «Դրակոլիմնի Սմոլիկա» լիճը, որը գտնվում է 2200 մ բարձրության վրա, լեռան գագաթի մոտ։ Մոտակա լեռնային բարձրավանդակներն են հարավից՝ Տիմֆին, հյուսիս-արևմուտքից՝ Գրամոսը, հարավ-արևմուտքից՝ Վասիլիցան, իսկ հյուսիս-արևելքից՝ Վոյոն։

Առավել բարձր շրջանները (2000 մետրից բարձր), պատված են խոտհարքով և քարերով, իսկ ցածրադիր վայրերում շատ են տերևաթափվող և մերկասերմերի անտառները։ Լեռն ամբողջությամբ տարածվում է Կոնիցա համայնքով։ Հիմնական գյուղերն են Ագիա Պարասկեվին հյուսիսից և Պալայոսելլի, Պադես և Արմատա գյուղերը հարավից։ Կոնիցա քաղաքը գտնվում է Սմոլիկասից 15 կմ դեպի հարավ-արևմուտք։ Հունական ազգային ճանապարհ 20ը (Կոզանի-Սյատիստա-Կոնիցա-Լոաննինա) անցնում է Լեռան արևմտյան հատվածով։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սմոլիկաս» հոդվածին։